Օմբուդսմենի գրասենյակի ստուգայցերից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության համաձայն մարտի 14-ից 17-ը օմբուդսմենի հանձնարարությամբ աշխատանքային խմբերը այցելել ենՆուբարաշենքրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույց ունեցել երկու տասնյակից ավել կալանավորների հետ:

Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները զրուցել են մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված կալանավորների հետ: Ըստ առանձնազրույցների արդյունքում կազմված եզրակացության, կալանավորները հիմնականում փաստել են, որ իրենք հետապնդվում են քաղաքական հայացքների համար, իսկ իրենց առաջադրված մեղադրանքները անհիմն են եւ իրականությանը չեն համապատասխանում: “Նուբարաշեն” ՔԿՀ-ում օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների հետ առանձնազրույց ունեցած անձանցից միայն երկուսն են հայտնել իրենց նկատմամբ բռնություններ կիրառելու եւ իրենց խոշտանգելու մասին: Ի դեպ, քաղբանտարկյալներից մեկը հաշմանդամ է. խուլ ու համր:

ՄԻ գրասենյակի աշխատակիցները այցելել են նաեւ “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկ որտեղ հանդիպել եւ առանձնազրույց են ունեցել տաս կալանավորների հետ, որոնք անազատության մեջ են գտնվում քաղաքական դրդապատճառներով: Ի դեպ, նրանցից մեկը տեղեկացրել է, որ իրեն մարտի 1-ին ոստիկանություն բերման ենթարկելիս խոշտանգել են: Նա այդ մասին պաշտոնապես հայտարարություն է տվել: Ոստիկանները ստիպված են եղել նրան դատաբժշկի ուղեգիր տալ, սակայն, դատաբժիշկը ի հայտ է եկել տաս օր անց, այսինքն այնքան ուշ, որպեսզի կալանավորի մարմնական վնասվածքների հետքերը գործնականում վերացած լինեն:







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work