|
Ոչ ավազակապետ
Սերժիկը , ոչ իր խնամի Վահանիկը, ոչ
Քոչարյանի
Սպառնալիքները
և ոչ էլ Սերժի ասած իր մյուս 6 “հաճախորդներ”ը չեն կարողանալու կասեցնել
անկասելին:
ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ

16 Փետրվարի, 2008
Ազատության
հրապարակում տեղի ունեցավ
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած
հանրահավաքը:
Հակառակ բոլոր տեսակի
ճնշումներին
,
զգուշացումներին և
սպառնալիքներին
մի
քանի հարյուր հազար
ազատատենջ հայորդիներ մասնակցեցան
Հանրահավաքին և
երթին որի երկարությունը
կազմում էր
2
հազար
600
մետր
:
Այսպիսի բազմամարդ հանրահավաք
տեղի է ունեցել միայն
1988
թվականին:
Հանրահավաքում ելույթ
ունեցան
՚ Նոր ժամանակներՙ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը,
Ժառանգությունՙ կուսակցության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը՝,
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ
Սարգսյանը, ԺՈՒԿ կուսակցության փոխնախագահ Վարդան
Գրիգորյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը,
Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը,
Երկրապահ կամավորական միության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը,
ՀՀԿ-ից հեռացված Աժ պատգամավոր
Սասուն Միքայելյանը
և վերջում
նախագահի
թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին հանրահավաքը վարող Նիկոլ
Փաշինյանը բոլորին հրավիրեց Մատենադարան` հաղթանակ տոնելու:
Ներկայացնում
ենք հատվածներ հանրահավաքից
և երթի
ավարտից:
հանրահավաքին
"Անխտիր Բոլոր
Ազատամարտիկները Կանգնած Են Ժողովրդի Կողքին":

՚Այն
ոգեւորությունը, այն վճռականությունը, քաղաքացիական այն գիտակցությունը, որ այսօր
տիրում է մեր հրապարակում, կարելի է ասել այսօր համատարած տիրում է Հայաստանի
Հանրապետության ողջ տարածքում: ՀՀ ողջ տարածքում ներկա վարչախումբը պարտված էՙ,

՚Այսօր արդեն ժողովրդին
ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ինձ սատարող թիմի հետ` 23
կուսակցություններ եւ բազմաթիվ հ/կ-ներ,
անխտիր բոլոր ազատամարտիկները`
անկախ նրանից, թե ինչ կուսակցության են սատարում, միահամուռ կանգնած են ժողովրդի
կողքին: Ինձ համար դա մեծագույն պատիվ է, քանի որ նրանք ինձ են ընտրել`
ներկայացնելու իրենց ձայնըՙ:

՚Ռուսաստանը
Հայաստանը դիտում է իր համար որպես կարեւոր գործընկեր, բայց Ռուսաստանի համար
երկրորդական չէ, թե ով է այդ գործընկերը: Նա հստակ տարբերում է Հայաստան
պետությունը վարչախմբից: Ռուսաստանին պետք է իրեն պատիվ բերող գործընկեր,
Ռուսաստանին պետք է սեփական ժողովրդի վստահությունը վայելող գործըկեր, այսպիսին
Ռուսաստանը ներկա վարչախումբը չի համարում:
Կարդալ Ամբողջությամբ
'Մեր ձայնը Լեւոն Տեր-Պետրոսյանինՙ:

Այլընտրանքՙ
հասարակական-քաղաքացիական անդամ Վարդգես Գասպարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած
հանրահավաքն օգտագործել էր Ազատության հրապարակում հավաքված մարդկանց հիշեցնելու,
որ ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը գտնվում են անազատության
մեջ: Նա Օպերայի հարակից սրճարաններից մեկի երկաթներին ամրացնում էր թերթիկներ,
որոնց վրա Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ ՚Ժամանակ Երեւանՙ օրաթերթի
խմբագիր Արման Բաբաջանյանի անունից գրված էր. ՚Մեր ձայնը Լեւոն Տեր-Պետրոսյանինՙ:
Վ. Հովհաննիսյանին խորհուրդ
տվեց փնտրել ստամոքսի ֆիդայիններ իշխանության մեջ:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած ազատամարտիկներին խիստ
վիրավորել է ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի ՚ասֆալտի ֆիդայիններՙ
արտահայտությունը: Տեր-Պետրոսյանին սատարելու համար ՀՀԿ-ից հեռացված Աժ պատգամավոր
Սասուն Միքայելյանը ի պատասխան Վահան Հովհաննիսյանի ասաց.՚Շուշիի ազատագրման
ժամանակ ես վիրավորվել էի եւ ստացել ավելի քան 100 բեկորային վնասվածք, որից 70-ը
մինչեւ հիմա իմ մարմնի մեջ են, որ կոչվում են ՚օտար մարմիններՙ տերմիներով: Ես հիմա
զգում եմ, որ այդ օտար մարմիններն ինձ ավելի հարազատ են, քան այս
իշխանություններըՙ,- Ազատության հրապարակում հայտարարեց Սասուն Միքայելյանը:
Ազատամարտիկը Վահան Հովհաննիսյանին խորհուրդ տվեց փնտրել ստամոքսի ֆիդայիններ,
որոնք այսօր իշխանության մեջ են: Հիշեցնելով 1992թ.-ին մահապարտներին ուղղված
Վազգեն Սարգսյանի կոչը` Սասուն Միքայելյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր
տեղամասում ընդամենը 10-15 ամուր տղա է պետք է ընտրակեղծիքներ թույլ չտալու եւ այս
իշխանությունների ազատվելու համար:
Այսօր
Ազատության հրապարակում հավաքվածներին դիմեց նաեւ ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ
Մալխասյանը. ՚Բոլոր ազատամարտիկները, բոլոր երկրապահները քաջ գիտակցում են, որ
անցած տարիների ընթացքում խեղաթյուրված են մատուցել 90-ականները, որոնք ներկայացվել
են որպես ցրտի ու մթի տարիներ, մինչդեռ դրանք եղել են մեծ հաղթանակների ու
ոգեշնչումների տարիներ, երբ Գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի
շուրջ համախմբված, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ձեռք են բերել մեծ հաղթանակներ:
Դրանք եղել են հերոսական մաքառումների վերելքի տարիներՙ:
Նա բոլորին կոչ
արեց իրենց սթափվել եւ հանուն Ղարաբաղի եւ Հայաստանի ապագայի իրենց ձայնը տալ
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա վստահեցրեց, որ փետրվարի 20-ին բոլորը
տոնելու են հաղթանակը:
'ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԵՆՔ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸՙ

Մեղրիին
վերաբերող հայտարարությանը. ՚Կամ պետք է օրինավոր ձեւով մերժել, ասել՝ դա չի եղել
կամ եթե եղել է, նրանք, ովքեր դրա տակ ստորագրել են, պետք է պատասխան տան: Այդ
պատասխանատուներից մեկը Վարդան Օսկանյանն է: Պարոն Օսկիանյան, կամ պետք է վեր կենաք
եւ պաշտոնապես հայտարարեք, որ դա տեղի չի ունեցել կամ պետք է հրաժարվեք: Մենք
պահանջում ենք ձեր հրաժարականը, դուք մեզ խաբել եք, դուք պետք է հեռանաք, հեռանաք
անկախ նրանից, թե այս ծովն ինչպես կփոթորկվի եւ ինչեր կծնիՙ հայտարարեց ժողովրդական
արտիստ Երվանդ Մանարյանը:
"Նա, ով
կլքի շարժումը նա կլինի իսկական դավաճան"

Դուք եկել եք
ապացուցելու համար, որ հայ ժողովուրդը ունի արժանապատվություն: 10 տարի շարունակ
մտել են մեր տունը եւ ասում են, որ տղամարդ չկա: Եկեք ցույց տանք, որ Հայաստանում
յուրաքանչյուր սխալ գործողություն պատժվելու է ձեր կողմից: Նա, ով կլքի շարժումը նա
կլինի իսկական դավաճան: Եկեք այս անգամ կանգնենք տղամարդավարի` մինչեւ
վերջՙ,-հայտարարեց Արամ Կարպետյանը:
երթի
ավարտին
՚"Ավազակախումբն
արդեն պարտված է, իսկ ժողովուրդը` հաղթանակած":

՚Սիրելի
հայրենակիցներ, փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ
արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբից եւ դառնալու
երկրի իրական եւ արաժանապատիվ տերը:

՚
՚Որքան
ավելի շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան ժողովրդի հաղթանակն ավելի
երաշխավորված կլինի: Ոչ ոք իրավունք չունի նստել տանը, երբ վճռվում է ժողովրդի
բախտը, մեր երեխաների ապագան:

՚Աչալուրջ
կերպով հետեւել քվերակության ողջ ընթացքին` սկսած ընտրացուցակների ճշտումից մինչեւ
ձայների հաշվառումն ու ամփոփումը, օրենքին համապատասխան` տեղում կանխել ցանկացած
ընտրախախտում կամ ընտրողների կամքին բռնադատման յուրաքանչյուր փորձ:

՚Կոչով
դիմեց
բոլոր
մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին, գյուղապետերին, ոստիկանապետերին,
ընտրական հանաձնաժողովների նախագահներին եւ անդամներին. ՚Ձեր խնդիրն ու
պարտականությունն է ապահովել լիովին օրինական, ազատ եւ արդար ընտրությունների
անցկացումը, ինչը կնպաստի թե մեր երկրի ներքին, հասարակական մթնոլորտի առողջացմանը
եւ թե նրա միջազգային վարկի բարձրացմանը: Ընտրությունների ընթացքում ձեր կողմից
թույլ տրված ցանկացած օրինազանցություն յուրաքանչյուրի համար կունենա լուրջ
իրավական հետեւանքներ:

՚՚Ավազակախումբն
արդեն պարտված է, իսկ ժողովուրդը` հաղթանակած: Փետրվարի 19-ին լինելու է միայն
իրավականորեն ձեւակերպումն այս հաղթանակի':
տուն չի գնա
մինչեւ ՚տեր չկանգնենք մեր հաղթանակին'

՚եթե
հարկ լինի, եթե իշխանությունները գնան ընտրությունները կրկին կեղծելու ճանապարհով
եւ թիվ նկարեն, որով Սերժ Սարգսյանը հաղթած համարվի, իրենցից ոչ մեկը փետրվարի
20-ից տուն չի գնա մինչեւ ՚տեր չկանգնենք մեր հաղթանակին, տեր չկանգնենք մեր երկրինՙ:
Այս խոսքերին հետեւեցին բուռն եւ երկարատեւ ծափահարություններ, ինչը նշանակում էր
անդադար պայքարելու պատրաստակամություն:
Դաշնակցականներ,
Ազատամարտիկներ
Միանում
Են
Տեր-Պետրոսյանին

Շուշիի Առանձնակի
Գումարտակի բազմաթիվ ազատամարտիկներ անսալով Ժիրայր Սէֆիլեանի
Կոչին միանում են
Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած
համաժողովրդական շարժման ու սատարում են
նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Ինչպէս նաեւ
Կոտայքի մարզի Նոր Երզնկա
գյուղի ՀՅ դաշնակցության անդամներ Սոս Գրիգորյանը (տեղամասային ընտրական
հանձնաժողովի անդամ) եւ Սամվել Գասպարյանը միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ
հորդորում են նախագահական ընտրություններում ձայն տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
"Նոր
Ժամանակներ"-Ն Էլ
Միացավ
Նոր
Ժամանակների Համար Ստեղծված Շարժման

Արամ
Կարապետյանի առաջնորդած "Նոր ժամանակներ" կուսակցությունը նախօրեին որոշում է
ընդունել միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժմանը: ՆԺԿ-ի
երեկ տարածած հայտարարության մեջ, ասված է. "Վարչակարգի կողմից նախընտրական
շրջանում իրականացվող գործողությունների տրամաբանությունը վկայում է, որ
Հայաստանում ներքաղաքական իրավիճակի համակարգային փոփոխությունը հնարավոր է
բացառապես համաժողովրդական շարժման միջոցով...: Հայաստանի ապագայով մտահոգված
յուրաքանչյուր ընտրող 2008թ. փետրվարի 19-ին չպետք է քվեարկի իշխանության
ներկայացուցիչների եւ նրանց սպասարկող ու ծառայող թեկնածուների օգտին: "Նոր
ժամանակներ" կուսակցությունը պաշտպանում է այդ համաժողովրդական շարժումը, որն
առաջնորդում է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը":
Այսպիսով,
Արամ Կարապետյանի ղեկավարած "Նոր ժամանակներ" կուսակցությունը նույնպես հայտարարեց
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը
միանալու մասին: Իսկ սա նշանակում է, որ նախագահական առաջիկա ընտրություններից առաջ
Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերի թիվը հասավ 23-ի: Ինչ խոսք,
այստեղ հավաքված են ամենատարբեր քաղաքական հայացքների եւ աշխարհաքաղաքական
ուղղվածության կուսակցություններ, եւ սա ինքնին վկայում է, որ Տեր-Պետրոսյանի
ղեկավարած շարժումն իրոք համաժողովրդական է, որովհետեւ միայն ժողովուրդը կարող էր
հավաքել, համախմբել այսքան բազմազան ուժերի:
Մեկը`
հանուն
Հայաստանի,
ութը`
հանուն
ավազակապետության
“Հայկական Ժամանակ”,
14
Փետրվարի,
2008
   
   
Այսօր
հստակ
է
այլեւս,
որ
նախագահի
ութ
թեկնածուներն
էլ
իրենց
ողջ
ուժով
պայքարելու են
ժողովրդի
եւ
ժողովրդի
թեկնածուի` Լեւոն
Տեր-Պետրոսյանի դեմ:
Փաստորեն
ակնհայտ է
դառնում,
որ
թեկնածուներից
մեկը`
Լեւոն
Տեր-Պետրոսյանն է
միայն,
որ
պայքարում
է
հանուն
ազատ,
արդար
եւ
հպարտ
Հայաստանի,
իսկ
մյուսները`
ավազակապետության
պահպանման
համար
են
պայքարում:
Իհարկե`
ոչ
առանց
վարձատրության:
Քանի
որ,
ինչպես
վերջերս խոստովանեց
Սերժ
Սարգսյանը, բոլորն
էլ
իր
հաճախորդներն
են,
եւ
առաջին
հերթին`
իհարկե
Արթուր
Բաղդասարյանը:
Հրանտն
ու Վահանը Մեղրիի Դավադրության Մեղսակի"ց
 
ՀՀ
նախագահի դաշնակցական թեկնածուի առաջադրումն ի սկզբանե հիմնավորվում էր նրանով, որ
նա պետք է հանդես գա որպես ընդդիմադիր քաղաքական սուբյեկտ եւ պայքարի հիմնական մեխն
ուղղի ընդդեմ իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի: Համենայնդեպս, այսպիսի խնդիր
ուներ Դաշնակցությունը: Վերջին շրջանում, սակայն, Վահան Հովհաննիսյանը ակնհայտորեն
ոչ թե քարոզարշավ է իրականացնում, այլ սպասարկում է Սերժ Սարգսյանի քարոզարշավը: Եւ
այս պրոցեսը ՀՅԴ ներսում որոշակի տարակուսանքի տեղիք է տալիս:
Կարդալ Ամբողջությամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանը
Միացավ Ազգային Ազատագրական Պայքարին
11
Փետրվարի,
2008

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած
"Ժառանգություն" կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում աջակցելու
է ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որոշումը կայացրել
է կուսակցության վարչությունը՝ երեկ մինչեւ ուշ գիշեր տեւած նիստում: Վարչությունը
քննարկել է գրեթե բոլոր թեկնածուներին աջակցելու հնարավորությունը, սակայն բաց
քվեարկության արդյունքում, ձայների պարզ մեծամասնությամբ, որոշումը կայացվել է
հօգուտ Տեր-Պետրոսյանի:
Կարդալ Ամբողջությամբ
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
A1
plus,
“Հայկական Ժամանակ”, Լրագիր, Սեփ. Լրատ.
11
Փետրվարի,
2008

4
դաշնակցականներ
Աշտարակի կառույցից Մանվել Ավետիսյանը եւ Գարուշ Արասխանյանը, Արագածոտնի մարզի
Սասունիկ գյուղից Կորյուն Մալխասյանը եւ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ
Եղիշե Նալբանդյանն այսօր հայտարարել են, "Անսալով ապօրինաբար բանտարկված
մեր գաղափարակից ընկերներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կոչին, մենք
նույնպես միանում ենք այդ շարժմանն ու պայքարին",-ասվում է տարածված
հաղորդագրության մեջ: "Հանդիսանալով ՀՅԴ անդամ, շատ լավ գիտակցում ենք, որ դրանով
մենք խախտում ենք ՀՅԴ կանոնադրությունը, բայց նաեւ գիտակցում ենք, որ միայն բոլորիս
ջանքերով ու նվիրումով է հնարավոր վերականգնել երկրի սահմանադրական կարգը, հայ
մարդու հավատը, հույսը եւ սերը հայոց պետականության հանդեպ: Իսկ նրանք, ովքեր
կաշկանդվելով իրենց կուսակցական պատկանելությունից, չեն աջակցելու Լեւոն
Տեր-Պետրոսյանին ու ձայնը տալու են ուրիշ թեկնածուի, պետք է հասկանան, որ այդ
քայլով նպաստելու են հանցավոր եւ հակահայ ռեժիմի վերարտադրությանը": Վերոնշյալ
դաշնակցականները նաեւ կոչ են արել. "Ուստի մենք կոչ ենք անում` առայժմ մի
կողմ թողնել բոլոր կարգի գաղափարական տարաձայնությունները եւ փետրվարի 19-ին
քվեարկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին":
Ծանօթ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը տարածեց
մի
հայտարարություն թէ իբր հիշյալ
ազատամարտիկները
հերքում են տարածված լուրը:
Սակայն հիշյալ
ազատամարտիկները
“Հայկական
Ժամանակ”ի հետ հերախոսազռույցում
վերահաստատեցին որ միանում են
Լեւոն Տեր-Պետրոսյանին:
ԻՆչ վերաբերում է ՀՅԴ
Հայաստանի Գերագույն Մարմինի
տարածած հայտարարության,
Մանվել
Ավետիսյանը խորհուրդ
տվեց իրենց անունից հայտարարություն անողներին “չխաղալ
իրենց անունների հետ”:
ՄԻ ԱՎՏՈԲՈՒՍԸ՝ 40 ՀԱԶԱՐ ԴՐԱ"Մ
09
Փետրվարի,
2008

“Առավոտ”
եւ
“Չորրորդ
իշխանություն”
թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից եւ լրագրող Գագիկ Շամշյանը
ուրբաթ
մինչ Ազատության հրապարակում կսկսվեր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի
նախընտրական հանրահավաքը՝ ականատես եղավ հետեւյալ միջադեպին: Մի քաղաքացի մոտեցավ
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ասաց. “Մի ավտոբուս նաֆար եմ
բերել՝ մի քիչ փող տուր”: Հրանտ Մարգարյանը այդ քաղաքացուն մեկնեց 10 հազար դրամ,
բայց քաղաքացին նեղացավ, թե՝ այս ի"նչ ես տալիս, ձեռքդ լիքը 20 հազար դրամ է: Եվ
նրանից ստացավ երկու 20 հազարանոց, ինչը եւ արձանագրված է Գագիկ Շամշյանի արած
լուսանկարում:
Լեւոն
Տեր-Պետրոսյան:“Մի
Կողմից
Հայ Ժողովուրդն Է, Մյուս
Կողմից` Ազգի Տականքը":

09
Փետրվարի,
2008
Բացահայտվեց
Քոչարյանի,
Սարգյսյանի Եվ
Օսկանյանի
Դավադրությունը ՀՀ -Ի Դեմ

ՀՀ առաջին նախագահ, Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հարյուր
հազարանոց հանրահավաքում բացահայտեց մեծագույն դավադրություն ՀՀ հանդեպ, որն
իրականացրել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը:
Կարդալ Ամբողջությամբ:
ՈՐՊԵՍԶԻ ԵՐԲԵՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՉՎԱԽԵՆԱ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ժողովուրդը
վախենում է իշխանությունից. "Դա նշանակում է իշխանությունը վախեցնող իշխանություն
է, վախեցնող կարող է լինել օտարի իշխանությունը եւ ոչ մի տարբերություն չկա հայ
ժողովրդի համար,
թե
նա վախենում է Աբդուլ Համիդի"ց, Նիկոլայ ցարի"ց, Սադամ Հուսեյնի"ց, թե" Սերժ
Սարգսյանից: Ոչ մի տարբերություն":
Կարդալ Ամբողջությամբ:
"ՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ
Է, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ"

"Սեր-ժիկ,
հե-ռա-ցիր, Սեր-ժիկ, հե-ռա-ցիր" վանկարկումներով, այսօր առաջին նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանի բազմահազարանոց հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ, որին միացան
հազարավոր երեւանցիներ:
Կարդալ Ամբողջությամբ:
Ամոթ է

Ամոթ է
իշխանությունը բռնազավթելուց,
ընտրությունները կեղծելուց,
խախաղ ժողովրդի նկատմամաբ ուժ կիրառելուց հետո խոսել ժողովրդավարությունից եւ
մարդու իրավունքներից:
Ամոթ
է երկրում հաստատել կոռուպցիոն համակարգ վերից վար եւ խոսել կոռուպցիայի դեմ
պայքարի մասին:Կարդալ
Ամբողջությամբ:
Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի ներկա
տնտեսական իրավիճակը: “1998թ, երբ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զավթեցին
քաղաքական իշխանությունը Հայաստանում, 10 տարում արմատապես փոխեցին ազգային եկամտի
բաշխման ձեւը”:
Ըստ նրա`
եկամուտների
20
տոկոսը այսօր գտնվում է Սերժ Աարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում,
մյուս
30
տոկոսը`
38
օլիգարխների ձեռքում,
23
տոկոս եկամուտները արտասահմանյան ներդրողներինն են,
եւ
միայն
27
տոկոսն է գտնվում մնացած
3
մլն մեր համերկրացիների ձեռքում:
Նա
նաեւ նկատեց,
որ
հարկերի
75
տոկոսը վճարում են մանր եւ միջին ձեռնարկատերերը,
իսկ
25
տոկոսը՝ օլիգարխները,
այնինչ,
հակառակը պետք է լիներ:
Բագրատյանը
հայտարարեց,
որ
Ռոբերտ Քոչարյանին են պատկանում հանքահումքային պաշարները,
պղնձամոլիբդենային արտադրանքը,
շինարարությունը,
առողջապահությունը,
բանկային համարակարգը,
հանգստայնա տները,
բջջային հեռախոսների եւ
IP
հեռախոսային կապի,
նանոտեխնոլոգիաների բիզնեսը:
Սերժ
Սարգսյանին են պատկանում ավիացիան,
ցեմենտը,
շինարարությունը,
ռեստորանային բիզնեսը,
բենզինն ու ավիավառելիքը,
ցորենն ու շաքարավազը.
այս
ամենը մենաշնորհ է,
նրանք նաեւ փայատեր են կազինոներում եւ այլ զվարճանքի օբյեկտներում՝ փաստեց
Բագրատյանը եւ անդրադառնալով դոլար-դրամ
փոխարժեքի տատանումներին`
նա
նշեց,
որ
դրամի արժեւորումից էլ զույգը
“փայ
ունեն”:
Քոչարյան Չարից ու Բարուց է խոսում
“Հանրապետություն”
կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ավելացրցե.
“Մարդ,
որը
ցանկացած պահի կարող է Հայաստանի ցանկացած վայրում
100
հազարավոր մարդ հավաքել,
նա
արդեն հաղթել է:
Ով
կարողանում է բռնատիրության պայմաններում այսպիսի հանրահավաք անցկացնել,
այսքան ժողովուրդ հավաքել,
նա
արդեն հաղթած է:
Նա
անդրադարձավ նաեւ Քոչարյանի մտքերին.
“Չարից
ու Բարուց է խոսում:
Բարությունից խոսում է մի մարդ,
որը
իր համակուրսեցուն ծեծելով սպանել տվեց”,-
Առագաստ սրճարանում սպանված
դաշնակցական
Պողոս
Պողոսյանի դեպքը հիշեցրեց Արամ Սարգսյանը:
Սերժ
Սարգսյանի մասին խոսելիս էլ Արամ Սարգսյանը նկատեց,
որ
նա
1999թ.
հոկտեմբերի
27-ից
հետո,
երբ
ինքը Ազգային անվտանգության նախարարն էր եւ երկրում տեղի ունեցավ չլսված ու
չտեսնված ոճրագործություն,
նա
ոչ միայն չպետք է առաջադրվեր ՀՀ նախագահ թեկնածու,
այլեւ փողոց դուրս գալու
“երես”
չպետք է ունենար:
"Կոտրելու
ենք այն ձեռքը,
որը կաշառք կբաժանի եւ լցոնում կանի"
"Հայրենիք
եւ պատիվ"
կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը,
ասաց,
որ սա վերջին երկու տասնամյակում առաջին բազմահազարանոց հանրահավաքն է,
որ հանցավոր ռեժիմը պարտվել է եւ ժոովուրդը հաղթել է:
Չակերտավոր ընդդիմությունը չկարողացավ համախմբվել,
մաքրել երկիրը աղբից,
իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը
ունեցավ քաղաքացիական կամք,
ղեկը վերցրեց եւ ժողովրդին տանում է դեպի անկախ Հայաստան"
ասաց
նա:
"Կոտրելու
ենք այն ձեռքը,
որը կաշառք կբաժանի եւ լցոնում կանի,
այս հանրահավաքը արդեն հաղթանակի դրոշն է",-վերջում
ասաց նա:
Գառնիկ Մարգարյան
նախօրոք
ասել էր
"Սերժ
Սարգսյանն իր ծոծրակը կտեսնի,
բայց նախագահ չի
ընտրվի":
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

"Որոշ
մարդիկ արցախյան ազատամարտի հերոսական տարիները որակում են մութ ու ցուրտ տարիներ:
Այո,
եղել
են ցուրտ եւ մութ տարիներ,
եղել
են բազմաթիվ այլ դժվարություններ,
բայց
մենք ոչ միայն դիմակայել ենք,
այլեւ հաղթել ենք պատերազմում",
նման հայտարարությամբ Է հանդես եկել
"Ոգու
փորձություն"
կամավորականների միավորում հասարակական կազմակերպության խորհուրդը,
որի
անդամներն են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը,
Սասուն Միքայելյանը,
Սուրեն Բարսեղյանն ու արցախյան ազատամարտին մասնակցած այլ ազատամարտիկներ:
Նրանք
ընդգծել են առաջին նախագահի դերը արցախյան ազատամարտի հաղթանակում եւ քննադատել են
ներկայիս իշխանություններին:
"Իշխանությունն
իր ներսում ծնել է մի արտոնյա խավ,
որն
օրենքից վեր է կանգնած եւ իրեն իրավունք է վերապահում ճնշել ու ստորացնել
ուրիշներին՝ պղծելով ամեն մի սրբություն":
"Ոգու
փորձություն"-ը
կոչ է արել բոլոր ազատամարտիկներին սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին:
"Ոգու
փորձություն"
խորհուրդի անդամ ազատամարտիկ
Սասուն Միքայելյանը ասաց, որ 88-ի ոգին է տեսնում հրապարակում, դրա
համար համոզված է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթելու է: "Տեսնում եմ սպարապետի ոգի
եւ ժողովրդի կամքը: Այսօր մենք պետք է կանգնենք Լեւոն Տեր-Պետրոսյանի` մեր
հրամանատարի կողքին",-ասաց նա եւ վերջին խոսքին ժողովուրդը բուռն արձագանքեց.
"Լեւոն, Լեոն": Հետո նա խոսեց, որ իրենք` ազատամարտիկները, կանգնած են ժողովրդի
կողքին, քանի որ 7000 տղաներ իրենց գլուխը դրեցին զոհասեղանին: Ես եւ իմ մարտական
ընկերները վիրավորված ենք այն բանի համար, որ խոսում են միայն ցուրտ ու մութ
տարիների մասին եւ մոռանում են պատերազմի մեր հաղթանակների մասին"-այս խոսքերով
ավարտեց իր ելույթը:
"Այսքան շատ հակառակորդ կարող է ունենալ
միայն ուժեղ մարդը"

"Ինձ
համար ամենացավալի փաստերից մեկը:
Ինչպե"ս կարելի է
հղի կնոջ ներկայությամբ դիմակներով ներխուժել բնակարան,
տապալել գետնին քո
խաչակիր ասպետին
(Ժիրայր Սեֆիլյանին.-
խմբ.),
քո ժողովրդի
ազատագրական պայքարի շքանշանակրին,
ձեռուոտը կապել ու
տանել:
Կարդալ
Ամբողջությամբ:
Բաց նամակ

Փետրվարի
7-ին, "Հայլուր"-ի գիշերային թողարկման ընթացքում (ժամը 21.30-22.00-ի
սահմաններում) լրատվական ծրագրին հյուրընկալել էր "Ռուսական աշխարհ" հիմնադրամի
գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը: Ամբողջ հարցազրույցի ընթացքում հայ լրագրողը
հյուրի հետ խոսեց ռուսերեն: Սրանով հանրային հեռուստաընկերության պատասխանատուները
բացահայտ ու լկտիաբար ոտնահարեցին ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մեր պետական՝
հայոց լեզվի իրավունքները՝ քամահրելով ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ
պետբյուջեին հարկատու բոլոր ՀՀ քաղաքացիներին:
Կարդալ
Ամբողջությամբ:
Խնամիս Ինձնից
Նեղացել Է

Ըստ “Հայկական
Ժամանակ” թերթի, Սերժ
Սարգսյանն օրերս հրավիրել է ՀՀ նախագահի ՀՅԴ-ական թեկնածու Վահան Հովհաննիսյանին և
նրա հետ կոշտ զրույց ունեցել:
Ս. Սարգսյանը Վ.Հովհաննիսյանին հորդորել է դադարել ընդդիմադիր խաղերը:
"ՀԺ"
աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանն Վահան Հովհաննիսյանին զգուշացրել է, որ եթե
ինքը չկատարի իր հորդորը, մամուլում հրապարակումներ կհայտնվեն "Վահան
Հովհաննիսյան + 31 " գործի և որոշ սպանությունների հետ Վահան Հովհաննիսյանի ունեցած
առնչությունների մասին: Հովհաննիսյանն արագ ամեն ինչ հասկացել է և
խոստացել կատարել խնամի Սերժի բոլոր հրահանգները:
Հոգեվարք
Ապրող Ավազակապետական Իշխանության Վերջին Ճանկռտոցները
2008-02-06

Փետրվարի
6-ին ՀՀ Առաջին նախագահ,
նախագահի թեկնածու
Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի է մեկնել Արարատի մարզ։ Արտաշատում՝ ավազակապետության որջերից մեկում,
չնայած բնակչության վրա նախորդ օրերին գործադրված ճնշումներին,
սպասվում էր չափազանց մարդաշատ հանրահավաք։ Ժամը
13.15-ի սահմաններում հանրահավաքի ժամանակ մի խումբ խուլիգաններ սկսել են քարեր,
սառույցի և բետոնի կտորներ նետել ինչպես հանրահավաքի մասնակիցների,
այնպես էլ հարթակի ուղղությամբ,
որտեղ կանգնած են եղել ՀՀ Առաջին նախագահը
Կարդալ Ամբողջությամբ
“ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ”
ԲԱԶՄԱԹԻՎ ԻՆՉՈՒՆԵՐԸ

“Վերջին
ամիսներին “Ժառանգություն” կուսակցության դիտարկումները մեզ հիմք են տալիս
կասկածել, որ հերթական անգամ Հայաստանում մի սահմանափակ խումբ երկրի գլխին կարգելու
է ոչ թե նախագահ, այլ խան, ով ծառայելու ու վարձահատույց է լինելու այդ խմբին”,-
այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ հայտարարեց “Ժառանգություն”
խմբակցության քարտուղար Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ, ընդգծելով, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ
Սարգսյանի թիմի անդամները ,բոլոր 41 ընտրատարածքներում ամենատարբեր միջոցներով
փորձել են բռնազավթել ընտրական հանձնաժողովներում “Ժառանգություն” կուսակցության
տեղերը”:
Կարդալ Ամբողջությամբ
Լեվոն
Տեր-Պետրոսյան:"Լուրջ
հիմքեր
ունեմ
ասելու,
որ
մեզ
միանում
են
նաեւ
Րաֆֆի
Հովհաննիսյանն
ու
Արթուր
Բաղդասարյանը:
Որովհետեւ
սա
ազատագրական
պայքար
է
արդեն:
"
2 փետրվարի 2008
  
Նոյեմբերյանում
շատ
լավ
ընդունեցին
Լեւոն
Տեր-Պետրոսյանին
եւ
նրա
զինակիցներին:
Լեւոն
Տեր-Պետրոսյանը
խոսեց
գործող
նախագահի
եւ
վարչապետի
արածների
մասին
եւ
ասաց,
որ
մասնավորապես`
Նոյեմբերյանի
եւ
ընդհանրապես`
Լոռու
բնակիչներին
«այս
երկու
ավազակները
երկու
«նվեր»
են
մատուցել.
Ոսկեպարի
դիրքերը
զիջեցին
ադրբեջանցիներին
եւ
այդ
պատճառով
ձեր
ճանապարհը
երկարեց
10-12 կմ-ով,
իսկ
երկրորդ
նվերը
Բագրատաշենի
շուկայի
փակումն
էր:
Սա
էլ
փակեցին,
քանի
որ
այս
մարդիկ
չէին
կարող
թույլ
տալ
որեւէ
բան
առանց
իրենց
վերահսկողության:
Նրանք
ուզում
էին
վերահսկել
այն
երկու
պարկ
ալյուրը
կամ
շաքարավազը,
որի
միջոցով
ձեզանից
շատերը
հոգում
էին
իրենց
ընտանիքի
հոգսը»:
Լեւոն
Տեր-Պետրոսյանը
հայաստանյան
իրավիճակը
ներկայացնելուց
հետո
ասաց,
որ
ինքը
իր
քաղաքական
թիմով
գալիս
է
«վերացնելու,
Հայաստանից
քշելու
այս
բանդան,
իսկ
դրանց
մի
զգալի
մասին
տեղավորելու
համապատասխան
հիմնարկներում»:
Բազմությունից
մի
տղամարդ
գոչեց.
«Նուբարաշենում»:
Երկրորդ
խնդիրը
պիտի
լինի
հաստատել
լիակատար
օրինականություն,
երրորդ
խնդիրը`
«իշխանությունը
վերջապես
դեմքով
պետք
է
շրջվի
դեպի
մարդը»
եւ
ավելացրեց
«Ես
մի
քիչ
կարող
է
առաջ
ընկնեմ,
Լուրջ
հիմքեր
ունեմ
ասելու,
որ
մեզ
միանում
են
նաեւ
Րաֆֆի
Հովհաննիսյանն
ու
Արթուր
Բաղդասարյանը:
Որովհետեւ
սա
ազատագրական
պայքար
է
արդեն:
Հարցը
այսպես
է |