Կամայականությունների հնարավորություն տվող օրենք

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօրԱզատություն ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ զանգվածային միջոցառումների մասին օրենքի` այս շաբաթ ընդունված փոփոխությունները, որոնք սահմանափակում են հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը, հակասահմանադրական են: Նրա խոսքերովակնհայտ է, որ այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս կամայականորեն արգելել ցանկացած հանրահավաք”:

“Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով հնարավոր չէ հաղթահարել այս ճգնաժամը: Առաջին հերթին, պետք է պատասխանատվության ենթարկել կեղծարարներին եւ բռնարարքներ իրականացրած անձանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, տարանջատել քրեական հանցագործություններ կատարած անձանց իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտող մարդկանցից: Եվ անկասկած, պետք է անցկացվի մարտի 1¬-ին կատարվածի անկախ միջազգային հետաքննություն”,¬ - ասել է Դեմիրճյանը: Նա նաեւ հայտնել է, որ իր կուսակցության որեւէ անդամ ձերբակալված եւ կալանավորված չէ, սակայն “շատերին հրավիրում են ոստիկանություն, զրույցներ են տեղի ունենում` հիմնական նպատակն այն է, որ մարդիկ չմասնակցեն առաջիկա հանրահավաքներին”:







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work