Նահատակներ արեւելեան Հայաստանի ազատագրութեան ճանապարհին

                                          

Գոռ Քլոյան         Զաքար Հովհաննիսյան*   Արմեն Ֆարմանյան,  Դավիթ Պետրոսյան ,  

                                                   

Համլետ Թադեւոսյան,  Տիգրան  Խաչատրյան ,  Գրիգոր  Գեւորգյան **  Հովո Հովհաննիսյան

*մեծ եղբայրը, Նահատակուած Արցախի Ազատագրության ճանապարհին 

**հայրը Օնիկ Գեւորգյան Նահատակուած Արցախի Ազատագրության Ճանապարհին 

 

Սիրելի Հայրենակիցներ

Ապրիլի 9-ին լրանում է ավազակապետական հանցագործ վարչախմբի ոճրագործ քայլին զոհ դարձած մեր հայրենակիցների մահվան քառասուն օրը՝ քառասունքը։ Մարտի 1-ին ազգային-ազատագրական մեր պայքարի ընկերները՝ խաղաղ ցուցարարներ, նահատակվեցին քոչարյանասերժական բանդաների կողմից արձակված գնդակներից։ Համաժողովրդական պայքարի առարկայացող, անկասելի հաղթանակը ու իրենց անփառունակ վախճանը առժամանակ դիմագրավելու համար է, որ կատարվեց մարդկության դեմ այս հանցագործությունը, որի մեղավորները ստանալու են իրենց պատիժը։
Նույն օրը՝ ապրիլի 9-ին նշանակված է նաեւ ազգասպան այդ ոճրագործության առաջին երկու պատասխանատուներից մեկի՝ Սերժ Սարգսյանի "նախագահական" երդման արարողությունը։ Օրվա համընկնումը որքան էլ պատահական, բայց նաեւ խորհրդանշական է. ավազակապետության պարագլուխների ու նրանց բանդաների տոնական խրախճանքը իրենց իսկ թափած արյան վրա, անմեղ նահատակների մահվան քառասունքին։ Մենք մերժում ենք այդ ծաղրն ու ցինիկ անարգանքը ամբողջ մի ժողովրդի նկատմամբ։
Ապրիլի 9-ը ամբողջ հայ ժողովուրդը նշելու է իր ազատության համար նահատակվածների քառասունքը որպես սգո ու ընդդիմացման օր՝ սեւազգեստ ու սգո այլ խորհրդանիշներով ու արարողություններով։ Մասնավորապես, ժամը 2-ին բոլոր ցանկացողներն ամբողջ հանրապետությունից ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանի մոտ՝ ի հիշատակ նահատակների։ Նույն բանը արվելու է նաեւ հանրապետության բոլոր բնակավայրերում՝ սգո հիշատակների համար ավանդական դարձած վայրում։
Այդ օրը ամբողջ հայ ժողովուրդը իր բողոքն է արտահայտելու ավազակապետության դեմ՝ հաստատելով իրենից ժամանակավորապես կորզված հաղթանակին մինչեւ վերջ հետամուտ լինելու, տեր կանգնելու ու այն հետ բերելու իր վճռականությունը։

Հասարակական կազմակերպությունների "ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ" միություն

Նիկոլ Փաշինյան. Ռադիկալիզմի Շեմին  

Արդյո՞ք ապրիլի 9-ին Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք միջոցառումը որեւէ բան փոխում է ներքաղաքական իրավիճակի տեսակետից եւ արդյո՞ք սրանից հետո ընդդիմության անելիքների օրակարգն է փոխվում: Ոչ ամենեւին, բացարձակապես ոչ: Կարդալ Ամբողջությամբ

Զինված Տեղաշարժ

Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված շուրջ 3000-5000 քաղաքացիներ չեն դադարում բարձրաձայնել ՚Պայքար, պայքար մինչեւ վերջՙ, ՚Սերժիկ հեռացիրՙ, ՚Սերժիկ մարդասպան, Ռոբերտ մարդասպանՙ, ՚Վեհափառ ավազակՙ արտահայտությունները: Սակայն ՚Ա1+ՙ-ի լրագրողը նկատել է, որ Վազգեն Սարգսյանի փողոցում տեղակայված ավտոմեքենաների միջից արագ-արագ զրահաբաճկոններ, սաղավարտներ եւ այլ պաշտպանական հագուստներ են հագնում անվտանգության աշխատակիցները եւ ավտոմատներով, ատրճանակներով զինված ոստիկանները եւ ներքին զորքերի ծառայողները տեղաշարժվում են ժողովրդի ուղղությամբ:

Բռնատիրական Երկիրՙ

Որպես հարգանքի տուրք Մարտի 1-ի զոհերի հիշատակի` այսօր մի շարք դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների շենքերի դիմաց Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները կազմակերպել էին բողոքի ակցիաներ: ՚Մենք կազմակերպել ենք նման փոքրիկ պիկետներ, որոնցով մեր բողոքն ենք հայտնում այդ հակաժողովրդական մոտեցումներին , նաեւ միջազգային կազմակերպությունների եւ դեսպանատների անտարբեր վերաբերմունքի համար: Աշխարհը անտարբերության է մատնում այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ մենք դա բնութագրում ենք, որպես աններելի դեպք, նահանջ ժողովրդավարությանըՙ,- ասաց Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ Մկրտչյանը:  

8 Ապրիլ 2008

ՍԵՖԻԼՅԱՆԸ, ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ

Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ Արման Բաբաջանյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է հետեւյալը. «Անազատության մեջ կտրականապես մերժելով պայքարի ծայրահեղ միջոցը` հացադուլը, գիտակցում ենք, որ մարտմեկյան արյունահեղ սպանդից հետո Հայաստանում ազատությունների, ժողովրդավարության ու մարդկային իրավունքների սպառնալից սահմանափակումները, համաժողովրդական շարժման մասնակից հազարավոր մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումները, հարյուրից ավելի ղեկավար անդամների ձերբակալությունները, ինչպես նաեւ ազգի համար օրհասական` ղարաբաղյան կարգավորման վերջին ահագնացող զարգացումներին դիմակայելու համար պայքարի համամարդկային միջոցները գնալով դառնում են սահմանափակ եւ անկենսունակ, ուստի ազգի ու հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի` առանց խտրության` ազատության կամ անազատության մեջ, պայքարի արմատական միջոցների դիմելու ընտրության առջեւ է կանգնեցնում:

Մեր այս քայլով զորակցում ու պաշտպանում ենք իր իրավունքների եւ ազատությունների համար պայքարի ելած Հայաստանի ազատ քաղաքացուն եւ վերահաստատում, որ ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, ինչպես եւ այլընտրանք չունի մեր հաղթանակը բռնապետության դեմ: Խստորեն կարեւորում ենք ինչպես համաժողովրդական պայքարի բոլոր մասնակիցների այնպես էլ բոլոր քաղբանտարկյալների անքակտելի միասնականությունն ու վճռականությունը: Հանուն այս միասնականության ապրիլի 9-ից մենք միանում ենք հացադուլավոր մեր քաղբանտարկյալ գաղափարակից ընկերներին եւ հայտարում ենք անժամկետ հացադուլ: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

Քաղբանտարկյալներ`

Ժիրայր Սեֆիլյան
Վարդան Մալխասյան
Արման Բաբաջանյան
»

08.04.2008

Ես Ու Ախպերս

 

 

 

 

ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի եղբայրը` Հայ առաքելական եկեղեցու ՌԴ-ի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայում նոր իմիջ է ձեռք բերել` շնորհիվ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ իր համատեղ բիզնեսի: 

Վեհափառ ավազակապետի եղբայրը, ըստ մոսկվայաբնակ հայերի, զբաղված է հայկական գերեզմանոցում տարածքներ վաճառելով: Մոսկվայաբնակների շրջանում պտտվող խոսակցությունների համաձայն, հայկական "Վագանկովկա" գերեզմանատան մեկ գերեզմանատեղին գնահատվում է 60-120 հազար դոլար: Այս բիզնեսն այնքան գրավիչ է, որ արդեն վաճառվել է նաեւ Հայրենական պատերազմի զոհերի եղբայրական գերեզմանոցի տարածքի մի հատվածը: Այնպես որ, Վեհափառ ավազակապետի գործողությունների հիմնավորումները պետք է փնտրել գենետիկայի ոլորտում:

Քառասունքից Շուտ Քառասունք Չի Արվել  

հայկական ժամանակ

Մաշտոցի ծիսարանում (դա այն կարգն է, որով առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականն իր ծեսերը կատարելիս) հստակ գրված է, որ քառասնօրեքի հոգեհանգիստը պետք է կատարել միայն մարդու մահվան 40-րդ օրը, քանի որ մահացած մարդու հոգին միայն այդ օրն է համբարձվում:  Կարդալ Ամբողջությամբ

Նիկոլ Փաշինյան. Ռադիկալիզմի Շեմին  

Արդյո՞ք ապրիլի 9-ին Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք միջոցառումը որեւէ բան փոխում է ներքաղաքական իրավիճակի տեսակետից եւ արդյո՞ք սրանից հետո ընդդիմության անելիքների օրակարգն է փոխվում: Ոչ ամենեւին, բացարձակապես ոչ: Կարդալ Ամբողջությամբ

Հայտարարություն  

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ վերջին զարգացումները վտանգում են Լեռնային Ղարաբաղի ապագան ու խաղաղության հեռանկարները տարածաշրջանում, ապացուցում քոչարյանա-սարգսյանական վարչախմբի վարած արտաքին քաղաքական կուրսի սնանկությունը: Կարդալ Ամբողջությամբ

Իրավունք Չունենք Կրկնել Սխալը 

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով աշխատանքից հեռացվեց Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու պատճառով, հանդես է եկել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում առկա իրավիճակի վերաբերյալ ծավալուն վերլուծությամբ: Ստորեւ ներկայացնում ենք "ԼՂ խաղաղ գործընթացում նոր իրողությունները, կամ երրորդ անգամ չկրկնել սխալը" հոդվածը` կրճատումներով:  Կարդալ Ամբողջությամբ


7 Ապրիլ 2008

Որտեղ Էր Դաշնակցությունը Մարտի 1-Ին

Հայաստանում ոչ ոք չի մոռացել հեռուստատեսությամբ կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի հետընտրական հայտարարություններն այն մասին, որ Դաշնակցությունը թույլ չի տա, որ Հայաստանում թափվի անգամ «մի կաթիլ արյուն»։ Թափահարելով կուսակցության «դարավոր» փորձի դրոշը՝ նրա ղեկավարները փորձում էին համոզել Հայաստանի ժողովրդին, որ հենց իրենք են ճգնաժամի պահին երկրի վիճակը կարգավորողները։ Նրանք ներշնչում էին հասարակությանն ու քաղաքական վերնախավին, որ վերջիններս՝ ի դեմս Դաշնակցության, ունեն ամենահզոր պաշտպանը։

Մարտի 1-ին երկիրն ականատես եղավ այդ «հզոր պաշտպանի» իրական դեմքին ու իրական ներուժին։ Հրանտ Մարգարյանի ամպագոռգոռ հայտարարությունները խլացան կրակոցների թնդյունի մեջ, իսկ կուսակցությունն առաջին անգամ ժողովրդին ներկայացավ դեպքերից քսան օր անց՝ այն էլ այն մարդկանց կողքին, ում նրանք դեռևս մեկ ամիս առաջ օլիգարխներ ու կաշառակերներ էին անվանում։ Հայաստանում քչերին զարմացրեց այդ փաստը. էլ որտե՞ղ պիտի լինեին դաշնակցականները։
Կարդալ Ամբողջությամբ

9 Նոր հացադուլավոր

9 հացադուլավոր այսօր միացել են Հրազդանի Վանատուր թաղամասում արդեն 14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին, որն, ի դեպ, ապրիլի 4-ին է հացադուլից դուրս է եկել: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Արմեն Խաչատրյանը ՚Ա1+ՙ-ին ասաց, որ 9 հոգին առայժմ եռօրյա հացադուլ են հայտարարել ու եթե իրենց պահանջները չկատարեն, ապա արդեն անժամկետ հացադուլ կհայտարերեն:  Ինչ վերաբերում է Երեւանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած կալանավորներին, ապա նրանցից 7-ը հացադուլը դադարեցնելու, իսկ 6 կալանավորված հացադուլ սկսելու մասին հայտարարություն են արել: Հացադուլ հայտարարածների թվում են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, եւ այլն:

ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ 

ՀՀ ԱՆ "Երեւան-Կենտրոն" քրեակատարողականի պետ Հ. Խլղաթյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, պաշտպանիս` Հ. Արսենյանին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանից 

Հայտարարություն

Խորը զզվանք եւ սրտխառնոց, այն է վիճակս, երբ պատկերացնում եմ, թե ինչպես է Արյունոտ Սերժիկը ապրիլի 9-ին, թաքնվելով պլացի վերածված Ազատության հրապարակի ետեւում, իր հանցագործ ձեռքը դնում Սուրբ Ավետարանի վրա ու երդվում պաշտպանել մեր` ՀՀ Քաղաքացիներիս սահմանադրական իրավունքները: Որպեսզի դիմանամ ու չփսխեմ այդ նողկալի տեսարանից` դրան հաջորդող իր եւ իր ճիվաղ նախորդի արնածոր ձեռքսեղմումից, անաստված կաթողիկոսի մահասփյուռ օրհնանքից, հավերժ կոմունիստ եւ ստրուկ ՍԴ նախագահի ու իր պորտաբույծ դատավորների դատարկատեղությունից, կնաբարո խոսնակի եւ պոռնկաբարո պատգամավորների հետույքագալարումներից, բազմամեծամանրածախ կուսակցապետերի ու մտավորականների գնդացիր ծափահարություններից, ստիպված եմ 2008 թվականի ապրիլի 9-ի ժամը 00-ից հայտարարել անժամկետ հացադուլ:

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ պատասխանատվության կանչել մարտի 1-2-ի ոճրագործության իրական պատասխանատուներին:

Կարապետ Ռուբինյան, 04.04.08

Վեհափառ Ավազակապետը մերժել է

հայկական ժամանակ

Ըստ խիստ հավաստի տեղեկությունների, մարտի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսին առաջարկվել է կանգնել ժողովրդի ու զորքի միջեւ, ինչը կարող էր կանխել մարտիմեկյան իրադարձությունների ողբերգական ընթացքը:   

Կաթողիկոսին ասվել է նաեւ, որ դա կլինի այն քայլը, որին սպասում է ողջ ժողովուրդը: Կաթողիկոսը, սակայն, մերժել է այդ առաջարկը: Հավաստի աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ 5 եպիսկոպոսներ կաթողիկոսի ստորագրության համար պատրաստել են մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ հայտարարության մի նախագիծ, որով դատապարտվել են բռնությունները: Գարեգին Բ-ն, սակայն, անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է այսպիսի բովանդակությամբ նախագիծը եւ ստորագրել իշխանությունների քիմքին հաճո հայտարարություն, որով, ըստ էության, արդարացրել է ժողովրդի դեմ իրականացված բռնությունը:

Հանրապետության նոր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից՝ ապրիլի 9-ից հետո, ներում շնորհել Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ Արման Բաբաջանյանին։

aravot.am

Խախտվել Է Երկրի Ներքին Ու Արտաքին Հավասարակշռությունը «Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով, Ս. Սարգսյանը, ուզի, թե չուզի, մոտ ապագայում երկրի ներսում պետք է բոլորովին այլ քաղաքականություն վարի, քանի որ ժամանակն այլեւս չի սպասում։ Համակարգային բարեփոխումներն են Հայաստանի բարգավաճման, Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման տեսանելի ճանապարհը։»- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Կարդալ Ամբողջությամբ


5 Ապրիլ 2008

Կոչ հայրենի եւ սփյուռքի մտավորականությանը

Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից հետո հազարավոր մարդկանց դեմ սկսած քաղաքական հալածանքները ոչ թե նրանց ուժի, այլ հոգեվարքի նշաններն են: Այս ամենում համոզված է արդեն Հայաստանի ողջ ժողովուրդը, դրանում համոզված ենք նաեւ մենք` Հայրենիքից ժամանակավորապես հեռու ապրողներս: Կարդալ Ամբողջությամբ

Բողոքի Ակցիա Կլինի Բրյուսելում

Ապրիլի 9-ին ժամը 14-ին Բրյուսելի ՚Շումանՙ հրապարակում, որտեղ գտնվում են Եվրամիության կառույցները, Եվրոհանձնաժողովը, տեղի է ունենալու բողոքի ակցիա, որին կմասնակցեն Հոլանդիայում, Ֆրանսիայում եւ Բելգիայում բնակվող հայերը: Նրանք պատրաստվում են նամակ հանձնել ԵՄ-ում ՀՀ դեսպանին: Ի դեպ, արդեն մեկ ակցիա եղել է ՀՀ դեսպանատան մոտ եւ որին մասնակցել է Արկադի Վարդանյանը, որը 2000-2001 թվականներին Հայաստանում ընդդիմադիր մեծ շարժում գլխավորեց, ապա դատապարտվեց եւ վտարվեց Հայաստանից քաղաքական հայացքների համար: Սպասվող բողոքի ակցիային հավանաբար նա նորից կմասնակցի

Մինչեվ Ապրիլի 9 Ձեռնպահ Մնալ

Հայաստանի Մտավորականների ֆորումի Համակարգող խորհուրդը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Սիրելի հայրենակիցներ, առաջընթացի անվերջանալի մարաթոնում այն ժողովուրդներն են քայլել ու քայլում ինքնավստահ կեցվածքով, ովքեր կարողացել ու կարողանում են հաղթել ներքին ճակատում մղվող պայքարում: Սա պատմության թիվ մեկ դասն է: Կարդալ Ամբողջությամբ

Քաշաթաղի Զարգացման Գործնական Քայլեր

azg.am

Քաշաթաղն (Լաչին) ազատագրվեց 1992 թվականին: Հայաստանից Արցախ մեկնող-վերադարձողներն անցած 15 տարիներին տարի առ տարի տեսել են փոփոխություններ գոնե ճանապարհին մոտիկ հատվածներում, քանի որ հենց Քաշաթաղով են անցնում Հայաստանը եւ Արցախը միացնող 4 ճանապարհներից երեքը, եւ ամեն ոք կարող է հիշել` երբվանի՞ց սկսեցին տներ կառուցվել եւ նորոգվել, ե՞րբ Քաշաթաղն ունեցավ իր վարչական կենտրոնը` Բերձորը: 1994 թվականից սկսված վերաբնակցման ծրագիրը շատերին բերեց Քաշաթաղ, սակայն որոշ գնահատումներով 24 հազար, իսկ պաշտոնապես հրապարակված 12,5 հազար բնակչից այժմ մնացել են 8,5 հազարը, հատկապես գնացել են Քաշաթաղի այն բնակավայրերից, որտեղ հոսանք եւ տարրական կենսապայմաններ չկան: Շրջանի ձգվածությունը մոտ 200 կմ է, շրջանում 94 բնակավայր կա, որոնցից 53-ն ունի համայնքի կարգավիճակ:  Կարդալ Ամբողջությամբ

Քաշաթաղը Հայաստանն Ու Արցախը Միացնող Կյանքի Ճանապարհ Է

azg.am

ԼՂՀ Քաշաթաղի շրջանում լինելու երեք օրը մեզ կտրել էր երեւանյան ու հատկապես քաղաքական առօրյայից: Այնտեղ ուրիշ ժամանակային միավոր էր գործում: Չքնաղ բնության ու մարդկային հոգսի իրար խառնված այնպիսի չափաբաժին կար, որ քաղաքական տուրեւառումները թվում էին չնչին ու ապարդյուն: Հարավային Հայաստանի տարածքի այնպիսի անկրկնելի բնապատկերները տեսնելը, ինչպիսին Իրանի սահմանի եւ Արաքս գետի երկայնքով փռված բնակավայրերի, այգիների ու հարթավայրերի հերթագայությունն է, չի փոխարինվի ոչ մի ուրիշ զգացողությամբ: Անգամ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանին, ում հեռախոսն ընդունած զանգերով անընդհատ կապում էր երեւանյան իրականությանը` Հրազդանի հացադուլավորների, բերման ենթարկվածների վերաբերյալ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի հետ նրա զրույցներով, հնարավոր չեղավ հետ տրամադրել գեղեցկության ու Քաշաթաղի զարգացման հրամայականի գերադաս ըմբռնումից: Կարդալ Ամբողջությամբ


4 Ապրիլ 2008

Վեհափառ Ավազակապետը Որոշել Է` Քառասունքը Տալ 37-Րդ Օրը

հայկական ժամանակ

Մարտի 6-ին Հայաստանի թեմի առաջնորդանիստ եկեղեցիներում եւ  Էջմիածնում կատարվելու է աննախադեպ, մինչ օրս չլսված եւ չտեսնված հոգեհանգստյան արարողություն: Այն նվիրված է լինելու մարտի 1-ի զոհերինՀոգեհանգիստն աննախադեպ է, քանի որ, ինչպես նշված է Մայր Աթոռի մամլո դիվանի երեկ տարածած հաղորդագրության մեջ, կատարվելու է մարտի 1-ի զոհերի "մահվան քառասնօրեքի առիթով": Մարտի 1-ին զոհվածների քառասունքը լրանում է ապրիլի 9-ին` Սերժիկի թագադրության օրը: Իսկ մարտի 6-ը լինելու է նրանց մահվան 37-րդ օրը: Քրիստոնյա աշխարհում առաջին անգամ ննջեցյալի քառասունքը նշվելու է նրա մահվան 37-րդ օրը: Եւ այս երեւույթը միայն մեկ բառով է հնարավոր նկարագրել` ցինիզմ: Ցինիզմ` առաջին հերթին Վեհափառ ավազակապետի կողմից: Սերժիկը երեւի սրտնեղել է, որ զոհվածների քառասունքը ստվերելու է իր թագադրությունը, եւ Վեհափառ ավազակապետ Գարեգին Բ-ն որոշել է հարցը լուծել կարճ ու կոնկրետ` քառասունքը տալ 37-րդ օրը: Այս քայլը, համոզված ենք, հատուկ տեղ կգրավի հայ եկեղեցու պատմության մեջ:

Հացադուլավորները 16-Ն Են

Ապրիլի 1-ից տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող եւ հացադուլ հայտարարած քաղբանտարկյալների թիվը երեկվա դրությամբ դարձել է 16. Սուրեն Սուրենյանց, Մարզպետունի Այվազյան, Վլադիմիր Առաքելյան, Սայաթ Հովհաննիսյան, Պետրոս Մակեյան, Ավետիք Ներսիսյան, Սամվել Հարությունյան, Խաչիկ Գասպարյան, Ռաջա Պետրոսյան, Տիգրան Բաղդասարյան, Արամ Բարեղամյան, Սմբատ Այվազյան, Իսահակ Մալխասյան, Արթուր Շահնազարյան, Աշոտ Զաքարյան եւ Սասուն Միքայելյան: Հիշեցնենք, որ հացադուլ հայտարարած քաղբանտարկյալները պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, անկախ միջազգային հետաքննություն սկսել` մարտի 1-ի ոճրագործության մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել քաղաքական հետապնդումները, ապահովել տեղեկատվության միջոցներից օգտվելու, հանրահավաքների, ազատ խոսքի եւ ժողովրդավարական մյուս ազատությունները:

Ազատամարտիկների համատեղ հայտարարությունը

Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:

Նրանք ձերբակալված են հենց այն պատճառով, որ ջատագովն են Հայաստանի Հանրապետության ազգային անկախ պետականության: Հենց դա է մեր ցավը եւ անհանգստությունը, որ այն անձինք, ովքեր գտնվում էին Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծման ակունքներում, այժմ ձերբակալված եւ ազատազրկված են հենց այդ պետության իրավապահ մարմինների կողմից: Կարդալ Ամբողջությամբ

Կիսահղի վիճակում

hayq

ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պնդել է, որ իրենք կոալիցիոն գործընկերներից ցանկանում են ստանալ «ազդու տեղերը» Խոսքը ուժային կառույցների եւ տնտեսական ֆինանսական նախարարությունների մասին է: «Ապագան թե ինչպես կլինի` ինձ շատ չի մտահոգում, որովհետեւ եթե լավ լինի` մենք լավի հետ ենք, եթե պետք է, մեր կամքին հակառակ, վատը լինի` մենք միշտ էլ ունենք այն քաղաքական կամքը մեր ճիշտ տեղը գտնելու այս քաղաքական իրավիճակի մեջ»,- դեռ կոալիցիոն պաշտոնները չբաժանած՝ արդեն սկսել է սպառնալ Մարգարյանը: Դաշնակցության այս անողնաշար կեցվածքն այլեւս որեւէ զարմանքի տեղիք չի տալիս: Ուղղակի ճիշտ կլինի, որ դաշնակցական ընկերները մի փոքր քաջություն գտնեն ու խոստովանեն, որ իրենք եւս անուրանալի ներդրում ունեն ավազակապետության հիմնադրման ու արմատավորման շահութաբեր գործում:

Նիկոլ Փաշինյան: Մեկ Գումարած ՄեկԳումարած Առաջին

ՀՀ առաջին