|
Ժամանակի
գերիները
Ժամանակ
Երևան
Կարծես
թե
ակնհայտ
է,
որ
Հայաստանն
աստիճանաբար
գլորվում
է
դեպի
բռնապետություն:
Հանրահավաքների,
ցույցերի,
երթերի
մասին
օրենսդրական
փոփոխությունից
հետո
դժվար
է
պատկերացնել,
որ
Հայաստանում
իշխանությունները
թույլ
կտան
անցկացնել
քիչ
թե
շատ
լուրջ
հանրահավաք:
Հիմա
արդեն
նրանք
կարող
են
ամեն
մի
հանրահավաքի
մասին
դիմումին
ի
պատասխան
հայտարարել,
թե
ունեն
տեղեկություններ,
որ
այդ
հանրահավաքի
ընթացքում
սադրանք
է
լինելու
եւ
կոտրվելու
է
որեւէ
խանութի
ապակի
կամ
հնչելու
է
շատ
բարձր
երաժշտություն,
եւ
դա
խանգարելու
է
Երեւանի
կենտրոնի
բնակիչների
քունը,
կամ
էլ
կհայտարարեն,
որ
Հայհիդրոմետից
տեղեկություններ
ունեն,
որ
հանրահավաքի
օրը,
այդ
ժամին
շատ
ուժեղ
անձրեւ
է
տեղալու,
եւ
հանրահավաքի
մասնակից
քաղաքացիների
առողջությունը
կարող
է
լրջորեն
վտանգվել,
կարող
են
նույնիսկ
զոհեր
լինել,
իսկ
մարդկային
կյանքը
ավելի
թանկ
է,
քան
ազատությունը`
կասեն
իշխանություններն
ու
կարգելեն
հանրահավաքը:
Ինչպես
մեծ
կոմբինատորն
էր
ասում.
«Պատճառ
միշտ
էլ
կգտնվի»:
Իսկ
ներկայիս
իշխանությունները
ցույց
են
տվել,
որ
այդպիսի
հարցերում
շատ
ավելի
մեծ
են,
քան
ցանկացած
կոմբինատոր:
Երեւի
թե
ընդհանրապես,
ցանկացած
դիկտատոր
էլ
մեծ
է
կոմբինատորից`
այն
իմաստով,
որ
եթե
կոմբինատորը
ինչ-որ
հնարամիտ
կոմբինացիաներ
է
մտածում
մարդկանց
ինչ-որ
բանում
համոզելու
միջոցով
սեփական
շահը
հետապնդելու
համար,
ապա
դիկտատորներն
այդ
խնդիրը
չունեն,
նրանք
բացարձակապես
փորձ
անգամ
չեն
անում
մարդկանց
համոզելու
համար:
Նրանք
որոշում
են,
որ
պետք
է
այս
բանն
անել
եւ
վերջ:
Նրանք
թքած
ունեն,
թե
ինչ
են
մտածում
մարդիկ,
առավել
եւս`
հասարակությունն
ամբողջությամբ:
Այդ
տեսանկյունից
ակնառու
է,
որ
Հայաստանի
իշխանությունների
գործողությունները
տիպիկ
բռնապետական
են:
Միգուցե
բռնապետությունը
հայկական
ձեւով
փոքր-ինչ
տարբեր
է
ներկայի
եւ
նաեւ
անցյալի
որոշ
բռնապետական
ռեժիմներից:
Հնարավոր
է,
որ
բռնապետությունները
ձեւով
լինեն
տարբեր:
Բայց
բովանդակությունը
նրանց
բոլորին
միավորում
է:
Եվ
«պրոլետարներ
բոլոր
երկրների,
միացեք»
արտահայտությամբ
դաստիարակված
հայաստանյան
ներկայիս
իշխանությունն
այժմ
երեւի
թե
առաջնորդվում
է
«բռնապետներ
բոլոր
երկրների,
միացեք»
կարգախոսով:
Համենայնդեպս,
այդ
կարգախոսը
կարող
է
լինել
Հայաստանի
ներկայիս
իշխանության
միակ
հույսը:
Ամբողջատիրական,
հակաժողովրդավարական
վարչակարգերի
հանրույթի
ձեւավորումն
է,
որ
կարող
է
հեռանկարային
դարձնել
Հայաստանի
իշխանությունների
բռնապետական
հակումները,
որ
հատկապես
սուր
եւ
ամբողջական
բնույթ
են
կրում
մարտի
1-ին
ժողովրդի
դեմ
ճակատամարտը
շահելուց
հետո:
Այսինքն`
Հայաստանի
իշխանություններն
այժմ
օդ
ու
ջրի
նման
ունեն
այն
պետությունների
աջակցության
կարիքը,
որտեղ
ընդդիմությունը
ձերբակալված
է
ու
գտնվում
է
բանտերում,
որտեղ
ազատ
մամուլը
արդեն
դառնում
է
թանգարանային
նմուշ,
որտեղ
քաղաքացիները
կարող
են
միայն
մի
դեպքում
հավաքվել
հանրահավաքի`
եթե
փառաբանելու
են
իշխանություններին:
Հանրային
կարծիքի
մեջ
կա
ընկալում,
որ
նմանատիպ
պետությունների
հովանավոր
կարող
է
լինել
առաջին
հերթին
Ռուսաստանը,
ուր
նույնպես
կարծեք
թե
դասական
բռնապետություն
է
այն
առումով,
որ
ոստիկանությունը
հայաստանյան
դաժանությամբ
ցրում
է
Գարի
Կասպարովի
մի
քանի
հարյուր
հոգանոց
երթը,
որտեղ
ընդդիմության
թեկնածուներին
անգամ
թույլ
չեն
տալիս
գրանցվել
նախագահի
թեկնածու,
որտեղ
ազատ
մամուլը
միայն
ինտերնետում
է,
թեեւ
ի
տարբերություն
Հայաստանի`
դեռեւս
ոչ
ընդհատակում:
Այսինքն`
ի
դեմս
Ռուսաստանի,
հանրային
կարծիքը
ամբողջատիրական
գրեթե
բոլոր
երկրներում,
այդ
թվում
եւ
Հայաստանում,
տեսնում
է
բռնապետական
ռեժիմների
հովանավորների:
Եվ
այդ
հանգամանքը,
հանրության
այդ
ընկալումը
միանգամայն
օրինաչափ
եւ
օբյեկտիվ
է:
Դա
ապացուցվում
է
նաեւ
այժմ:
Այն
ժամանակ,
երբ
Ամերիկայի
կառավարությունը,
Եվրոպական
միջազգային
կառույցները
դատապարտում
են
Հայաստանում
իշխանությունների
կողմից
կատարվող
ռեպրեսիվ
քայլերը,
թեեւ
իհարկե
դատապարտում
են
առայժմ
թերեւս
ոչ
համարժեք
խստությամբ,
Ռուսաստանը
որդեգրել
է
չափազանց
լուռ
դիրքորոշում,
ինչն
այս
դեպքում
ընկալելի
է
որպես
Հայաստանի
իշխանություններին
ուղղված
խրախուսանք:
Իսկ
դա
Հայաստանի
իշխանություններին
սնուցող
միակ,
բայց
շատ
կարեւոր
երակ
է`
այն
իմաստով,
որ
Հայաստանը
ինքնուրույն
չի
կարող
դիկտատորական
ներուժ
գտնել
իր
մեջ,
զուտ
նյութական
առումով:
Միջազգային
ճնշումների
տեսանկյունից
Հայաստանը
չափազանց
խոցելի
երկիր
է,
որպեսզի
անտեսի
այդ
ճնշումները,
ներփակվի
իր
սահմաններում
եւ
ապրի
բացառապես
իշխանությունների
քմահաճույքով:
Իսկ
ահա
Ռուսաստանի
աջակցությունը
կարող
է
իրավիճակը
փոխել
արմատապես:
Այսինքն`
Ռուսաստանը
նախ
կարող
է
հնարավորինս
կանխարգելել
Հայաստանի
դեմ
պատժամիջոցների
կիրառումը
եւ
բացի
այդ`
կարող
է
իր
որոշակի
նյութական
օժանդակությամբ
Հայաստանի
համար
փոխարինել
այն,
ինչը
մեր
երկիրը
կկորցնի
միջազգային
պատժամիջոցների
դեպքում:
Եթե
հարկ
լինի,
ապա
Ռուսաստանը
երեւի
թե
տարեկան
կես
միլիոն
զբոսաշրջիկ
էլ
կուղարկի
Հայաստան,
որ
պաշտոնյաների
հյուրանոցները
դատարկ
չմնան:
Ռուսաստանի
այդ
մեծ
աջակցության
ֆոնին
էլ
կլինեն,
անկասկած,
փոքրիկ
աջակցություններ
ի
դեմս
օրինակ
Բելառուսի
կամ
միջինասիական
բռնապետությունների,
եւ
Հայաստանի
իշխանություններին
դա
կհաղորդի
լրացուցիչ
ստեղծագործական
տրամադրություններ,
եւ
նրանք
կփորձեն
էլ
ավելի
կատարելագործել
ժամանակակից
բռնապետության
ինստիտուտները:
Միգուցե
շատերի,
այդ
թվում
եւ
արեւմտյան
քաղաքական
կենտրոնների
համար
այդ
հեռանկարը
թվում
է
անիրական,
եւ
նրանք
կասկածում
են,
որ
Հայաստանի
իշխանությունները
կգնան
այդպիսի
ավանտյուրայի`
սեղանին
դնելով
սեփական
երկրի
ճակատագիրը:
Սակայն
աշխարհի
պատմությունը
վկայում
է,
որ
բռնապետությունները
եթե
ոչ
բացառապես,
ապա
մեծ
մասամբ
ձեւավորվել
են
հենց
այդ
արեւմտյան
թերահավատությունների
հետեւանքով:
Մյուս
կողմից,
սակայն,
ամենեւին
փաստ
չէ,
որ
Ռուսաստանը
որդեգրել
է
Հայաստանի
ներկայիս
իշխանությունների
բռնապետական
էնտուզիազմը
խրախուսելու
անշեղ
ուղին:
Տրամաբանությունը
հուշում
է,
որ
նմանը
նմանին
է
գտնում,
եւ
Ռուսաստանը
պետք
է
որ
աջակցի
իր
կերպը
ընդունած
կամ
աստիճանաբար
ընդունող
Հայաստանին:
Սակայն
դա
այդքան
էլ
միարժեք
չէ,
քանի
որ
ըստ
էության
ամբողջատիրական
Ռուսաստանի
համար
իր
դեմոկրատական
պրոտեկտորատները
կարող
են
լինել
արեւմուտքի
հետ
հարաբերության
արդյունավետ
գործիք:
Հնարավոր
է,
որ
Ռուսաստանում
այդ
մոտեցումը
գերիշխող
չէ
եւ
դեռ
իր
տեղը
զիջում
է
ավանդական
ռուսական
կայսերապաշտությանը,
որի
գեներատորը
միշտ
եղել
է
բռունցքը,
ոչ
թե
միտքը:
Բայց
Ռուսաստանը
կանգնած
է
նոր
վերնախավի
ձեւավորման
ջրբաժանի
առաջ:
Դա
լինելու
է
բավական
բարդ
գործընթաց,
նկատի
ունենալով,
որ
հինը`
Վլադիմիր
Պուտինի
գլխավորությամբ,
բացարձակապես
չունի
դիրքերը
զիջելու
մտադրություն:
Սակայն,
ինչպես
հենց
ռուսներն
են
ասում`
«ախորժակը
ուտելիս
է
բացվում»:
Երբ
Պուտինի
ժառանգորդը
հանդիսացող
Դմիտրի
Մեդվեդեւը
սկսի
ուտել
իշխանական
կարկանդակը
նոր,
ավելի
մեծ
գդալով
եւ
ավելի
հարմար
տեղից,
ապա
աստիճանաբար
ավելի
ու
ավելի
է
նեղվելու
այն
բանից,
որ
Պուտինն
էլ
իր
հետ
հավասար
ուտում
է`
լինելով
իրենից
ավելի
ցածր
կարգավիճակում:
Իսկ
այդ
պարագայում
Մեդվեդեւի
համար
արեւմտյան
հանրությունը
կարող
է
վերածվել
Պուտինի
հետ
մրցապայքարի
բնական
դաշնակցի:
Դա
ենթադրում
է,
որ
Մեդվեդեւի
եւ
Արեւմուտքի
միջեւ
կարող
են
կնքվել
առանցքային
քաղաքական
համաձայնություններ,
եւ
եթե
Մեդվեդեւը
Ռուսաստանի
ներսում
իրեն
թույլ
չի
տա
դեմոկրատական
ազատությունների
էական
ընդլայնում,
քանի
որ
ներկայիս
ռուսական
հասարակությունը
ունի
բոլորովին
այլ
արժեքային
կողմնորոշիչներ,
ապա
հետխորհրդային
տարածքում
ՌԴ
նոր
նախագահը
միանգամայն
հնարավոր
է,
որ
գնա
ժողովրդավարական
կոմպրոմիսների,
Ռուսաստանի
ներսում
իր
քաղաքական
դիրքերն
ամրապնդելու
համար
արեւմտյան
աջակցություն
ապահովելու
նպատակով:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|