1 Մարտ 2008

Արտակարգ Դրություն

 Ալբանացի Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին;

բայց

Հայաստանի Ազատագրության Համաժողովրդական Պայքարը Շարունակվում է

Պայքար, պայքար մինչեւ վերջ

 

 

Շնորհակալություն

Գարեգին Բ. Հանդարտության Կոչ Է Անում Ժողովրդին և հանձնարարել է եկեղեցականներին այցելել տուժած անձանց հիվանդանոցում: Շնորհակալություն ենք հայտնում այս զոհողության համար, նկատի ունենալով որ մեռածներին այցելելը  ավելի շահավետ էր...

 

 

"բայց իմ զգացողությամբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջացած են: Իմ զգացողությամբ, նրանք տասը օր չեն դիմանա Հայաստանում”,

Շարունակելու են օրենքի շրջանակում տարվող պայքարը: Դիմելու են քաղաքապետարան, ցույցերի, երթերի, պիկետների թույլտվության համար: Եթե դրանք չտրամադրեն, ապա միեւնույն է, անելու են այդ երթերը, ցույցերն ու պիկետները, քանի որ դրանք քաղաքացիների Սահմանադրական իրավունքն են եւ կարող են կանխվել միայն արտակարգ դրության դեպքում:

Ես չեմ հասկանա, թե ինչպես է միջազգային հանրությունը հանդուրժելու այս գիշեր տեղի ունեցածը”, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, ժողովուրդը հաստատ չի հանդուրժելու, եւ եթե հրաշք պատահի ու Սերժ Սարգսյանը մնա նախագահ”, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պատկերացնում, թե նա ինչպես է կառավարելու ազատության օդը շնչած ժողովրդին:

1915 թվի Ապրիլ 24ն էլ Շաբաթ էր...

Հայ Ժողովրդի առաջնորդները ձերբակալված

Քիչ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տարածեց այսօր Ազատության հրապարակում ձերբակալվածների նախնական ցուցակը:

Դավիթ Մաթեւոսյան, Արմեն Օհանյան, Դավիթ Առաքելյան, Վահագն (Վարդգես) Հայոցյան, Արամ Մանուկյան, Մասիս Այվազյան,  Լեւիկ Խաչատրյան, Հրանտ Բագրատյան, Գագիկ Շամշյան (լրագրող). Կորյուն Մհերյան (Մարտունի) , Վեմիր Մխիթարյան (Վարդենիս Վահագն Խաչատրյան, Ալեքսանդր Արզումանյան, Արարատ Զուրաբյան,  Քրիստ Մանուկյան (Մանուկի), Մանուել Մանուկյան (Մանուկի) , Տիգրան Բաղդասարյան /Արաբկիր/

 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց

 Հայաստանի Ազատագրության Պայքարը Շարունակվում է

Բախումներ Հայ ժողովրդի և Քոչարյանական  Հատուկ Ջոկատի միջեվ

Այս պահին բավական բազմություն է հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Հավաքվածներն իրենց աջակցությունն են հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ոստիկանները մարդկանց հորդորում են ցրվել: Փողոցը երկու կողմից փակել են տրոլեբուսներով, որոնց միջեւ կանգնած են ցուցարարները:  ժողովուրդը, չի հեռանում:  Փողոցի մեջտեղում բեռնատարով բերել են Ազատության հրապարակից հավաքված աղբը եւ ներքնակներ ու զանազան պարագաներ, թափել փողոցում: Ինչ-որ մարդիկ դատարկ շշերով եւ վառելափայտով պարկերը դատարկեցին եւ մարդկանց կոչ էին անում դրանցով հարվածել Թուրքերին :

Հայաստանի Ազատագրության Պայքարը Շարունակվում է

 Ալբանացի Քոչարյանի Թուրք  Ջոկատը Բռնությունների հեղինակ

Ազատության հրապարակում ծեծի ենթարկվածներն ասում էին, որ իրենց վրա հարձակվողները հաստատ ոստիկաններ չէին այլ  ՚սպեցնազ'ն ( հատուկ ուժեր )էր : 

Հայաստանի Ազատագրության Պայքարը Շարունակվում է

 

Բռնությունները Իրավապահների Կողմից Շարունկվում Են

Այս պահին Մաշտոցի պողոտան, Օպերային հարող տարածքը լեփ-լեցուն է ոստիկաններով, մարդիկ, որպես բողոքի նշան շարունակում են վանկարկել ՚Լե-վոն, Լե-վոնՙ, իսկ ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկում բողոքողներին բոլորի աչքի առաջ: Հիվանդանոցները լեցուն են վիրավորներով, հրապարակում արյան հետքեր են: Հյուսիսային պողոտայում ցուցարարներին ոստիականները ծեծում են մահակներով:

                                                         Հայաստանի Ազատագրության Պայքարը Շարունակվում է 

Հարձակվեցին Եւ Ուժ Կիրառեցին Խաղաղ Ցուցարարների Վրա

Այսօր  առավոտյան  Ոստիկանության մի ջոկատ հարձակվել է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած խաղաղ մարդկանց վրա: Մահակներով սաղավարտավոր ոստիկանները հյուսիսային պողոտայի կողմից հարձակման են անցել, սակայն ստանալով արժանի պաշտպանություն, նահանջել են: Սակայն ավելի ուշ,   բազմապատկած ուժերով կրկին հարձակվել են եւ դաժան ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին: Մեկ ժամվա ընթացքում ոստիկանությունը ՚ազատելՙ է ՚Ազատությանՙ հրապարակը:Այրել են վրանները, ծեծել մարդկանց: Լեւոն Տեր-Պետրոսյանը միայնակ մնացել էր կանգնած ՚Ազատությանՙ հրապարակում եւ հայտարարել, որ ոչ մի տեղ չի հեռանա, եթե ուզում են կարող են իրեն ձերբակալել:Այդ ժամանակ մեծ քանակի զորքեր շրջապատել էին հրապարակը եւ նրա ողջ հարող տարածքը:

 Հայաստանի Ազատագրության Պայքարը Շարունակվում է

Փորձել Են Ձերբակալել Լեվոն Տեր-Պետրոսյանին

“Այսօր առավոտյան ժամը 7:30-ին մոտ հինգ հազար ոստիկան ներխուժել են Ազատության հրապարակ և ցրել խաղաղ ցուցարարներին: Ոստիկանական ուժերը` Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, փորձել են ձերբակալել ՀՀ առաջին նաագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս պահանջել է ցույց տալ ձերբակալման սանկցիան, ինչը նրանք չեն արել: Այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանը ոստիկաններով շրջապատված գտնվում է Ազատության հրապարակում: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների որոշ մասի գտնվելու վայրը հայտնի չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ փորձելու են այսօր ժամը 15:00-ին շարունակել բողոքի խաղաղ ցույցը”, ասված է հաղորդագրության մեջ: Ցույցը նախատեսվում է շարունակել Ազաության հրապարակում, որն այժմ շրջապատված է ոստիկանության զորքերով: Եթե Ազատության հրապարակում հանրահավաքն անցկացնելը չհաջողվի, ապա այն տեղի կունենա Հյուսիսային պողոտայում, իսկ եթե այդտեղ էլ չստացվի, ապա Մատենադարանի հրապարակում: Լեւոն Տեր-Պետրոսյանն այս պահին Ազատության հրապարակից տեղափոխվել է իր տուն: Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շրջանում ձերբակալվածների մասին կոնկրետ տեղեկություններ դեռեւս չկան:

 Հայաստանի Ազատագրության Պայքարը Շարունակվում է


29 Փետրվարի, 2008

Արթուր Բաղդասարյանին

՚Ես այս անունը այլեւս չեմ արտասանելու, նրա հետ կապված ոչինչ չեմ մեկնաբանելու՚: ինչ որ մի անձնավորություն չնչին մի պաշտոն ստացավ,  պարզապես մարդ էր, ով դավաճանեց իր ազգին եւ կանգնեց Թոխմախի Մհերի ու Նեմեց Ռուբոյի կողքին:

 

Ընդդիմության ականները մեկը մյուսից հետո պայթում են.

Իշխանությունները 10 տարի է` խաբում են ժողովրդին, բայց փառք Աստծո, ժողովուրդը այլեւս խաբվող չէ եւ ընդդիմության ականները մեկը մյուսից հետո պայթում են: ՚Սա մեր ժողովրդական շարժման արդյունքն է:   Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին մենք բոլորս քննադատաբար ենք վերաբերվել, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը կեղծ ընդդիմություն չի ստեղծել: Սա ավազակապետության ամենակարեւոր հանցագործություններից  է. խաղալ ժողովրդի գիտակցության հետ, խաղալ, խաբելությամբ մոլորեցնել սեփական ժողովրդին: 

Արթուր Բաղդասարյանը այս ամբիոնից կոկորդիլոսի արդյունք էր թափում, թե Սերժ Սարգսյանը ուզում է սպանել: Այո, նա քեզ սպանեց, բայց ավելի լավ էր ֆիզիկապես սպաներ, քան այդպես բարոյապես ոչնչացներ եւ դարձներ զրո: Դու այլեւս սպանված ես, գոյություն չունես որպես քաղաքական գործիչ եւ քաղաքացի: Դու սովորական սերժանտ եսՙ:

 

Իսկ Ո"րն Է Բարվոք Ճանապարհը Պարոն Գարեգին Բ. 

Փետրվարի 29-ին, Առաքելական քրիստոնյաների առաջնորդ Գարեգին Բ նախագահությամբ Էջմիածնում տեղի ունեցավ առաջնորդների եւ եպիսկոպոսների ժողով: Մտահոգություն հայտնելով Հայաստանում հետընտրական զարգացումների հետեւանքով ստեղծված ներքաղաքական իրավիճակի առիթով՝ Առաքելական Եկեղեցու առաջնորդներն ուղերձով դիմեցին ժողովրդին: Ուղերձում ի միջի այլոց ասվում է-

"Կոչ ենք բերում ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները, գործել օրենքի շրջանակներում, որպեսզի անխաթար մնա մեր երկրի կայունությունը, չվտանգվեն մեր ժողովրդի ձեռքբերումները եւ կյանքի անդորրը: Հանրահավաքներն ու երթերը բարվոք ճանապարհը չեն վիճարկելու կայացած ընտրությունների վերջնական արդյունքները": 

Իսկ Ո"րն Է Բարվոք Ճանապարհը Պարոն Գարեգին Բ.:   Դուն նախքան ուղերձով դիմես ժողովրդին, արի Ազատության Հրապարակ և Քրիստոսի ուսուցմունքին  հետեվելով ներողություն խնդրի հայ ժողովրդից որ քեզ ուղիղ 5 ռոպէ “ԱՄՕԹ” վանկարկեց երբ դու օրհնեցիր ավազակապետ Սերժիկին…

 

Արթուր “Ժողովրդի Հետ” Բաղդասարյանը,  Իրականում Սերժ Սարգսյանի Հետ Է:

Օրինաց երկիրՙ կուսակցության նախագահ, Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը ստորագրել են հուշագիր , սույն հուշագրով     Արթուր Բաղդասարյանը  պիտի զբաղեցնի ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը : Սերժ Սարգսյանն ասել է ݳ¨, թե հույս ունեն ՀՅԴ հետ նույնպես հասնել պայմանավորվածությունների:

 


28 Փետրվարի, 2008

Ռոբերտ “միակ տղամարդը” Քոչարյան գրավոր  չի տվել հրամանը

ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին, Վերջինս, սակայն չի  ստորագրել ոստիկանապետի ազատման հրամանը:Ավելին, պահանջել է  ուժ կիրարել Ազատության հրապարակում հավաքված Տեր-Պետրոսյանի համակիրների վրա: Հայկ Հարությունյանը խնդրել է  ուժ կիրարելու հրամանը գրավոր տալ իրեն:  Հանրապետության “միակ տղամարդը” դա չի արել:

 

 Ռուսական  անդրադարձ

"Սերժականները անցան լեւոնականների կողմը"

Ռուսական "Նեզավիսիմայա գազետա" պարբերականը երեկ կրկին անդրադարձել է նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին: "Սերժականները անցան լեւոնականների կողմը" վերնագրով հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե երեքշաբթի Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի իշխանությունները հանրահավաք են կազմակերպել: Կարդալ Ամբողջությամբ:

Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կկայացնի

Ռուսատանը կանգնած է դիլեմայի առաջկամ Ռուսաստանը պետք է պաշտպանի Հայաստանում գործող ռեժիմին եւ կորցնի հայ ժողովրդի համակրանքը, իսկ դա լուրջ կորուստ կլինի Ռուսաստանի համար, կամ պետք է կանգնի հայ ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի կողքին եւ այդպիսով ի դեմս մեր երկրի ձեռք բերի շատ արժեքավոր, ռազմավարական գործընկեր:ես վստահ եմ, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կկայացնի   

Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին:

Միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը ֆորմալիստական պահվածք է: Նրանք ընտրությունները չեն դիտում որպես մի համակարգ, համակարգ, որը սկսվել է հոկտեմբերի 23-ից` բռնություներից իմ կողմնակիցների նկատմամբ, համակարգ, որն այսօր էլ չի դադարել: Այսօրվա ձերբակալությունները, խուզարկությունները,ցույց են տալիս, որ այդ մարդիկ սխալ պատկերացնումներ ունեն մեր ժողովրդի մասին: Եւս մեկ անգամ հաստատում են, որ իրենք օտար ենՙ,

Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Ուրեմն Արեւմուտքը, Արեւմտաեվրոպական երկրները, որոնք միավորված են ԵՄ-ի մեջ, ԱՄՆ ն, միջազգային կազմակերպությունները այսօր պետք է կատարեն հետեւյալ վճիռը` կամ Հայաստանի ժողովրդի հետ են, իսկ դա նշանակում է, որ ժողովրդավարության, ազատ շուկայական տնտեսության հետ են, կամ Հայաստանի ավազակապետական, թաթար-մոնղոլոկան ռեժիմի հետՙ:

Ես Ոչ Մի Կասկած Չունեմ, Որ Առաջնորդը Ես Եմ Լինելու:

Մենք կախված ենք մեր բոլոր հարեւաններից, բոլորից: Հայաստանը դադարել է քաղաքական եւ տնտեսական գործոն լինելու իր դերակատարությունից, եւ սա բացառապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի սկսած ավազակախմբի գործունեության պատճառովՙ:

Միայն գործոնի հետ են հաշվի նստում: Տնտեսական ավերը, քաղաքական ավերը, որ այս իշխանությունները գործել են, այն տնտեսական, քաղաքական մեկուսացումը, որին այս իշխանությունները դատապարտել են Հայաստանը, Հայաստանի իշխանություններին, ես ոչ մի կասկած չունեմ, որ առաջնորդը ես եմ լինելու, շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնացնելուՙ,:

՚Ժողովուրդը պատրաստ է, ժողովուրդը չի ընդունում այս իշխանությունը, հետեւաբար Հայաստանի մեկուսացումը եւ քաղաքական գործոն լինելու դադարացման իրականությունը չի ընդունում: Ժողովուրդը պատրաստ է դառնալ լրջագույն գործոն ժողովրդավարության, դեմոկրատիայի, իրավական պետություն ստեղծելու նրա կարողությունն ստեղծելու գործոնն է: Դա օրերի հարց էՙ: Կարդալ Ամբողջությամբ:


27 Փետրվարի, 2008

կես միլիոնանոց հանրահավաք

Այսօր այլ քաղաքական իրավիճակ է, եւ ՚երեկվա կես միլիոնանոց հանրահավաքով ապահովեցիք մեր երկրի ապագանՙ: Նրանք, ովքեր Հանրապետության հրապարկից եկան այստեղ, այլեւս այստեղից չեն գնալու: Նոր Հայաստանը կերտվում է այս հրապարակում:

 

Քոչարյանը որեւէ մեկին քննադատելու, մատ թափ տալու իրավունք չունի

Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առաջին իսկ օրվանից եղել է անօրինական. Սահմանադրությամբ նրան ոչ 1998 թվականին, ոչ 2003 թվականին իրավունք չուներ անգամ թեկնածու առաջադրվեր նախագահի պաշտոնի համար: դա կարող է չնչին բյուրոկրատական փնթիություն թվալ, բայց այդպես չէ. սա կապված է պետականության հիմքերի հետ. երբ նախագահն է Սահմանադրություն խախտում, սա պետության վերջն է, նախագահը Սահմանադրության առաջին եւ միակ երաշխավորն էՙ:

՚Նախագահը որեւէ նախարարի կարող է ազատել միայն այն ժամանակ, երբ նման առաջարկ է ստանում վարչապետից: Այդպիսի առաջարկ չստացած՝ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքից հեռացրել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Հիմա այդ մարդը խոսում է ինչ-որ մարդկանց կողմից խուլիգանություններ անելու, չարտոնված միտինգներ անցկացնելու մասին: Նա, ով այդպիսի կոպտագույն կերպով խախտել է Սահմանադրությունը, ընդհանրապես որեւէ մեկին քննադատելու, մատ թափ տալու իրավունք չունի: Եթե մեր արածը խուլիգանությունը, նրա արածը հազարապատիկ խուլիգանություն էՙ:

՚Ընդամենը մի քանի օր առաջ նա եւս մեկ անգամ խախտեց Սահամանդրությունը, երբ մեր դիվանագետները դրսեւորեցին իրենց քաղաքացիական դիրքորոշումը, նա, պետություն է, կարող էր նախարարի միջոցով նրանց հեռացներ աշխատանքից, թեեւ սա էլ բարոյական առումով չտեսնված դեպք է ողջ աշխարհի պատմության մեջ: Բայց նա նրանց զրկեց նաեւ դիվանագիտական կոչումներից, արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումներից. այսպիսի իրավասություն նախագահը չունի մեր Սահմանադրությամբ: Այսօր այդ մարդը նստած իր Բաղրամյանի նստավայրում, ոտնահարում, ոչնչացնում, պղծում է մեր Սուրբ գիրքը, եւ դրանից հետո բարոյականության, բարձր գիտակցության կոչեր անումՙ:

Այս իշխանությունը առաջին օրվանից բռնազավթիչների իշխանություն է, ՚բայց իրենց սահմանադրական բռնազավթումը քիչ էր, նրան պետք էր լրիվ ճզմել այս ժողովրդի կամքը, վերացնել բոլոր այն հակակշիռները, որոնք կխանգարեին իրեն բացարձակ միապետությունը հաստատելու համար, դա իրականացրին օգտվելով 99 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից: Եթե Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը չվերացվեին, նրանց երբեք չէր հաջողվի ստեղծել այնպիսի իշխանական բուրգ, որը այսօր գոյություն ունիՙ:

այժմ մեկնարկած պայքարը, ըստ էության, նոր փուլ է. ՚Դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է, որի էությունը տնտեսության եւ տնտեսավարման ազատագրումն է ֆեոդալական ճիրաններից: ՄԻնչեւ տնտեսությունը, պետականության իրավունքը չազատենք ֆեոդալական լծից, որպես Եվրոպա գոյություն չենք ունենա. մենք գնալու ենք այս ճանապարհով, ուրիշ ճանապարհ գոյություն չունիՙ:


26 Փետրվարի, 2008

Մենք այլ պահանջ, քան ընտրությունները չեղյալ հայտարարել` չունենք

Մենք այլ պահանջ, քան ընտրությունները չեղյալ հայտարարել` չունենք: Չեղյալ կհայտարարվեն ընտրությունները, կնշանակվեն նոր ընտրություններ, մնացյալը արդեն բանակցությունների խնդիրն է: Այո, երբ կա այսպիսի դիմադարձություն, ամենացանկալի ճանապարհը` այդ դիմադարձությունը բանակցությունների միջոցով հարթելն է, բայց միայն առաջին պայմանը բավարարելուց հետո` չեղյալ հայտարարել ընտրությունները, երկրորդ պայմանը, մենք որեւէ միջնորդի աջակցությամբ չենք գնա իշխանությունների հետ բանակցությունների, քանի դեռ բանտերում կա թեկուզ մեկ քաղբանտարկյալ:

 

Դիմում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին  

՚Ձեզ եմ դիմում ընկերական, բարեկամական վերաբերմունքով՝ խելքի եկեք, հասկացեք, թե ինչ է կատարվում այս երկրում: Հիմա քաջություն ունեցեք այս պահին, մենք ձեզ սիրով կընդունենք ձեզ: Կարող եք ժողովրդի միջով չգալ, Օպերան ունի ետնամուտք, այնտեղից կարող եք գալ: Մենք էլ մի կարմիր գորգ կփռեք ձեր առջեւ մինչեւ այս միկրոֆոնը եւ այստեղից տվեք ձեր հրաժարականն ու թողեք հեռացեքՙ:

ԱԺ-ի պատգամավորներին

'Ձեր ժողովուրդն այստեղ է, լքեք ձեր շենքն ու եկեք այստեղ՝ ահա ձեր Ազգային ժողովը: Եթե նրանք գան, ապա կողջունվեն բոլորիս կողմիցՙ, Ազատության հրպաարկում այս պահին կես միլիոնից ավելի մարդ կա:

 

ՀՀ իշխանությունների մեծ մասն այսօր բանտում են

՚Վաղը նրանք են, որ իշխելու են Հայաստանում: Թող շատ բանտարկեն, ձերբակալեն, ասում եմ՝ մեր ՚վեջըՙ չի: Սա խղճուկ մարդկանց վերջին մանր ժուլիկությունն է

 

Օգտվեցին Անվճար Տրանսպորտից

Ազատության հրապարկը երբեք այդքան մարդաշատ չի եղել: Հայատանի մարզերից ժողովրդի մուտքը մայարքաղաք արգելող իշխանություններն այսօր իրենք էին ժողովրդին Երեւան բերել` Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի հանրահավաքին մասնակցելու համար: Օգտվելով անվճար տրանսպորտով Երեւաւն գալու հնարավորությունից, հազարավոր մարդիկ` ոմանք ոտքով, ոմանք էլ մետրոյով հեռացան Հանրապետության հրապարակից եւ միացան Ազատության հրապարակում հավաքվածներին, որտեղ էլ ՚Լեւոն, նախագահՙ կոչերով ՀՀ նախագահ հռչակեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Աշակերտները Պահանջում Են Իրենց Ուսուցիչներին

a1plus

Վանաձորի թիվ 1, 4, 8, 10 և 11 դպրոցների մի քանի տասնյակ բարձր դասարանցիներ, ՀՀ դրոշը վեր պահած, այսօր երթի էին ելել քաղաքի փողոցներում, որոնց աստիճանաբար միանում էին հասակակիցներ այլ դպրոցներից: Երթի մասնակիցները պահանջում էին ետ բերել իրենց ուսուցիչներին, որոնց, երեխաների խոսքերով, բռնի ուժով տարել էին մայրաքաղաք՝ մասնակցելու ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի կայանալիք հանրահավաքին: ՚Մեր պահանջն է քաղաքականությունը չխառնել կրթության հետ: Թեեւ մեր ուսուցիչը մեզ ոչինչ չասաց, սակայն հստակ երեւում էր, որ գնալու ցանկություն չունի եւ մեկնում է ոչ իր կամքով: Սրանում մենք վստահ ենք, քանի որ երբ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը եկել էր Վանաձոր, մեզ եւս ստիպողաբար տարան Հայքի հրապարակՙ,- ասաց 10-րդցի Սոնա Խաչատրյանը: Թիվ 10 դպրոցի աշակերտ Հարություն Հովհաննիսյանն էլ ասաց, թե ուսուցչից տեղեկացել են, որ իրեն ստիպել են ընտրել տվյալ մարդուն, հիմա էլ տանում են պաշտպանելու: ՚Ճնշումների են ենթարկվել նաեւ մեր դպրոցի մանկավարժները, ուսուցիչներն իրենք պատմեցին մեզՙ,- փոխանցեց Հովհաննես Տոնոյանը թիվ 1 դպրոցից, հավելելով, որ բոլոր սովորել ցանկացողներով պետք է պայքարեն այս երեւույթի դեմ մինչեւ վերջ:

Ժողովուրդը Մերժեց Սերժ Սարգսյանի Առաջարկը

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իր մրցակիցներին, այսինքն` Տեր-Պետրոսյանին առաջարկել է կոալիցիոն իշխանություն կազմել: Քանի որ Տեր-Պետրոսյանին նախագահ է ընտրել Ազատության հրապարակում հավաքվածները, Արամ Սարգսյանը պատասխանի համար ժողովրդին դիմեց: ՚Ոչՙ մոտ 10 րոպե վանկարկում էր Ազատության հրապարակը: Սերժ Սարգսյանին առաջարկին ՚ոչՙ ասելուց հետո, ժողովուրդը պահանջեց.՚Սերժիկ հեռացիր, Սերժիկ հեռացիրՙ: Ժողովրդի պատասխանը ստանալուց հետո Արամ Սարգսյանը հայտարարեց. ՚Նիկոլը չի կարող Լֆիկ Սամո աշխատել, ես էլ չեմ կարող Թոխմախի Մհեր աշխատելՙ:

Հացադուլը Դադարեցրին

Բոլոր հացադուլավորները, ենթարկվելով Տեր-Պետրոսյանի խնդրանքին, դուրս եկան հացադուլից, որին հաջորդեց ուրախ երգն ու պարը:

 

Կոչ Դաշնակցության Անդամերին Դաշնակցության Անդամից

Ժամանակին, մեզ`մատով էին ցույց տալիս

ՀՅԴ անդամ Արամ Մանուչարյանը կոչով դիմել է իր կուսակցական ընկերներին, որում նշում է, թե այսքան ժամանակ սպասում էր, "հուսալով, որ վերջապես ՀՅԴ-ն կգլխավորի ժողովրդական շարժումն ի դեմս Վահան Հովհաննիսյանի: Ցավոք, դա տեղի չունեցավ:

Կուսակցության մեջ ոչ ոք չի գտնվի, որ կապացուցի, թե ավելի շատ է ատել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, քան ես: Բայց դա անցյալ է: Այսօր ես սատարում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր առաջնորդած շարժումը, քանի որ դա է պահանջում մեր ազատությունը եւ հայրենիքը: Ընտրությունը ձերն է:

Ժամանակին, մեզ` ՀՅԴ անդամներիս, մատով էին ցույց տալիս, եւ մենք հպարտանում էինք: Վաղը դա արդեն ամոթի զգացողություն է դառնալու: Երեկոները տուն գալով ինչ կասեք ձեր զավակներին.
ՙՀՅԴ-ն մեռավ՚, թե ՙՀՅԴ-ն ոտքի կանգնեց՚: Որոշումը ձերն է:

Կյանքում առաջնորդվել եմ երեք սկզբունքով: Առաջին` Սիրել հայրենիքը: Երկրորդ` հավատալ Աստծուն, Երրորդ` Պաշտպանել ընտանիքը: Այս սկզբունքներն ինձ մղեցին դառնալ ՀՅԴ անդամ: 1991-ից ես մարտնչել եւ առաջնորդել եմ ՀՅԴ զինյալ ջոկատները, նախ որպես ՙՂարաբաղի ազատության մարտիկներ՚ կառույցի անդամ, հետո ՀՅԴ մարտական պատասխանատու: Մնացածը կարող է ասել իմ ընկեր Հրանտ Մարգարյանը", ասվում է հայտարարության մեջ:

 

Այլեւս պետք է օգտագործենք խուճապ բառը, որովհետեւ հաղթել ենք եւ խուճապ է առաջացել իշխանությունների մոտ, քանի որ մտածում են, որ Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները կարող են թողնել եւ միանալ մեզ: և իրօք Սերժ Սարգսյանի հանրահավաքին ՚բերման ենթարկվածՙ քաղաքացիների մի խումբ Հանրապետության հրապարակի փոխարեն եկել էր Ազատության հրապարակ` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Նրանք փորձեցին վառել իրենց հետ բերած ՚Առաջ, Հայաստանՙ դրոշները, բայց հանրահավաքի կազմակերպիչները թույլ չտվեցին:

 

'Սա Ուղղակի Քաղաքական Տեռոր Էՙ

Առաջին օրերին այն լրատվական բլոկադան, որ իշխանությունը ստեղծել էր, որ մենք արտաքին աշխարհին չկարողանանք հասցնել տեղակատվություն, ես կարծում եմ մենք այդ բլոկադան ճեղքեցինք եւ հիմա արդեն թե եվրոպական, թե ամերիկյան, թե ռուսական պաշտոնական շրջանակներում արդեն տեղակատվությունն առկա է:Ներկայումս հանրապետությունով մեկ խուզարկություններ են ընթանում. ՚Սա ուղղակի քաղաքական տեռոր է: Այս իշխանությունները օրենքի առումով որեւէ սրբություն չունենՙ:

 

Ձերբակալվել Են Գառնիկ Մարգարյանն Ու Սամվել Հարությունյանը ապա Ազատ արձակվել

Ամբողջ Հայաստանի տարածքում երեկ երեկոյան Ոստիկանությունը համատարած խուզարկություն է սկսել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի բոլոր ակտիվիստների, նախընտրական շտաբի պետերի տներում: Այս պահին Ոստիկանները ՚Հայրենիք եւ պատիվՙ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի տանն են, որտեղ խուզարկություն են կատարում:

Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեցին, որ ձերբակալվել են ՚Հայրենիք եւ պատիվՙ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Ազատ են արձակվել Հայրենիք եւ պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ու Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, որոնք ներկայում Ազատության հրապարակում են: Սամվել Հարությունյանը ելույթ է ունեցել եւ երգել:

Հացադուլավորը Բերանն Է Կարել

Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով հացադուլ անողների թիվը Ազատության հրապարակում դարձել է 17: Վանաձորցի 50-ամյա Սարգիս Ավետյանն անգամ կարել է բերանը եւ հայտարարել է, որ չի պատրաստվում քանդել կարերը, քանի դեռ չի ընդունվել իր պահանջը:

Հանրահավաքի մասնակիցները քիչ առաջ դիմել են Առողջապահական միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք բժշկական օգնություն ցուցաբերեն հացադուլավորներին: Հայաստանյան իշխանություններն արդեն երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող քաղաքացիներին այդ օգնությունը չեն տրամադրում:

 


25 Փետրվարի, 2008

Հողը փախչում է Սերժ Սարգսյանի տակից.

Հողը փախչում է Սերժ Սարգսյանի տակից, վաղն անգամ կրիմինալն է փախչելու:  Օլիգարխները փորձում են կամուրջ գցել իմ հետ, սակայն մենք փորձ ունենք, գիտենք, որ միշտ էլ կարող են հայտնվել պատեհապաշտներ, եւ ովքեր ժողովրդի դեմ հանցագործություններ են գործել ընտրության ժամանակ, թող հույս չունենան, որ անպատիժ կմնան: Ռուբեն Հայրապետյանի եւ Հարություն Փամբուկյանի նմանները չեն  կարող անպատիժ մնալ եւ պատասխան են տալու օրենքի առջեւ:

Պետական մեքենան ճաքեր է տալիս: Մեր մասին արդեն խոսում է միջազգային հանրությունը, Ազատության հրապարակը դարձել է աշխարհի ուշադրության կենտրոնը, հանդիպել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Արենսի հետ, եւ քիչ հետո ԵԽ Նախարարների խորհրդի նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Կուբիշի հետ, եւ շուտով ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն եւ ԵԽ հանդես կգան հայտարարությամբ:

իշխանությունները չեն համարձակվի զանգվածային ուժ կիրառել, քանի որ, նախ, չունեն այդ ուժը, եւ երկրորդ` դա կլինի իրենց վերջը:  Թող նույնիսկ ինձ ձերբակալեն, թող գնդակահարեն, ինչ են անելու հետո:


ՀՅԴն Հրաժարվում  Է, Բայց Չի Վիճարկում...

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացված է կուսակցության դիրքորոշումը ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների եւ ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության տեքստը բերվում է ստորեւ: Կարդալ Ամբողջությամբ:

 

Առեվտրի Նախարարության Պաշտոնյաներն Էլ Միացան Շարժմանը

 Lragir.am

Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն են միացել նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք հայտարարություն են արել, որ իրենք ակնկալում էին, թե նախագահի ընտրությունը կընթանա միջազգային եւ եվրոպական չափանիշներին համապատատասխան եւ կապահովվի նախագահի օրինական ընտրություն, բայց տեղի ունեցան զանգվածային խախտումներ, եւ ընտրությունը չի կարող համարվել ազատ եւ արդար: Այդ պատճառով նրանք որոշում են կայացրել միանալ համաժողովրդական շարժմանը:

Հայ Կամավորականների Համախմբման Համակարգող Խորհրդի Հայտարարությունը

Հայ ժողովուրդը ակտիվորեն մասնակցելով երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող նախագահական ընտրություններին, ի վերջո կարողացավ արտահայտել իր հավաքական կամքը և մերժեց ապօրինի իշխանության վերարտադրումը: Սակայն հոգեվարքի մեջ գտնվող հանցագործ ռեժիմը, կեղծելով ընտրությունները, այժմ էլ փորձում է ստոր ու նենգ հնարավոր բոլոր միջոցներով կանխել չարիքի բուրգի վերջնական քանդվելը: Նրանք ցույց են տալիս, թե իբր տիրապետում են իրավիճակին: Բռնությունների, սպառնալիքի, շանտաժի միջոցով փորձում են ստորագրություններ կորզելով ետ պահել իրենց շարքերը լքող և համաժողովրդական շարժմանը միացող որոշ պաշտոնյաների ու պատգամավորների: Եվ եթե դա առայժմ իրենց մոտ ինչ-որ չափով ստացվում է, ապա դա չպետք է մեզ մտահոգի: Կարդալ Ամբողջությամբ:
 

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը, մի շարք ազգայնական ուժերի հետ, նախընտրական ժամանակահատվածում հայտարարություն էր տարածել, որով ներկայացրել էր իր չեզոքությունը փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ՝ միեւնույն ժամանակ գնահատական տալով բոլոր 9 թեկնածուներին, նրանց գործունեությանը:      Կարդալ Ամբողջությամբ:

 

Սերժ Սարգսյանի Հանրահավաքին  Լեւոն, Լեւոն վանկարկում

Աշտարակում ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի հանրահավաք են փորձել անել: Երբ հարթակից սկսել են խոսել, հավաքված ժողովուրդը սկսել է վանկարկել Լեւոն, Լեւոն: Հանրահավաքի կազմակերպիչները փորձել են վիճակը հարթել ոստիկանների միջոցով, սակայն դա էլ չի օգուտ տվել:

Եւս 2 օր, եւ այս իշխանությունը փլուզվելու է

Այն գործի համար, որ արվում է, կարեւորն այս հրապարակում լինելն է եւ հրապարակը պահելը: Եւս 2 օր, եւ այս իշխանությունը փլուզվելու է: Եւս 2 օր, եւ ամբողջ աշխարհը կհամոզվի, որ Սերժ Սարգսյանը չի հաղթել:

 


24 Փետրվարի, 2008

 Կոչ Դաշնակցության շարքային անդամներին

'Ձեր ավելի քան հարուրամյա պայքարը մի"թե հայ ժողովրդի համար չէ եւ արդյո"ք այստեղ հավաքվածները հայ ժողովրդի զգալի մասը չեն: Ես դիմում եւ խնդրում եմ դաշնակցական իմ քույրերին եւ եղբայրներին, այս գիշեր այստեղ լինելու պատիվը ձերն է նաեւ: Դուք, այսօրվա դաշնակցականներդ իրավունք չունեք մեկ հարվածով մաքրելու, սրբելու այն ամբողջ հերոսական պատմությունը, որ անցել է այդ կուսակցութունը հանուն իր ժողովրդի: Հիմա ժողովուրդն այստեղ է, եթե կեղծ չեն ձեր բոլոր խոսքերը, ապա այս երեկոն նաեւ ձեր երեկոն էՙ: ՚Պահպանողական կուսակցությանՙ նախագահ Միքայել Հայրապետյան:

 

իսկ ի"նչ էիք անում անցնող 10 տարիներին,

ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի որոշման տակ համաձայն որի ՀՀ նախագահ է Սերժ Սարգսյանը, սակայն հատուկ կարծիք ներկայացրեց, "Ընտրակաշառքը, տարբեր տեսակի բռնությունները եւ թերությունները ինձ բերել են այն համոզման, որ ՀՀ-ում գոյություն ունեցող ընտրական համակարգը լրջագույն եւ արմատական բարեփոխումների կարիք ունիՙ: իսկ ի"նչ էիք անում անցնող 10 տարիներին, բացի թեր քվէարկելէ բոլոր հակահայ, ապազգային, հակասոցյալիստական բանաձեվերին  լկտիաբար լռելով երբ ձեր ընկեր Պօղոս Պօղոսյանը դաժանաբար սպանվեց Քոջարյանի թիկնազորի կողմից, որու միակ մեղքը այն էր որ դժբախտությունը ունեցեր էր Քոջարյան կոչված տականքի դասընկերը ըլլալու:


Վարդան Օսկանյան քավիր մեղքերդ

Մարդկության հիասթափության վերջին ճիչը կլինի, եթե Վարդան Օսկանյանը չմիանա համաժողովրդական Շարժմանը, միանալու դեպքում Վարդան Օսկանյանը կքավի իր 10 տարվա մեղքերը, հակառակ դեպքում քամահրանքի կարժանանա:

 

Միացել են Արտաքին գործերի նախարարության եւս վեց բարձրաստիճան պաշտոնյաներ

Դեսպանների եւ փոխարտգործնախարարի երեկվա հայտարարությանն այսօր Միացել են Արտաքին գործերի նախարարության եւս վեց բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հայտարարել են, որ միանում են համաժողովդրական շարժմանը:

Եթե չեն ուզում կրել ժողովրդի անեծքը

ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը կոչ արեց գեներալներին եւ սպաներին, թե բանակի եւ թե մյուս իրավապահ մարմինների, եթե չեն ուզում կրել ժողովրդի անեծքը, թող միանան ժողովրդին:

Ժողովուրդը հաղթել է տականքին

Ժողովուրդը հաղթել է տականքին,Սա բարբարոսական, թաթար-մոնղոլական բռնություն է ժողովրդի դեմ, այսպիսի ընտրություններ Հայաստանում երբեւէ տեղի չեն ունեցել:

 

Ձերբակալությունները խղճուկ մարդու վերջին ջղաձգումներն են:

Որեւէ տագնապալի բան չկա, որեւէ վտանգ գոյություն չունի ոչ մեր ժողովրդի, ոչ մեր ցույցերի, ոչ էլ այն մարդկանց համար, ովքեր ձերբակալվել են: Խնդիրն այն է, որ դրանով իշխանությունը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ժողովրդի վրա դրանք ընդամենը խղճուկ մարդու վերջին ջղաձգումներն են: Գիտեն, որ պարտվել են, չեն գնա խելագարության, 

Սերժն ու Քոչարյանը հույս չունենան, թե այստեղից ուրիշ տեղ կգնամ, բացի նախագահի նստավայրից:

Եթե Սերժ Սարգսյանը բռնությամբ գա իշխանության, չի կարող կառավարել երկիրը: Հնարավոր է, որ Քոչարյանը եւ Սարգսյանը մեկը մեկի վրա գցեն պատասխանատվությունը, բայց Քոչարյանն էլ խելագար չէ, նա հեռացող նախագահ է եւ վստահ եմ, իր խոհեմությունը չի կորցրել, որ բռնության դիմելով ջնջվի հա ժողովրդի հիշողությունից կամ դասվի Վասակսյունիների եւ Մերուժանարծրունիների շարքը:

Համակարգի ճաքերը ընդլայնվում են

Հայ ազատամարտիկները միահամուռ ժողովրդի կողքին են: ժողովրդի մոբիլիզացիան ընդլայնվում է, համակարգի ճաքերը ընդլայնվում են, եւ վերջում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողքին մնալու են միայն Սերժ Սարգսյանի վարորդ Վաչոն, եղբայր Սաշիկը, Թոխմախի Մհերը եւ Նեմեց Ռուբոն:

 

Ձերբակալել Են Արամ Կարապետյանին

Ձերբակալել են նաեւ Արամ Կարապետյանին: Ըստ ականատեսների` Էրեբունի շուկայի մոտ նրա ձեռքերը ոլորել են եւ տարել անհայտ ուղղությամբ: Ենթադրվում է տանում են 6-րդ վարչություն:Առևանգման ընթացքում դիմակավոր անձինք մահակներով ծեծի են ենթարկել Արամ Կարապետյանի թիկնապահներին, տեղեկացնում են Տեր-Պետրոսյանի շտաբից:

ԲՀԿ Եվ ՀՀԿ Անդամները Պատռեցին Անդամատոմսերը

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Ալավերդյանը:  հայտարարեց   թե պատռել է ԲՀԿ անդամի իր տոմսը եւ կոչ արեց կուսակիցներին միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նույնը կրկնեց ՀՀԿ անդամ ներկայացած Հերմինե Կիրակոսյանը: Իսկ տիկին Ագնեսը իրՀՀԿ անդամատոմսը պատռեց  հենց հարթակում:

'Ղարաբաղՙ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը հացադուլ է հայտարարել:

Իր հայտարության մեջ նշել է, որ ՚ընտրություն կոչված խեղկատակությամբ գործող վարչախումբը փորձում է վերարտադրվելՙ,իսկ ՚բռնի վերարտադրությունը աղետ է հայ ժողովրդի եւ պետականության համարՙ: Պահանջում է չեղյալ հայտարարել կողծված ընտրությունները, հայտարարել իրականում ընտրված նախագահի անունը եւ ՚հեռանալ մեր սուրբ հողիցՙ:


Ռուսական մամուլի արձագանքը

Ռուսական "Գազետա" պարբերականը   հրապարակել է մի հոդված, որում, անդրադառնալով փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին, մասնավորապես, նշում է, թե Սերժ Սարգսյանն ընտրություններում Ռոբերտ Քոչարյանից փաստացի ժառանգել է իշխանությունը: "Գազետան" նշում է, թե Հայաստանում շատ-շատերը Ս. Սարգսյանին համարում են օտար եւ դժվարությամբ են նրան հանդուրժում: Հոդվածագիրը ընդգծում է, որ ընտրություններում հաղթող է համարվում Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին սիրում է ժողովուրդը: Իր հերթին, ռուսական "Նովիե իզվեստիան" հրապարակել է "Հաղթողին չեն հավատում" վերտառությամբ հոդված, որում, մասնավորապես, նշվում է, թե առայժմ վաղ է վերջակետ դնել Հայաստանի նախագահական ընտրություններում, մանավանդ որ իշխանության թեկնածուի ամրության պաշարը այնքան էլ մեծ չէ: 

Առեվանգել Են Ջհանգիրյանին