|
Քառասունքից Շուտ Քառասունք Չի Արվել
հայկական ժամանակ
Մաշտոցի
ծիսարանում (դա այն կարգն է, որով առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցու
հոգեւորականն իր ծեսերը կատարելիս) հստակ գրված է, որ քառասնօրեքի հոգեհանգիստը
պետք է կատարել միայն մարդու մահվան 40-րդ օրը, քանի որ մահացած մարդու հոգին միայն
այդ օրն է համբարձվում:
Սակայն մարտի
1-ի արյունոտ
իրադարձությունների զոհերի քառասնօրեքի հոգեհանգստյան կարգը կաթողիկոսի որոշմամբ
եկեղեցիներում կարդացին ապրիլի
6-ին`
նրանց մահվան
37-րդ օրը:
Այդպիսի
շտապողականությունը,
իհարկե,
պայմանավորված էր
նրանով,
որ եկեղեցական
արարողությունը չխանգարի Սերժ Սարգսյանի երդման արարողությանը եւ այդ առիթով
կազմակերպվող շքերթի ու համերգի հաջող ընթացքին,
որոնք կարող են
սգացող մարդկանց զայրույթն առաջացնել եւ Սերժ Սարգսյանի լիարժեք ուրախությանը
լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ:
Ուստի եկեղեցին
ցույց տվեց,
որ հանուն նրա
ընդունակ է զոհերի քառասնօրեքի կարգն էլ երեք օր շուտ կարդալ`
այդպիսով մարդկանց
հոգին ժամանակից շուտ
□ճանապարհելով□
դեպի երկինք:
Տեսնելով,
որ մարդիկ հասկացել
են իրենց արարքի անհեթեթությունը,
եկեղեցին փորձեց
Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Շահեն Հարությունյանի բերանով ինչ-որ
պարզաբանումներ տալ:
Իրենց սպասարկող
□Հ1□
եւ այլ
հեռուստաալիքներով քահանան հայտարարեց,
որ եթե
40-րդ օրը լրանում է
աշխատանքային օրերին,
իրենք իրավունք
ունեն այն տեղափոխել մոտակա շաբաթ կամ կիրակի,
որպեսզի պատարագի օր
լինի:
Այս կապակցությամբ
մենք մեկնաբանություն խնդրեցինք Երեւանի մի քանի եկեղեցիների քահանաներից եւ այլ
սպասավորներից:
Սուրբ Հովհաննես
եկեղեցու քահանա Տեր Սերովբեն մեզ հետ զրույցում պարզաբանեց,
որ քառասնօրեքի
արարողակարգի մասին հստակ գրված է Մաշտոցի ծիսարանում:
□Մինչեւ քառասունք
ցանկացած օր կարելի է հոգեհանգստյան կարգ կատարել:
Բայց նույնիսկ
39-րդ օրվա
հոգեհանգստի կարգը քառասունքի կարգ չի:
Քառասունքի
արարողությունը մահվան
40-րդ օրից էս կողմ
կամ էն կողմ չի կարելի անել:
Ինչ որ կատարվել է
կիրակի օրը,
դա հոգեհանգիստ է,
իսկ այն,
ինչ պիտի կատարվի
ապրիլի
9-ին,
եթե հայտարարեն,
կանենք,
այդ օրն է լրանում
40 օրը□,-
ասաց քահանան:
Նշենք,
որ եկեղեցու կողմից
մեզ ուղարկված հաղորդագրության մեջ հստակ նշված էր,
որ այն,
ինչ եկեղեցիներում
կատարվելու է ապրիլի
6-ին,
մարտի
1-ին զոհվածների
քառասնօրեքի առիթով է եւ ոչ սովորական հոգեհանգստյան արարողություն:
Սուրբ Զորավոր
եկեղեցու քահանաներից մեկն էլ,
ով չցանկացավ իր
անունը հրապարակել,
պարզաբանեց.
□Մարդու մահվան
40-րդ օրը աղոթում
ենք եւ հավատում,
որ հոգին մեկնում է
դեպի հավիտենականություն:
Եթե այսօր ամսի
7-ն է,
եւ մեր մերձավորի
քառասունքը լրանում է այսօր,
բայց մենք չենք
կարողացել գնալ գերեզման,
վաղը կարող ենք գնալ:
Մեկ-երկու
օր ուշ կարող ենք քառասունքի հոգեհանգիստ անել,
բայց շուտ`
ոչ,
չի կարելի:
Միայն մեր աղոթքից
հետո է հոգին համբարձվում,
իսկ շուտ աղոթել դրա
համար`
չի կարելի:
Այդ պատճառով էլ
մարդու մահվան հոգեհանգստյան արարողություն ամեն օր կարելի է անել,
բայց
7-րդ եւ
40-րդ օրը պետք է
հստակ հաշվել□:
Փորձեցինք նաեւ
եկեղեցու աշխատակիցներից պարզել`
հիշո՞ւմ են արդյոք
նրանք դեպք,
երբ եկեղեցին
քառասունքի կարգը մարդու մահվան
40-րդ օրից շուտ
կարդա:
□Ես նման բան չեմ
հիշում:
Քառասուն օրը
չլրացած`
իրավունք չունենք
քառասունքի արարողություն անելու:
Եթե քառասունքը չի
լրացել,
նրա հոգին դեռ երկրի
վրա է,
չի համբարձվել□,-
ասաց
8 տարուց ավելի
Սուրբ Սարգիս եկեղեցում աշխատող կինը,
ում անունը
հասկանալի պատճառով չենք գրում:
Նույն եկեղեցու մեկ
այլ աշխատակից եւս այդպիսի դեպք չի հիշում.
□Չեմ հիշում այդպիսի
բան,
ուշ կարելի է,
բայց շուտ`
ոչ□:
Սուրբ Հովհաննես
եկեղեցու սպասավորներից մեկն էլ համոզված է.
□Շուտ չի կարելի,
որովհետեւ Քրիստոսը
40 օր հետո է
համբարձվել□:
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|