|
Տեր-Պետրոսյանն Ավելի
Ապահովված Է
ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանին հունիսի 20-ին առաջարկել եմ 1-1,5 տարվա ընթացքում արտահերթ
նախագահի ընտրություններ անցկացնել եւ ժամկետն այսօր հայտնելՙ,-
ասում է Քաղաքական վերլուծությունների ՚Ակունքՙ
կենտրոնի տնօրեն, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս, նախկին ՀՅԴ-ական
Ռուբեն Հակոբյանը:
Վերջինիս
առաջարկին
Սերժ
Սարգսյանի
գրասենյակից
պատասխանել
են.
՚Ընդունում
ենք
ի
գիտությունՙ,
ինչը միանշանակ մերժում է նշանակում:
Հակոբյանը
արտահերթ
ընտրությունները
ՀՀ-ում
համարում
է
անխուսափելի.
՚Իշխանությունները
չեն
ցանկանում
արտահերթ
ընտրություններ
անցկացնել,
որովհետեւ
ռեսուրս
չունեն:
Ես
Սերժ
Սարգսյանի
շուրջ
չեմ
տեսնում
հավատարիմ
մարդկանց,
ովքեր
պատրաստ
են
պայքարել
մինչեւ
վերջ:
Ի
տարբերություն
Սերժ
Սարգսյանի`
Տեր-Պետրոսյանը
ավելի
ապահոված
է
իր
կողմնակիցների
հավատարմությամբ:
Եթե
իշխանությունները
չկազմակերպեն
արտահերթ
ընտրություններ,
ապա
ընտրությունները
պարտադրված
կլինեն,
եւ
կպարտադրի
ժողովուրդըՙ:
Նա
գտնում
է,
որ
իշխանության
ամենամեծ
սխալը
հետեւյալն
է.՚Փոխարենը
մտածեն,
թե
ինչն
է
պատճառը,
որ
10
տարի
առաջ
իշխանությունից
հեռացած
Տեր-Պետրոսյանի
կողքին
400
հազար
մարդ
է
հավաքվում,
ասում
են,
որ
դրսից
են
ֆինանսավորում
շարժումը,
որպեսզի
վարկաբեկեն
ընդդիմությանըՙ:
Ռուբեն
Հակոբյանի
կարծիքով`
Տեր-Պետրոսյանը
լինելով
փորձառու
քաղաքական
գործիչ
կարողանում
է
խաղալ
իշխանության
թույլ
տված
սխալների
վրա:
Օրինակ`ավելի
մեծ
պարգեւ
Տեր-Պետրոսյանին
ոչ
ոք
չէր
արել.
՚Իշխանությունն
իր
թեթեւ
ձեռքով
ամբողջ
ընդդիմադիր
դաշտը
նվիրեց
Տեր-Պետրոսյանին`
դաշտից
հանելով
ՕԵԿ-ին
եւ
ՀՅԴ-ինՙ:
Խոսելով
Քոչարյանի
վերջին
հարցազրույցի
մասին,
որտեղ
վերջինս
բացահայտ
ասում
է,
որ
առաջիկա
զարգացումներով
Տեր-Պետրոսյանի
մրցակից
լինելու
է
ոչ
թե
Սերժ
Սարգսյանը,
այլ
ինքը,
Ռուբեն
Հակոբյանն
ասաց.
՚Ասուլիսներում,
հանրահավաքներում
ինչ
մեղադրանքներ
ասես
չհնչեցին
Ռոբերտ
Քոչարյանի
հասցեին,
սակայն
չգտնվեց
մի
ուժ,
անհատ,
որ
նրան
պաշտպանի,
ի
վերջո
այսօրվա
կոալիցիան,
խորհրդարանը
նախ
եւ
առաջ
Քոչարյանի
ծնունդն
է:
Արմատական
ընդդիմությունը
եւ
իշխանությունը`
գոնե
ներքին
օղակների
մակարդակով
կողմ
են
ստեղծել
բանակցությունների
այն
հարթությունը,
որտեղ
իրենց
շահերը
կարծես
թե
պետք
է
համընկնեն:
Եւ
Տեր-Պետրոսյանը
առաջին
կոնգրեսի
ժամանակ
հայտարարեց,
որ
այս
ամենի
պատասխանատուն,
այդ
թվում`
մարտի
1-ի
Քոչարյանն
է,
եւ
եթե
իշխանությունները
կարողանան
տարանջատվել
Քոչարյանից,
կարող
են
երկխոսել:
Իշխանության
ներքին
մակարդակի
արձագանքները
կարծես,
թե
դրական
են
Տեր-Պետրոսյանի
ակնարկին:
Իհարկե,
վերջնական
որոշումը
Սերժ
Սարգսյանինն
է,
սակայն
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
գլխավորությամբ
արմատական
ընդդիմության
եւ
իշխանության
ներքին
օղակների
միջեւ
այդ
իմպուլսները
կան,
շահերի
համընկնում
կաՙ:
Այն
ինչ
կատարում
է
այսօր
իշխանությունը,
Հակոբյանի
կարծիքով,
բացարձակապես
կապ
չունի
իրականության
հետ:
՚Վերջին
զարգացումները
ցույց
են
տալիս,
որ
իշխանությունն
ամեն
ինչ
անում
է,
որ
պահի
իր
իշխանությունը:
Դեկլարատիվ
հայտարարություններից
դուրս
իշխանությունն
ռեալ
քայլեր
չի
ձեռնարկում
հանրապետությունում
իրավիճակը
լիցքաթափելու
համար:
Դժբախտաբար,
իշխանությունը
երկրում
ստեղծված
լարվածությունը
լուծեց
ոչ
թե
ի
օգուտ
պետության,
այլ
իր
իշխանությունը
պահելունՙ,-ասաց
նա:
Ռուբեն
Հակոբյանը
վստահ
է,
որ
եթե
ՕԵԿ-ը
եւ
ՀՅԴ-ն
չընդգրկվեին
կոալիցիայի
կազմում,
ապա
իրավիճակը
շատ
ավելի
լավ
կլիներ,
իսկ
ՕԵԿ-ի
եւ
ՀՅԴ-ի
քայլը
այսպես
մեկնաբանեց.
՚Այդ
կուսակցությունները
ընդգրկվեցին
կոալիցիայի
մեջ,
որպեսզի
ընդամենը
չքննադատեն
նախագահի
գործունեությունը
եւ
ուրիշ
ոչինչՙ:
՚ԱՎԵԼԻ
ԼԱՎ
Է
ՍԱՌԵՑՆԻ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԸՙ
Ռուբեն
Հակոբյանը
դեկլարատիվ
բնույթի
է
համարում
նաեւ
իշխանությունների
այն
հայտարարությունները,
թե
ՀՀ-ում
քաղբանտարկյալներ
չկան.
՚Ալիկ
Արզումանյանի
կամ
Արարատ
Զուրաբյանի
ներկայության
դեպքում
չի
կարելի
ասել,
որ
Հայաստանը
չունի
քաղբանտարկյալներՙ:
Ինչ
վերաբերում
է
մարտի
1-ի
գործով
ԱԺ
ժամանակավոր
հանձնաժողովի
նախագահի
Արարատ
Զուրաբյանին
այցելելու
փաստին
ապա
Հակոբյանն
ասաց.
՚Այսօր
լսեցի,
որ
հանձնաժողովի
նախագահը
այցելել
է
Արարատ
Զուրաբյանին
եւ
քննարկել
են
շատ
լուրջ
հարցեր`
տարածաշրջանային,
ԼՂ
հիմնախնդիրը
եւ
այլն:
Իսկապես
զավեշտ
է.
բաց
թողեք
եւ
նոր
քննարկեք
այդ
հարցերըՙ:
Ի
դեպ,
Հակոբյանը
դեմ
է
Ռոբերտ
Քոչարյանի
գործը
Հաագայի
դատարան
հանձնելու
գործընթացին`
նշելով,
որ
վաղ,
թե
ուշ
Ադրբեջանի
եւ
Թուրքիայի
քարոզչությունը
այս
հարցը
օգտագործելու
է
Հայաստանի
դեմ:
Ընդհանրապես
նա
գտնում
է,
որ
մեր
արտաքին
քաղաքականությունն
ու
դիվանագիտությունն
այսօր
ահազանգող
է.
՚Երկար
տարիներ
է
դիվանագիտության
մեջ
եմ,
սակայն
երբեւէ
մեր
դիվանագիտությունը
այսքան
խղճուկ
վիճակում
չի
եղելՙ:
Նա
հիշեցրեց,
որ
ժամանակին,
երբ
Տեր-Պետրոսյանը
նախաձեռնեց
Հայ-թուրքական
հաշտեցման
հանձնաժողովի
ստեղծումը,
ինչպիսի
դիամադրություն
եղավ
այն
ժամանակվա
ընդդիմության
կողմից,
մինչդեռ
Տեր-Պետրոսյանը
հանձնաժողով
ստեղծելով`
ամենեւին
կասկածի
տակ
չէր
դնում
1915թ.
Հայոց
ցեղասպանության
փաստը,
իսկ
Սերժ
Սարգսյանի
հայ-թուրքական
պատմաբանների
հանձնաժողով
ստեղծելու
հայտարարության
կապակցությամբ
ասաց.
՚Իմ
կարծիքով
ավելի
լավ
է`
ասենք`
սառեցնում
ենք
ցեղասպանության
հարցը,
քան
ասենք`
եկեք
հանձնաժողով
ստեղծենք,
որը
կպարզի`
ցեղասպանություն
եղել
է,
թե
ոչ,
այն
դեպքում
երբ
մեր
գաղթօջախները
ցեղասպանության
արդյունքում
են
ստեղծելՙ:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը,
թե
եթե ինքը լիներ Սերժ Սարգսյանի փոխարեն,
ապա
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Հայաստան չէր հրավիրի ֆուտբոլ դիտելու,
Ռուբեն Հակոբյանը համարեց մարտից հետո բռունցքներով թափահարում:
Այսօր
նախկին
դիվանագետը
դատապարտեց
նաեւ
ընտրություններից
հետո`
փետրվարի
25-ին
միանգամից
10
դիվանագետի
աշխատանքից
ազատելուն`միայն
նրա
համար,
որ
քաղաքական
կողմերին
կոչ
էին
արել
զերծ
մնալ
ուժի
կիրառումից:
Նշելով,
որ
մեր
նման
երկրի
համար
1
դիվանագետ
պատրաստելը
շատ
թանկ
է,
միանգամից
10-ին
հեռացնելը
Հակոբյանը
համարեց
մեծ
շռայլություն:
Ինչ
վերաբերում
ՀՅԴ-ին
քարոզարշավին
իր
մասնակցությանը,
ապա
նա
նշեց,
որ
չի
մասնակցել,
ելույթ
չի
ունեցել,
ընդամենը
կանգնել
է
հարթակում:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|