| |
ԱԶԳԱՅԻՆ
ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անդրանիկ
Թևանյան,
7or.am էլեկտրոնային
կայքէջի
տնօրեն
Պարոն
Թևանյան,
Դուք
հավասարապես
քննադատում
եք
և իշխանությանը,
և
ընդդիմությանը:
Այսինքն`
ներկա
իրավիճակում
երկուսն
էլ
հավասարապես
քննադատելի՞
են:
Ես
քննադատում
եմ
թե Տեր-Պետրոսյանի
թիմի,
թե
իշխանության
այն
բոլոր
բացերը,
որոնք
տեսնում
եմ:
ՀԱԿ-ի
հետ
կապված
ես
միտումնավոր
չեմ
օգտագործում
«ընդդիմություն»
եզրը,
քանի
որ
ընդդիմության
քաղաքական
պատկերացումները
նախևառաջ
գաղափարական
բնույթի
են
լինում,
իսկ
գաղափարական
առումով
Սերժ
Սարգսյանը
և
Լևոն
Տեր-Պետրոսյանն
այժմ
գործում
են
միևնույն
տիրույթում:
Բայց
կա
մի
էական
տարբերություն
նրանց
միջև։
Եթե
արտաքին
քաղաքականության
ոլորտում
Լևոն
Տեր-Պետրոսյանը
հստակ
քիրվայակենտրոն
մոտեցում
ունի,
այսինքն`
կարծում
է,
որ
մինչև
Հայաստանը
չունենա
բաց
սահման
Թուրքիայի
և
Ադրբեջանի
հետ,
չգնա
շուտափույթ
լուծումների
(փաստացի՝
միակողմանի
զիջման),
ապա
չի
ունենա
զարգացման
որևէ
հնարավորություն,
ապա
Սերժ
Սարգսյանը
հանգամանքների
բերումով
է
քիրվայական
դարձել։
Այսինքն`
Տեր–Պետրոսյանն
իր
մտածողությամբ
գաղափարական
համոզված
քիրվայական
է,
իսկ
Սերժ
Սարգսյանի
պարագայում
մենք
գործ
ունենք
քաղաքական
պլագիատով
զբաղվող
անսկզբունք
գործչի
հետ,
ով
իր
աթոռն
ամրացնելու
և
իր
աթոռային
մրցակցի
հետ
երկխոսության
գնալու
նպատակով
դարձավ
«ֆուտբոլասեր»,
և
ի
դեպ,
ողջունվեց
Տեր–Պետրոսյանի
կողմից,
ով
միտինգ
հետաձգեց,
հատուկ
ասուլիս
տվեց
ու
գովերգեց
Սարգսյանի
քայլերը։
Այդ
հիմա
են
ՀԱԿ-ում
որոշ
մարդիկ
դարձել
«ֆիդայի»։
Այն
օրերին
Նոբելյան
մրցանակի
հասցեատիրոջ
դարդն
էին
անում։
Սա՛
է
նրանց
միակ
տարբերությունը։
Այսինքն`
ներտեսակային
տարբերություն
կա
և
վերջ։
Ինչու՞
Սարգսյանը
գնաց
արտաքին
քաղաքական
այդպիսի
քայլերի։
Ի
դեպ,
ոմանք
կարծում
են,
որ
դա
իր
նախաձեռնությունը
չէր։
Նրանք,
ովքեր
«դաբրոներով»
են
ապրում
և
տառապում
են
թերարժեքության
բարդույթով,
չեն
կարող
պատկերացնել,
որ
ՀՀ-ն
կարող
է
ինչ-որ
բան
անել
ինքնուրույն։
Դրանք
3-րդ
ուժին,
այսինքն՝
դրսի
ուժերին
ապավինող
մարդիկ
են,
ում
վրա
մոգական
ազդեցություն
է
գործում
«Մեդվեդևին
եմ
տեսել,
տեսե՜լ
եմ»
բեմականացումը։
Այդ
մարդիկ
ներքին
կյանքում
էլ
հույսը
դնում
են
«աշխարհի»
վրա՝
կարծելով,
որ
ֆրանսիական
Բուրբոնների
նման,
իրենց
էլ
մի
օր
դրսի
ուժերը
կբերեն
իշխանության,
ջհանդամ
թե
Արցախում
ինչ
կլինի։
Այդպես
մտածողներին
չարժե
լուրջ
վերաբերվել։
Պարզապես
ցավալին
այն
է,
որ
հիմա
այդպիսիները
հայտ
են
ներկայացնում
ժողովրդավարության
դրոշակակիր
դառնալու,
բայց
չեն
զգում,
որ
ստրկական
մտածելակերպով
չեն
կարող
ազատության
առաջամարտիկ
դառնալ։
Բնականաբար
«ֆուտբոլը»
նախաձեռնողը
գործող
նախագահն
է,
բայց
ես
այդ
բառը
հաճախ
չակերտների
մեջ
եմ
վերցնում,
քանի
որ
նախաձեռնության
սկզբից
հետո
Սարգսյանը
կորցրեց
ազդեցությունը
գործընթացի
վրա
և,
բառիս
բուն
իմաստով,
դարձավ
ֆուտբոլ
դիտող,
ով
անհասկանալի
հրճվանք
է
ապրում
այն
ժամանակ,
երբ
մերոնք
բուն
ֆուտբոլային
խաղի
ժամանակ
գոլ
են
ուտում։
Հասկանալի
է,
որ
դա
նյարդային
հրճվանք
էր,
բայց
ո՞վ
էր
նրան
այդ
իրավունքը
տվել
թուրքերի
առաջ
նվաստացնելու
մեզ
բոլորիս
ու
մեզանից
խլելու
անգամ
գիշերը
հանգիստ
քնելու
իրավունքը,
քանի
որ
սարգսյանական
նախաձեռնողականությունը
վտանգավոր
զարգացումների
էր
բերում
հատկապես
այն
ժամանակ,
երբ
բոլորս
քնած
էինք։
Սրա
համար,
համոզված
եմ,
Սարգսյանը
պետք
է
պատասխան
տա։
Եվ
ոչ
միայն
նա,
այլև
գաղափարական
«ֆուտբոլասերները»։
Ինչ
վերաբերում
է
արտաքին
նոր
գծի
որդեգրմանը,
ապա
Սարգսյանը
«նախաձեռնողական»
դարձավ
նաև
իշխանության
սեփական
դիմագիծը
ձևավորելու
նպատակով,
որպեսզի
տարբերվի
իր
նախորդներից,
բայց
եղավ
ինչպես
միշտ։
Սարգսյանը
գրեթե
իրականացրեց
այն,
ինչի
մասին
խոսում
էր
Լևոն
Տեր-Պետրոսյանը
2008-ի
նախընտրական
փուլում:
Բայց
հիմա
տեսնելով,
որ
քիրվայականությունը
սպառնում
է
իր
աթոռին,
Սերժ
Սարգսյանը
հետ
է
քաշվում
և
դրանով
տարբերվում
է
Լևոն
Տեր-Պետրոսյանից:
Այսինքն`
եթե
Լևոն
Տեր-Պետրոսյանի
պարագայում
մենք
ունենք
համոզված
քիրվայակենտրոն
գործիչ,
ով
կգնար
մինչև
վերջ
և՛
Թուրքիայի,
և՛
Ադրբեջանի
մասով,
ապա
Սերժ
Սարգսյանի
պարագայում` քիրվայությունից
դեպի
հակառակ
ուղղությամբ
տեղափոխությունը
տեղի
է
ունենում
«օրվա
կուրսով»։
Նա
այդ
առումով
«թափառաշրջիկ»
գործիչ
է։
«Նախաձեռնողականության»
այս
ամբողջ
խայտառակության
մեջ,
սակայն,
կա
մեկ
դրական
բան։
Ո՞րն
է
այդ
դրականը։
Սարգսյանն,
ակամայից,
արժեզրկեց
ցեղասպանության
հարցը
օրակարգից
հանողների
և
շուտափույթ
հող
հանձնողների
տարիներ
շարունակ
քարոզած
գաղափարները։
Դրականը
դա
է,
եթե,
իհարկե,
կարողանանք
հաղթահարել
այս
մարտահրավերները։
Այդ
դեպքում
կունենանք
Արցախի
ստատուս
քվոյի
պահպանում,
որն
այս
փխրուն
խաղաղության
միակ
երաշխիքն
է
և,
բացի
այդ,
վարկաբեկված
կլինի
քիրվայական
գաղափարախոսությունն
ամբողջությամբ։
Գաղափարական
նոր
ուժի
ձևավորման
անհրաժեշտությունն
ակնհայտ
կդառնա
հանրության
լայն
շրջանակների
համար։
Այսինքն
հիմա
նախադրյալնե՞ր
են
ստեղծվել
նոր
ուժի
համար։
Այդ
նախադրյալները
միշտ
էլ
կային,
բայց
կային
գործիչներ,
ուժեր,
ովքեր
քարոզչական
և
ֆինանսական
հնարավորություններ
ունեին
և
այլընտրանքային
դաշտը
մշտապես
զբաղեցնում
էին։
Հիմա
վերջնական
բանկրոտի
են
ենթարկվել
և՛
իշխանությունները,
և՛ հայկական
«Բուրբոնները»։
Շատերը
գործնականում
տեսան,
թե
այդ
«այլընտրանքն»
իրենից
ինչ
է
ներկայացնում։
Եթե
տարիներով
քարոզեինք
քիրվայականության
վտանգավորության
մասին՝
միգուցե
այդքան
էլ
չհաջողեինք։
Իսկ
հիմա
ժողովուրդը
հստակ
տեսնում
է,
թե
այդ
գաղափարների
կյանքի
կոչումը
որքան
վտանգավոր
է
Հայաստանի
համար։
Այսինքն`
որպեսզի
բոլշևիկյան
գաղափարները
վարկաբեկվեին,
մեկ
անգամ
բոլշևիկները
պետք
է
գային
իշխանության։
Մեզ
մոտ
քիրվայականները
2008–ին
իշխանության
չեկան,
բայց
նրանց
կրկնօրինակ
կիսաքիրվան
արդեն
իսկ
ցույց
տվեց
բոլոր
այն
վտանգները,
որոնք
մենք
կունենային
բնօրինակի
դեպքում։
Ի՞նչ
կլիներ,
Ձեր
ասած,
«բնօրինակի»
դեպքում։
Նրանք
Հայաստանը
փաստացի
կապիտուլյացիայի
կտանեին՝
բնականաբար
ի
սկզբանե
նման
նպատակ
չունենալով։
Դավաճաններ
չկան։
Կան
սխալ
մտածողության
կրողներ։
Այդպես
կստացվեր,
քանի
որ
միայն
ՀՀ–ից
չի
կախված
բարիդրացիական
հարաբերությունների
հաստատումը
հարևանների
հետ։
Անշու՛շտ,
շատ
կարևոր
են
բոլոր
հարևան
երկրների
հետ
նորմալ
հարաբերությունները,
բայց
դրան
հասնելու
ճանապարհը
«խաղաղասիրությունը»
չէ։
Այդ
ձևով
թուրքերն
ու
ադրբեջանցիները
իրենց
պահում
են
այսօրվա
պես
ու
պահանջում
միակողմանի
զիջումներ։
Ի
վերջո,
փաստ
է,
որ
Սարգսյանի
նախաձեռնած
և
Տեր–Պետրոսյանի
կողմից
ողջունված
«ֆուտբոլի»
հետևանքով
այժմ,
առավել
քան
երբևէ,
մեծացել
է
պատերազմի
վերսկսման
հավանականությունն
Արցախում։
Սերժ
Սարգսյանը
կիսով
չափ
գնաց
Տեր–Պետրոսյանի
դավանած
գաղափարների
ուղղությամբ,
և
մենք
տեսնում
ենք,
թե
ինչի
առաջ
ենք
կանգնել
(Սարգսյանը,
գոնե
հրապարակավ,
մշտապես
դեմ
է
արտահայտվել
հայ–թուրքական
հարցը
Արցախի
հետ
կապելուն,
իսկ
Տեր–Պետրոսյանն
ընդհակառակը,
կողմ
է
այդ
երկու
հարցերը
մեկ
փաթեթով
լուծելուն)։
Պատկերացնել
կարելի
է,
թե
ինչե՜ր
էին
մեզ
սպասում,
եթե
«ֆուտբոլը»
նախաձեռներ
համոզված
«ֆուտբոլասեր»
Տեր–Պետրոսյանը։
Ի՞նչ
է
պետք
այժմ
անել։
Հիմա
մնում
է
հաղթահարել
այս
արտաքին
մարտահրավերները
և
զբաղվել
Հայաստանում
ձևավորված
նեոբոլշևիկյան
համակարգի
ապամոնտաժմամբ,
ինչը
ենթադրում
է
և՛
իշխանափոխություն,
և՛
իրենց
դարն
ապրած
ու
արժեզրկված
գործիչներին
չվաստակած
հանգստի
ուղարկում:
Կհաղթահարի՞
Սարգսյանը
«նախաձեռնողականության»
բարդությունները՝
առայժմ
կպահպանի
իր
աթոռը,
չի՞
հաղթահարի՝
կգնա
Տեր–Պետրոսյանի
1998–ին
անցած
ճանապարհով։
Ռոբերտ
Քոչարյանի
վարած
քաղաքականության
մասին
ի՞նչ
կասեք։
Ձեր
հոդվածներում
նրան
քիչ
տեղ
եք
հատկացնում,
քան
Տեր-Պետրոսյանին
և
Սերժ
Սարգսյանին։
Որովհետև
ինձ
հետաքրքրում
է
հրապարակային
քաղաքական
կյանքը։
Կուլիսների
հետևից
գնացողը
կուլիսներում
էլ
կմա։
Իսկ
հրապարակում
այսօր
Ձեր
նշած
մյուս
երկու
գործիչներն
են,
և
նրանք
են
հիմնական
դերակատարները։
Էդ
ի՞նչ
մի
հերոսություն
կամ
օգուտ
կա
Քոչարյանին
քննադատելու
կամ
գովելու
մեջ։
Հիմա
իշխանական
քարոզչամեքենան
ու
Տեր–Պետրոսյանի
թիմը
հենց
դրանով
է
զբաղված։
Ինձ
անձերը
հետաքրքրում
են
իրենց
հրապարակային
գործունեությամբ,
իսկ
Քոչարյանի
շուրջ
այժմ
հիմնականում
«գլամուրային»
տեղեկատվական
հոսքեր
կան,
որոնք
ինձ
չեն
հուզում։
Բայց
խոսք
է
գնում
նրա
վերադարձի
մասին։
Երբ
Քոչարյանը
հայտ
կներկայացնի
հրապարակային
քաղաքական
կյանք
վերադառնալու՝
այն
ժամանակ
կխոսենք։
Ի
դեպ,
ես
1998-ից
հետո
չեմ
անդրադարձել
Լևոն
Տեր–Պետրոսյանին՝
նրան
համարելով
քաղաքական
թոշակառու։
Չընդունելով
հանդերձ
նրա
գաղափարախոսությունը՝
Տեր–Պետրոսյանին
չեմ
քննադատել
նաև
2008-ի
նախընտրական
փուլում
և
դրան
հաջորդած
ժամանակահատվածում,
քանի
որ
նա
ինձ
համար
գործիք
էր
իշխանության
թուրքմենբաշիզմը
թույլ
չտալու
հարցում։
Ես
Տեր-Պետրոսյանին
սկսեցի
քննադատաբար
անդրադառնալ
2009-ի
մայիսի
1-ի
ՀԱԿ
հանրահավաքից
հետո,
երբ
ՀՀ
առաջին
նախագահը
բացահայտորեն
պաշտպանեց
Սերժ
Սարգսյանի
քայլերը
Թուրքիայի
ուղղությամբ։
Այսինքն
ես
քննադատում
կամ
գովում
եմ
մարդկանց
ըստ
իմ
ունեցած
գաղափարական
կողմնորոշիչների։
Երբ
Տեր–Պետրոսյանը
երկու
ձեռքով
կողմ
արտահայտվեց
«ֆուտբոլին»
և
Սերժ
Սարգսյանին
դեմ
լինելու
«մահանան»
բերեց
պատմաբանների
հանձնաժողովի
կետը,
այդ
պահից
սկսած
Սարգսյանի
ձեռքերն
ազատվեցին,
քանի
որ
հիմնական
ընդդիմադիր
ուժից
գործող
նախագահն
այլևս
դիմադրություն
չէր
ստանալու։
Տեր–Պետրոսյանը
դադարեց
ինձ
համար
գործիք
լինելուց,
որովհետև
վերածվեց
«ֆուտբո՛լն»
առաջ
տանող
գործիքի,
ինչը
վտանգավոր
էր
ՀՀ–ի
համար,
և
հիմա
մենք
դա
տեսնում
ենք։
Տեր–Պետրոսյանի
հրապարակային
խոսքին
հետևեց
իմ
հրապարակային
պատասխանը։
Սա՛
է
իմ
գործունեության
սկզբունքը
անձերի
ու
գաղափարների
նկատմամբ։
1998-ի
իշխանափոխության
Ձեր
գնահատականը։
1998–ի
իշխանափոխության
լոզունգն
արտաքին
քաղաքական
կուրսի
փոփոխությունն
էր։
Տեր–Պետրոսյանն
այնքան
հեռու
էր
գնացել
իր
«ֆուտբոլասիրությամբ»,
որ
ՀՀ
արտաքին
քաղաքական
օրակարգից
փաստացի
հանել
էր
Հայոց
ցեղասպանության
հարցի
հետապնդումը,
իսկ
Արցախի
մասով
գնում
էր
ազատագրված
տարածքների
մեծ
մասի
հանձնման
ճանապարհով։
Նրա
փուլային
լուծման
տարբերակում
չկար
ԼՂՀ
կարգավիճակի
հարցը։
Տեր–Պետրոսյանն
առաջարկում
էր
դա
թողնել
առկախ,
որն,
ի
դեպ,
նույն
այն
կարծիքն
է,
ինչն
ունեն
այսօր
Էրդողանն
ու
Ալիևը։
Կարծում
եմ
դա
կատաստրոֆա
էր
և
վերադարձ
նախապատերազմական
վիճակին։
Նրա
այդ
ծրագրերը
թույլ
չտվեցին
իրականացնել
Վազգեն
Սարգսյանը,
Ռոբերտ
Քոչարյանը
և
Սամվել
Բաբայանը։
Տիտղոսային
ընդդիմությունն
այդ
պահին
ներկայացված
էր
ԱԺՄ–ի
և
ՀՅԴ–ի
տեսքով։
Եվ
երբ
պալատական
իշխանափոխություն
եղավ՝
դա,
ըստ
էության,
չէր
կարող
չողջունվել
և՛
հասարակության
լայն
զանգվածների
կողմից,
ովքեր
1995–ին
և
1996–ին
տեսել
էին
կեղծված
ընտրություններ,
և՛
տիտղոսային
ընդդիմության
կողմից,
և՛
պետական
ապարատի
ու
ուժայինների
կողմից,
ովքեր
շատ
լավ
հասկանում
էին
տերպետրոսյանական
փուլային
հանձնումների
ողջ
վտանգավորությունը։
Քոչարյանն
ահա
որոշակի
«ֆոռա»
ստացավ,
երբ
98–ին
եկավ
իշխանության։
Նա
արտաքին
քաղաքականության
մեջ
իրականացրեց
Տեր–Պետրոսյանի
արածների
ճիշտ
հակառակը։
Ցեղասպանության
հարցը
դրվեց
արտաքին
քաղաքական
օրակարգում,
որն,
իմ
կարծիքով,
ճիշտ
քայլ
էր,
իսկ
Արցախի
հարցում
փաստացի
որդեգրվեց
ստատուս
քվոն
պահելու
քաղաքականություն,
որը
տվյալ
պահին
կրկին
միակ
ճիշտ
լուծումն
էր։
Այդ
քաղաքականության
արդյունքում
թուրքե՛րը
դարձան
նախաձեռնող
ու
սկսեցին
երկխոսության
փորձեր
անել
ՀՀ–ի
հետ
և
տարանջատվել
Արցախի
հարցից։
Հրադադարի
հաստատումից
մինչև
2008–ը
Թուրքիան
այսքան
ագրեսիվ
իրեն
չէր
պահել
Արցախի
հարցում,
ինչպես
որ
հիմա
և
դա
շնորհիվ
ՀՀ–ի
կոշտ
գծի։
Բայց
ասել,
որ
Քոչարյանի
արտաքին
քաղաքականությունը
փայլուն
էր՝
ճիշտ
չի
լինի։
Ես
նրա
քայլերը
գնահատում
եմ
համեմատության
մեջ
և
այդ
դեպքում
է
միայն
նա
դրական
ֆոնի
մեջ
հայտնվում։
Այսինքն
երեք
նախագահների
մեջ
Քոչարյա՞նն
է
համեմատաբար
դրականը։
Մեծ
հաշվով
երեքի
մոտ
էլ
բացասականն
ավելի
շատ
է,
քան
դրականը։
Ներքին
կյանքում
բոլորն
էլ
մի
քիչ
ավել,
մի
քիչ
պակաս
չափով
ձախողել
են։
Ընտրակեղծիքներ
եղել
են
երեքի
օրոք
էլ,
պարզապես
տարբերությունն
այն
է,
որ
Քոչարյանը
միշտ
«ընտրվել»
է
երկու
փուլով,
իսկ
Տեր–Պետրոսյանը
և
Սարգսյանը
«ընտրվել»
են
մեկ
փուլով
(1991–ը
չեմ
հաշվում)։
Երեքի
օրոք
էլ
տնտեսությունը
կլանային
բնույթի
էր,
պարզապես
երկրորդ
նախագահի
օրոք
տնտեսական
կյանքը
համեմատաբար
աշխույժ
էր։
Կրկնում
եմ՝
համեմատաբար։
Միակ
իրական
տարբերությունը,
որը
նկատվեց
Քոչարյանի
օրոք
դա
արտաքին
քաղաքականությունն
էր,
ինչի
մասին
արդեն
նշեցի։
Հիմա
եթե
Քոչարյանի
օրոք
մի
սպիտակ
բան
կար,
ասենք
սև՞
է
եղել։
Ես
այդպիսի
բարդույթներ
չունեմ
օբյեկտիվ
գնահատականներ
տալու
համար,
քանի
որ
առաջ
եմ
նայում։
Նրանք
ովքեր
հետ
են
նայում՝
չեն
կարող
անկողմնակալ
գնահատել
իրավիճակը
և
ապագային
միտված
քայլեր
առաջարկել,
որտեղ
անցյալը
միայն
սխալներից
խուսափելու
միջոց
կարող
է
լինել։
Այսօր
Քոչարյանին
հարվածելը
շատ
մոդայիկ
ու
անշառ
է
դարձել։
Ինձ
այդ
մոդան
հետաքրքրում
է
այնքանով,
որքանով
հնարավորություն
է
տալիս
նախկինների
սխալները
վերլուծել
ու
նոր
բան
առաջակել։ Տարիքն
առած
մտավորականը
Սարգսյանին
քծնում
է՝
ասելով,
թե
էս
ամեն
ինչի
մեղավորը
Քոչարյանն
է,
իսկ
Սարգսյանը
մարտի
1–ի
հետ
կապ
չունի։
Իրականությունն
այն
է,
որ
մարտի
1-ի
պատասխանատուն
նաև
Սարգսյանն
է։
Եթե
նա
դեմ
էր
ուժի
կիրառմանը,
ապա
թող
իր
երդման
արարողությունից
հետո,
երբ
ամբողջությամբ
ստանձնեց
իշխանության
պատասխանատվությունը՝
հայտարարեր,
որ
դեմ
է
եղել
ցուցարարների
վրա
հարձակվելուն
և
տեղի
ունեցածից
հետո
հարկ
է
համարում
նախ
ազատ
արձակել
բոլոր
քաղբանտարկյալներին
ու
անցկացնել
արտահերթ
նախագահական
ընտրություններ։
Բայց
դա
չեղավ։
Ուրեմն
ողորմելի
են
այն
փորձերը,
որի
միջոցով
ուզում
են
ոմանք
«էջմիածնական
միաբան»
դառնալ՝
Սարգսյանին
կոչ
անելով
դրա
դիմաց
տարանջատվել Քոչարյանից,
կամ
քծնել
իշխանությանը՝
Քոչարյանի
վրա
հարձակվելու
տարբերակով։
Մի
բան
էլ
ավելացնեմ։
Հին
Հռոմում
հայտնի
հարց
կար
հանցագործությունից
հետո՝
«Ո՞ւմ
էր
դա
ձեռնտու»։
Կարծում
եմ
մարտի
1-ը
նախևառաջ
ձեռնտու
էր
նրան,
ով
ամենաշատն
էր
օգտվելու
դրա
արդյունքներից
և
հասնելու
իր
նպատակին։
Ինձ,
զուտ
գործնական
տեսանկյունից,
հիմա
ավելի
շատ
հետաքրքրում
են
գործող
ուժերը,
քանի
որ
նրա՛նք
են
այսօրվա
գործընթացների
ճարտարապետները,
և,
հետևաբար,
պետք
է
կենտրոնանալ
գործող
ուժերի
վրա։
Ի
դեպ,
Քոչարյանին
այսօր
հարվածում
են
նաև
բոլոր
նրանք,
ովքեր
նրա
օրոք
ագահաբար
օգտվել
են
իշխանական
կերակրատաշտից,
կամ
10-ը
տարի
տանը
նստած
ծպտուն
չեն
հանել
նրա
դեմ՝
առաջնորդվելով
«որքան
վատ,
այնքան
լավ»
կարգախոսով։
Հիմա
շատ
զվարճալի
տեսարան
է։
Քոչարյանի
պահով
յուրօրինակ
համերաշխություն
կա
Սերժ
Սարգսյանի
և
Լևոն
Տեր–Պետրոսյանի
միջև։
Պատահակ
չէ,
որ
Տեր–Պետրոսյանի
քննադատության
հիմնական
թիրախը
Քոչարյանն
է,
այլ
ոչ
թե
Սարգսյանը։
Այդ
առումով
իշխանություն–ՀԱԿ
համագործակցությունը,
տարբեր
պատճառներով,
խորացման
միտում
ունի։
Դա
էլ
է
բնական.
չէ՞
որ
Սարգսյանը
Լևոնի
գծի
վրա
է
առայժմ։
Իսկ
ընդհանրապես,
նախկին
կամ
ներկա
նախագահների
արած
դրական
քայլերի
մասին
պետք
չէ
վախենալ
խոսելուց,
եթե
օբյեկտիվ
գնահատական
տալու
խնդիր
ունես
և
հավատարիմ
ես
քո
սկզբունքներին։
Օրինակ՝
Սարգսյանի
օրոք
էլ
դրական
բան
կա,
և
ես
դա
նշում
եմ։
Այն
է՝
քիրվայական
գաղափարախոսությունը
ոչնչացված
է
գործող
նախագահի
միջոցով։
Ճիշտ
է,
նա
դա
արեց
ակամայից,
բայց
փաստն
այն
է,
որ
Տեր–Պետրոսյանի
դավանած
արժեքները
արժեզրկվել
են,
ինչը
նշանակում
է,
որ
այդ
գաղափարախոսության
կրողն
էլ
երբե՛ք
չի
գա
իշխանության,
եթե
նույնիսկ
երկրում
լինեն
արտահերթ
ընտրություններ։
Հիմա
չասե՞նք,
որ
Սարգսյանն
էլ
է
դրական
բաներ
արել։
Ո՞ր
ուղղությամբ
կլինեն
զարգացումները։
Այժմ
Հայաստանը
այլ
վեկտորի
կարիք
ունի,
որի
պարագայում
քիրվայականությունը
կմնա
հետևում։
Սարգսյանն
այժմ
պահում
է
իր
իշխանությունը
միայն
այն
պատճառով,
որ
տիտղոսային
ընդդիմությունն
իրենից
քիրվա
է,
իսկ
հակաքիրվայական
նոր
ուժը
դեռ
կազմավորման
փուլում
է,
որի
կազմում
կարող
են
հայտնվել
հայաստանակենտրոն
բոլոր
ուժերը։
Լևոն
Տեր–Պետրոսյանը
և՛
որպես
իշխանություն,
և՛
որպես
իշխանությունից
հեռացված,
և՛
որպես
2008–ի
հակաիշխանական
ուժի
ղեկավար
17 տարի
քարոզել
էր
քիրվայությունը
և
փորձել
կյանքի
կոչել
այն։
Շատ
դժվար
էր
հանրության
որոշակի
շերտերին
հակառակում
համոզել,
մանավանդ
որ
հակառակ
գծի
վրա
իշխանության
եկածներն
իրենց
կառավարման
տարիներին
արժեզրկեցին
Արցախի
հաղթանակը
ու
շատ
այլ
ազգային
գաղափարները՝
ակամայից
հզորացնելով
քիրվայականներին
ու
հող
ստեղծելով
նրանց
վերակենդանացման
համար։
Սարգսյանին
հաջողվեց
մեկ–երկու
տարում
այնպիսի
մահացու
հարված
հասցնել
տերպետրոսյանական
գաղափարներին,
որ
դա
դրական
չգնահատել
հնարավոր
չէ։
Դա
չէր,
իհարկե,
Սարգսյանի
նպատակը,
բայց
այդպես
ստացվեց։
Նույն
Տեր–Պետրոսյանն
էլ
դրական
գործ
արեց,
և
դա՛
էլ
պետք
է
գնահատվի։
Նրա
վերադարձով
ձախողվեց
Սերժ
Սարգսյանի
թուրքմենբաշիզացիան։
Բացի
այդ,
2008–ի
գործընթացների
արդյունքում
քաղաքական
դաշտն
ականազերծվեց
արթուրբաղդասարյաններից
ու
գեղամյաններից։
Այդ
առումով՝
Տեր–Պետրոսյանն
իրոք
աշխատող
գործիքի
դեր
կատարեց,
բայց
այժմ
նա
արդեն
անելիք
չունի։
Մեր
պետությունը
չի
կարողանում
մարսել
կիսաքիրվա
Սարգսյանին,
էլ
ուր
մնաց
թե
մաքուր
քիրավայական
ուժին
հետ
բերի։
Մենք
անընդհատ
վատի
ու
ավելի
վատի
մեջ
ենք
ընտրում։
Առայժմ
այդպես
է
եղել։
Բայց
հերի՛ք
է
վատի
ու
վատթարի
միջև
ընտրություն
կատարելը
և
մեզ
ստիպելը
քվեարկել
մականունավոր
վատ
հայերեն
խոսողների
տիրակալի,
նեմեցռուբոների
Հայաստան
սարքողների
ու
հակաղարաբաղցիական
շարժումներ
ղեկավարողների
միջև։
Կիսատ
դրական
քայլերն
էլ,
փորձը
ցույց
տվեց,
որ
էլի
խնդիրներ
են
առաջացնում։
Քոչարյանի
արտաքին
քաղաքականությունը
չէր
կարող
ամբողջովին
լավը
լինել
այն
պարզ
պատճառով,
որ
ի
վերջո
արտաքին
քաղաքականությունը
ներքաղաքականի
շարունակությունն
է։
Ներքաղաքականի
պատճառով
Քոչարյանի
բոլոր
ձեռքբերումները
ջուրը
լցվեցին։
Իշխանությունն
այնպիսի
թեկնածու
դեմ
տվեց
ժողովրդին,
որի
պարագայում
հնարավոր
դարձավ
«մեռած»
գործիչների
վերակենդանացումը։
Արդյունքում՝
2008–ի
նախագահականի
ժամանակ
մի
կողմում
Սերժ
Սարգսյանն
էր,
ով
իր
մեջ
է
խտացնում
հետանկախական
շրջանի
պետական
կառավարման
համակարգի
գրեթե
բոլոր
բացասական
երևույթները,
իսկ
մյուս
կողմում՝
Լևոն
Տեր–Պետրոսյանը,
ով
այդ
արատավոր
համակարգի
հիմնադիր
նախագահն
է։
Եվ
մեզ
2008–ին
առաջարկում
էին
«ընտրել».
իսկական
մղձավանջ։
Այս
ամենի
հիմնական
պատասխանատուն,
անշո՛ւշտ,
Քոչարյանն
է,
ով
մսխեց
այն
քաղաքական
կապիտալը,
որը
1998–ին
ձեռքբերվեց
նաև
իր
շնորհիվ։
Մարդն
ինքն
իր
ձեռքով
իրեն
վնաս
տվեց։
Ներքին
կյանքում
Քոչարյանի
հիմնական
ձախողումը
դա՞
եք
համարում։
Այն
արատավոր
համակարգը,
որը
ձևավորվել
էր
Տեր–Պետրոսյանի
օրոք,
ոչ
միայն
չվերացվեց
Քոչարյանի
կողմից,
այլ
ճիշտ
հակառակը,
և
ունեցանք
խայտառակ
պատկեր։
Արտաքին
քաղաքական
վեկտորի
փոփոխությունը
եթե
չի
զուգորդվում
ներքին
փոփոխություններով,
արդյունքները
զրոյական
են
դառնում։
Ասվածի
վառ
ապացույց
է
այսօրվա
վիճակը։
Սարգսյանն
այժմ
ջուրն
է
նետել
այն,
ինչը
մեծ
դժվարությամբ
ձեռք
էր
բերվել
Տեր–Պետրոսյանի
առաջարկած
փուլայինի
վտանգները
հետ
պտտեցնելուց
հետո։
Լևոն
Տեր-Պետրոսյանից
հետո
ժառանգություն
մնացած
իշխանության
և
խոշոր
բիզնեսի
սերտաճած
համակարգը,
որը
դեռ
վերջնականապես
չէր
բյուրեղացվել,
Քոչարյանի
օրոք
ավելի
մոնոլիտ
տեսք
ստացավ:
1998-2008 թթ.
տնտեսությունը
վերջնականապես
բաժանվեց
կլանների
միջև։
Քաղաքական
կյանքը
մեռավ։
Ճիշտ
է,
փոքր
բիզնեսին
այդ
ժամանակ
զարգանալու
հնարավորություններ
տրվեցին
(պարզեցված
հարկի
և
մեղմ հարկային
քաղաքականության
միջոցով),
երկրում
արձանագրվեց
որոշակի
տնտեսական
աճ,
բայց
դա
կարճաժամկետ
բնույթ
ուներ։
Աճը
հիմնված
էր
առավելապես
միջազգային
տնտեսական
դրական
կոնյունկտուրայի
վրա,
որի
հետևանքով
մասնավոր
տրանսֆերտներ
էին
գալիս,
ինչը
թույլ
էր
տալիս
տնտեսությանը
աճել։
Այսինքն՝
կար
դրական
միտում,
որը,
սակայն,
չամրապնդվեց
տնտեսության
դիվերսիֆիկացիայի,
ներքին
մրցակցային
դաշտի
ձևավորման
քայլերով։
Ընդհակառակը՝
բիզնեսի
և
իշխանության
սերտաճվածությունը
հասավ
վտանգավոր
չափերի։
2000–ի
սկզբում
արձանագրված
տեղական
արտադրության
զարգացման
դրական
միտումները
Քոչարյանի
պաշտոնավարման
վերջի
շրջանում
փոխարինվեցին
ներմուծող
և
թմրամոլի
վարքագիծ
ունեցող
տնտեսությամբ։
«Ուժեղ»
դրամի
քաղաքականությունը
համարյա
ոչնչացրեց
արտահանումը։
Իսկ
ի՞նչ
պետք
է
արվեր
Քոչարյանից
հետո։
Ցավոք,
այնպիսի
թեկնածուներ
էին
հիմնական
խաղացողներ
դարձել
2008–ին,
որ,
ըստ
էության,
ընտրության
տեղ
չկար։
Համենայնդեպս
ինձ
նման
մտածողների
համար։
Հնարավոր
չէր
ընտրություն
կատարել
կլանների
միջև։
Բայց
եթե
հիպոթետիկ
պատկերացնենք,
թե
ինչ
պետք է
աներ
Քոչարյանից
հետո
եկողը,
ապա
ցանկալի
կլիներ
հետևյալը.
երրորդ
նախագահը
պետք
է
շարունակեր
Քոչարյանի
կողմից
որդեգրված
արտաքին
գիծը
Թուրքիայի
մասով,
որի
արդյունքում
մի
քանի
տարուց
կունենայինք
տանելի
հարաբերություններ
և
բաց
սահմաններ
Թուրքիայի
հետ՝
առանց
որևէ
նախապայմանի,
իսկ
Արցախի
հարցում
պետք
է
իրականացվեր
կոշտ
քաղաքականություն՝
միտված
ստատուս
քվոյի
պահպանմանն
այնքան
ժամանակ,
քանի
դեռ
Ադրբեջանի
ախորժակը
չէր
զսպվել։
Արտաքին
գծի
մեջ
պետք
է
ուժեղացնել
եվրոինտեգրացիայի
գիծը,
ինչը
չպետք
է
նշանակեր
ՌԴ–ի
հետ
հարաբերությունների
վատացում
կամ
ՀՀ–ի
ՆԱՏՕ–ացում։
Ռուսաստանի
հետ
Հայաստանը
միշտ
էլ
ունեցել
և
ունենալու
է
հատուկ
ռազմավարական
հարաբերություններ,
ինչը
չպետք
է
ունենա
վասալային
կամ
ֆորպոստային
բնույթ։
Վրաստանի
մասով
անհրաժեշտ
էր
հստակեցնել
մեր
հարաբերությունները,
հասնել
վիրահայության
իրավունքների
պաշտպանության
իրական
երաշխիքներին,
մասնավորապես
Ջավախքի
մասով։
Վրաստանը
պետք
է
խորթ
աչքով
չնայի
Ջավախքին,
այլ
փորձի
ինտեգրել
այնտեղի
հայությանը։
Հայոց
լեզվի
խնդիրը
Ջավախքում
շատ
առարկայական
նշանակություն
ունի,
և
այս
ու
այլ
խնդիրների
մասին
պետք
է
խոսել
հարևան
Վրաստանի
հետ,
այլ
ոչ
թե
«ջայլամային»
քաղաքականություն
վարել։
Վրաստանը
մեր
ռազմավարական
հարևանն
է,
և
նրա
հետ
հարաբերությունները
հետագայում
չփչացնելու
համար
պետք
է
հիմիկվանից
լուծել
բոլոր
կնճիռները,
որպեսզի
փաստի
առաջ
չկանգնենք։
Քո
երկրի
պատգամավորին
«պերսոնա
նոն
գրատա»
ճանաչելու
դիմաց
Սահակաշվիլուն
պետական
բարձրագույն
պարգև
տալը
հարցի
լուծման
տարբերակ
չէ։
Մի
փոքր
արժանապատվություն
պետք
է
ունենալ։
Իրանի
հետ
մեր
հարաբերությունները,
փառք
Աստծո,
լավ
են
և
դա
պետք
է
զարգացնել։
Տարածաշրջանում
մեր
և
Իրանի
շահերը
նույնն
են։
Իրանը
մեր
բնական
դաշնակիցն
է։
Ահա
այս
հստակեցումները
պետք
է
մտցվեին։
Հայ–թուրքական
հարաբերությունները
պետք
է
տարանջատվեին
հայ–ադրբեջանականից,
որովհետև
հայ–թուրքական
հարաբերությունների
բարելավումը
ես
հնարավոր
եմ
համարում
միայն
ա՛յդ
դեպքում։
Ավելին,
հայ–թուրքական
հարաբերությունների
կարգավորումը
ավելի
շուտ
եմ
տեսնում,
քան
հայ–ադրբեջանականը։
Արցախի
հարցն
այս
պահին
լուծում
չունի։
Մոռացե՛ք
այդ
մասին։
Պատերազմի
պատրաստվող
Ադրբեջանի
հետ
ի՞նչ
հաշտություն։
Նրան
պետք
է
ստիպենք,
որ
հաշտվի
մեզ
հետ,
իսկ
դա
մոտ
ապագայի
հարց
չէ։
Քաղաքական
մուրացկանությամբ
հարց
չի
լուծվի։
Իսկ
ներքին
կյանքում
ի՞նչ
է
պետք
անել։
Արտաքին
քաղաքականության
հաջողության
միակ
գրավականը
ներքին
կյանքի
դրական
փոփոխություններն
են։
Վերևում
նշված
արտաքին
բոլոր
քայլերը
հնարավոր
չեն
առանց
ներքին
քաղաքական
մթնոլորտի
բարեփոխման։
Քոչարյանի
օրինակով
մենք
տեսանք,
որ
նույնիսկ
էական
տեղաշարժերն
արտաքին
քաղաքականության
մեջ,
որոնք
դրական
ֆոնի
մեջ
էին՝
ոչինչ
են,
եթե
չկա
ներքին
հանդարտություն,
իսկ
հասարակությունը
ծարավ
է
արդարության։
Անկախության
սկբնական
շրջանից
այդ
արդարությու՛նը
դուրս
մղվեց
մեր
կյանքից՝
դրա
համար
էլ
հիմա
«ֆուտբոլ»
ենք
խաղում,
բայց
գնդակի
կարգավիճակով։
Սերժ
Սարգսյանի
արտաքին
քայլերը
գնահատեցիք,
իսկ
ներքաղաքական
հարցերում
նրա
արածն
ինչպե՞ս
կգնահատեիք։
Երկրում
դեռ
կան
քաղբանտարյալներ,
որը
մեր
բոլորի
ամոթն
է։
Ներքին
կյանքում
բաց
և
մրցակցային
տնտեսական
համակարգ
ստեղծելու
և
կլանային
համակարգը
ապամոնտաժելու
փոխարեն,
Սերժ
Սարգսյանն
այսօր
գնում
է
տնտեսության
է՛լ
ավելի
կենտրոնացմանը՝
Տիգրան
Սարգսյանի
միջոցով
և
նրան
որպես
գործիք
օգտագործելով։
2009–ին
գրանցված
տնտեսական
անկումը
ոչ
այնքան
միջազգային
տնտեսական
ճգնաժամի,
որքան
Սերժ
և
Տիգրան
Սարգսյանների
վարած
տնտեսական
քաղաքականության
հետևանք
է։
Փաստացի
ոչնչացվում
է
փոքր
և
միջին
բիզնեսը
և
փորձ
է
արվում
ստեղծել
«մեկ
մարդու
տնտեսություն»:
Պարո'ն
Թևանյան,
Ձեր
փաստացի
դժգոհությունը
երկու
կողմերից
է:
Այսօր
արդեն
շատ
են
խոսում
նոր
ընդդիմության,
նոր
ուժի
անհրաժեշության
մասին:
Որքանո՞վ
է
հավանական
դրա
առաջացումը:
Այն,
ինչ
պատկերացնում
եմ,
ի
տարբերություն
շատերի`
ես
նաև
ձգտում
եմ
իրականացնել։
Մեր
7or.am կայքը
ստեղծված
է
ոչ
միայն
որպես
լրատվամիջոց,
այլ
նաև
հարթակ՝
մտքերի
բախում
կազմակերպելու
համար։
Մեզ
մոտ
կա
կարծիքների
արտահայտման
ազատ
հնարավորություն
բոլո՛ր
շրջանակների
համար:
Կարծում
եմ`
եթե
մենք
ՀՀ–ն
ուզում
ենք
տեսնել
որակապես
այլ
մակարդակի,
եթե
մեր
քաղաքացիներն
իրոք
ուզում
են
ապրել
նոր
համակարգի
պայմաններում,
ապա
պետք
է
փոխեն
այսօրվա
մեր
հայաստանյան
քաղաքական
կյանքի
ստատուս
քվոն:
Ի՞նչ
ասել
է
ներքին
կյանքի
ստատուս
քվո։
Տեսե՛ք,
իշխանությունը
ներկայացված
է
ապաքաղաքական
պլուտոկրատների
տեսքով,
որոնց
հիմնական
գաղափարախոսությունը
և
«սրբությունը»
փողն
է
և
աթոռը:
Հանուն
այդ
փողի
և
աթոռի` իրենք
պատրաստ
են
ամեն
ինչի:
Մյուս
կողմը`
Տեր–Պետրոսյանի
շրջապատն
է,
որը
համարվում
է
տիտղոսային
կամ
«փողոցային»
ընդդիմություն։
Ահա
այդ
տիտղոսակիրները,
ովքեր
հանդիսանում
են
ավազակապետության
հիմնադիրները
կիսում
են
դաշտը
պլուտոկրատների
հետ:
Ա՛յս
ստատուս
քվոն
է
պետք
փոխել։
Իշխանության
մասով
ամեն
ինչ
պարզ
է։
Նրանք
անելիք
չունեն
ՀՀ
իշխանական
համակարգում,
բայց
դեռ
մնում
են՝
շնորհիվ
դրսի
ուժերի
հույսին
մնացած
քիրվայականների
գոյության։
Ընդդիմադիր
նոր
բևեռի
մասին
է
պետք
մտածել։
Տերպետրոսյանական
նեղ
շրջապատին
ես
համարում
եմ
հայկական
իրականության
«Բուրբոններ»,
որոնք
ֆրանսիական
Բուրբոնների
պես
ոչինչ
չէին
մոռացել,
բայց
ոչինչ
չէին
սովորել:
Եթե
մարդը
տասը
տարվա
լռությունից
հետո
վերադառնում
է
և
հայտարարում,
որ
ես
էլի
նույն
կարծիքին
եմ,
որ
մինչև
Ղարաբաղի
հարցը
արագ
ու
ամեն
գնով
չլուծվի,
լավ
չենք
ապրի,
ուրեմն
ինքն
անելիք
չունի
քաղաքական
դաշտում
և
ժամանակն
էլ
ցույց
տվեց,
որ
իրենք
ընդամենն
ուզում
էինք
վերականգնել
իրեն
բուրբոնական
կարգը:
Երկրորդ`
եթե
դու
հայտարարում
ես,
որ
ուզում
ես
կազմաքանդել
ավազակապետությունը
և
ասում
ես`
ուզում
եմ
վերականգել
սահմանադրական
կարգը,
դա
նշանակում
է
դու
ընդամենն
ուզում
ես
փոխել
ավազակապետին,
որովհետև
ավազակապետության
իրավական
ամբողջ
ձևավորման
համակարգին
նպաստել
է
95-ի
Սահմանադրությունը,
որտեղ
և'
Ազգային
ժողովը,
և'
գործադիր
մարմինները,
և'
դատական
համակարգը,
և'
տեղական
ինքնակառավարման
համակարգը
ամբողջությամբ
կախված
էին
մեկ
մարդուց:
Այդ
մեկ
մարդը
նախագահի
աթոռին
գտնվողն
էր:
95-ի
Սահմանադրությամբ
նախագահին
սուլթանի
կամ
շեյխի
լիազորություններ
էին
տրված,
և
այդ
մարդիկ
այսօր
խոսում
են
դեմոկրատական
հարաբերություններից։
Ծիծաղելի
է։
Ի
դեպ,
Արցախի
հարցով
այժմյան
վիճակը
շատ
նման
է
98-ին:
Եթե
այսօրվա
իրավիճակը
շատ
նման
է
1998-ին,
կարելի՞
է
ենթադրել,
որ
իշխանափոխությունը
մոտ
է:
Եթե
Սերժ
Սարգսյանը
«նախաձեռնող»
դառնա
նաև
Արցախի
հարցում
ու
մեզ
ներքաշի
այնպիսի
խայտառակ
գործընթացի
մեջ,
ինչպիսին
Թուրքիայի
պարագայում
արեց՝
տեղի
կունենա
իշխանափոխություն:
Բայց
դա
անողը
ՀԱԿ-ը
չի
լինի:
Եկող
ուժը
կմաքրի
ոչ
միայն
օրվա
իշխանությանը,
այլ
նաև
օրվա
հակաիշխանական
ուժին։
Իսկ
այսօր
նրանք
խաղաղ
գոյակցում
են։
Քաղաքական
մենաշնորհ
են
հաստատել։
Ասում
էին,
թե
Տեր–Պետրոսյանը
խոստացել
է
երեք
տարուց
հրաժարական
տալ,
եթե
գա
իշխանության։
Չգիտեմ,
թե
քանի
մարդ
այդ
«կուտը»
կերավ
(երևի
շատերը),
բայց
Տեր–Պետրոսյանը
հրաժարական
չի
տալիս
նույնիսկ
ընդդիմադիր
դաշտից,
հարձակվում
է
բոլոր
նրանց
վրա,
ովքեր
պոտենցիալ
ունեն
նոր
ուժ
ձևավորելու,
էլ
ուր
մնաց,
թե
իշխանությունից
հրաժարվեր։
Նոր
ուժի
պոտենցիալը
տեսնու՞մ
եք։
Այո՛։
Որակապես
նոր
ընդդիմություն
ձևավորելը
օրվա
հրամայականն
է։
Եթե
մեր
քաղաքացիներն
ուզում
են,
որ
Հայաստանում
ստեղծվի
նոր
իրավիճակ,
որ
իրենց
կյանքը
դեպի
լավը
փոխվի
և
մեր
երկիրն
անվտանգ
լինի,
իրենք
պետք
է
քանդեն
այս
ներքաղաքական
ստատուս
քվոն,
թույլ
չտան,
որ
փողոցը
գրավի
Լևոն
Տեր-Պետրոսյանը,
իսկ
կաբինետները`
Սերժ
Սարգսյանը:
Այս
իշխանությունները
համակարգային
փոփոխությունների
ծրագրի
շրջանակներում
պետք
է
հեռանան,
բայց
որպեսզի
մենք
կարողնանք
այդ
գործողությունը
կատարել՝
պետք
է
ձևավորենք
նոր
գաղափարներ
և'
արտաքին
քաղաքական
կյանքում,
և'
ներքին
կյանքում։
Այդ
նոր
գաղափարների
շուրջ
պետք
է հավաքվեն
այն
մարդիկ,
ովքեր
հավատում
են
այդ
գաղափարներին,
որից
հետո
այդ
մարդիկ
իրենց
ազդեցությունը
կտարածեն
հանրության
լայն
շերտերի
վրա։
Դրան
զուգահեռ
արդեն
կձևավորվի
նոր
ուժը:
Թե
ով
կգլխավորի
այդ
ուժը՝
էական
չէ։
Եկեք
անձերի
հետևից
չընկնենք
ու
չդառնանք
կռապաշտներ։
Եթե
անձնակենտրոն
շարժում
լինի՝
հաջողություն
չի
լինի։
1988–ին
մենք
հաջողեցինք,
քանի
որ
նոր
գաղափարների
կրող
թիմ
կար,
այլ
ոչ
թե
մեկ
անձ։
Անձն
ընդամենը
պետք
է
առաջինը
լինի
հավասարների
մեջ,
այլ
ոչ
թե
«վոժդը»։
Խոսում
էիք
տնտեսական
քաղաքականության
մասին։
Վերջերս
ներկայացված
«100 քայլից»
բաղկացած
ՀԱԿ
ծրագիրը
ինչպե՞ս
կգնահատեիք։
Գիտեք,
այն,
ինչ
Բագրատյանն
առաջարկել
է
«100 քայլով»,
մեծամասնության
հետ
ինքս
համաձայն
եմ:
Դրականն
այն
է,
որ
քննարկման
դաշտ
է
բացվել,
ինչը
իշխանությունը
չի
անում
և
չի
էլ
կարող
անել։
Իշխանության
առաջարկած
միակ
ծրագիրը
եղել
է
մարտի
1–ից
հետո
ձևավորված
տիգրանսարգսյանական
կառավարության
ծրագիրը,
որը
նյուվասյուկիզմ
էր
և
ընդամենը
մեկ
տարում
պայթեց։
Հետևաբար
Բագրատյանի
ջանքերը
ողջունելի
են
կառավարության
մառազմի
ֆոնին,
բայց
խնդիրն
այն
է,
որ
այն
քաղաքական
թիմը,
որը
ներկայացնում
է
Բագրատյանը,
իր
տեսակով
քիրվայակենտրոն
է,
իսկ
քիրվայակենտրոն
քաղաքական
ուժը
չի
կարող
գալ
իշխանության,
հետևաբար
նաև
չի
կարող
իրականացնել
այս
ծրագիրը:
Հիմա
քրիրվայական
լոզունգների
տակ
100 չէ,
200 քայլ
էլ
դնես՝
ոչնչի
չես
հասնի:
Եթե
դու
ուզում
ես
քայլեր
անել,
ապա
դու
պետք
է
նաև
իշխանություն
ունենաս:
Սակայն
վստահ
եմ,
որ
ՀԱԿ-ը
որևէ
պարագայում,
ի
դեմս
Լևոն
Տեր-Պետրոսյանի,
չի
կարող
գալ
իշխանության:
Այլ
բան
է,
որ
ՀԱԿ-ի
անդամ
կուսակցությունների
մեջ,
կառույցի
միջին
և
ստորին
շերտերում
կան
բավական
առողջ
մտածելակերպ
ունեցող
զանգվածներ,
և
կարծում
եմ,
որ
եթե
նոր
գաղափարները
բյուրեղացված
տեսք
ստանան,
ապա
նրանք
կմիանան
այդ
նոր
գաղափարների
կրող
ուժին:
Իշխանության
մեջ
նույնպես
լայն
շերտեր
կան,
որոնք
մեծ
հաճույքով
կուզենային
փոխել
գործող
արատավոր
համակարգը:
Կոնսոլիդացիայի
ճանապարհով
է
պետք
գնալ,
այլ
ոչ
թե
հասարակությունը
հայաստանցիների
ու
ղարաբաղցիների,
կամ
լավերի
ու
տականքների
բաժանելու
ուղղությամբ։
Ձեր
պատկերացրած
պետության
մոդելը:
Մեզ
անհրաժեշտ
են ազգային-դեմոկրատական
փոփոխություններ:
Կան
ուժեր,
որոնք
ասում
են`
առաջնայինն
ազգային
խնդիրներ
են,
դեմոկրատականը
մի
կողմ
դնենք։
Ուժեր
կան,
որոնք
ասում
են`
չէ՛,
կարևորը
դեմոկրատականն
է,
ասում
են`
ջհանդամ
թե
Ղարաբաղի
հետ
ինչ
կլինի։
Ընդ
որում,
շատ
հաճախ
ազգայինից
խոսողների
մի
մասի
գործողություները
հե՛չ
ազգային
չեն,
իսկ
դեմոկրատիայից
երբեմն
խոսոմ
են
մարդիկ,
ովքեր
հանդիսանում
են
ՀՀ–ում
տեղի
ունեցած
ընտրակեղծիքների
հիմնադիր
հայրերը,
ովքեր
Էջմիածնում
ֆեոդալական
կարգեր
հաստատած
մեկի
անունն
էին
վանկարկում
Ազատության
հրապարակում։
Դրա
համար
եմ
հրատապ
համարում
ազգային–դեմոկրատական
փոփոխությունները,
որի
դեպքում
կունենաք
ինքնիշխան,
իրավական,
ժողովրդավարական
և
սոցիալական
պետություն։
ԶՐՈՒՑԵՑ
ՍԻՐԱՆՈՒՅՇ
ՊԱՊՅԱՆԸ
lragir.am 12.03.10 |