Տեր-Պետրոսյանը Խոսեց Հաղթանակած Ժողովրդի Հետ

 16 Փետրվարի, 2008

A1+

՚Ես այսօր խոսում եմ ոչ թե այս ծովածավալ զանգվածի այլ, ձեզանից յուրաքանչյուրի հետ` առանձին-առանձին: Համարեք սա մտերիմ զրույց մեր հաղթանակի նախօրյակին: Ես այսօր արդեն խոսում եմ հաղթած ժողովրդի հետՙ,- այսօր Ազատության հրապարակում մի քանի հարյուր հազար հավաքվածներին դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Մինչ հաղթանակած ժողովրդին դիմելը` նա բոլորից խնդրեց իջեցնել պաստառներն եւ դրոշները եւ ասաց.՚Ես ուզում եմ տեսնել ձեր բոլորի դեմքերըՙ:

Այսօրվա հանրահավաքը Տեր-Պետրոսյանը համարեց ընտրարշավի ավարտը եւ ամփոփեց քարոզարշավը: Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում հանդիպումներ է ունեցել հանրապետության բոլոր մարզերում, բացի Աշոցքից եւ Ամասիայից` եղանակի պատճառով եւ ներողություն խնդրեց Աշոցքի եւ Ամասիայի բնակիչներին` խոստանալով առաջին առիթով այցելել այդ շրջանների բնակիչներին: Ամփոփելով քարոզարշավի ընթացքը` Տեր-Պետրոսյանն ասաց. ՚Ամենաակտիվ եւ տեղեկացված զանգվածը Երեւանն է: Այստեղ մենք խնդիրներ չունենք: Խնդիրներ ունենք հեռավոր շրջաններում: 10 տարվա այս բռնատիրության մթնոլորտը ստեղծել է որոշ հոգեբանական վախի իրականություն: Այդ մարդիկ մեղավոր չեն: 2003թ.-ից հետո մեր հեռուստաընկերությունները այդ մարդկանց ներկայացրել են բոլորովին մի ուրիշ աշխարհ, ուրիշ երկիր: Գիշեր-ցերեկ տարվել է վարչախմբի քարոզչությունը, գիշեր-ցերեկ վարկաբեկվել է ընդդիմությունը, ճնշվել ցանկացած բողոքի ձայնՙ:

Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ հեռավոր մարզերում չգիտեին, թե ինչ երկրում էին ապրում.՚Կամաց-կամաց Եւրեւանում, Երեւանի հարակից 4 մարզերի ակտիվության շնորհիվ բացվեց հեռավոր մարզերի բնակիչների աչքերը: Մեզ համար զարմանալի է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ լինելով Սպիտակում, Ստեփանավանում , մենք տեսանք, որ այդ մարդկանց մտածողության մեջ շատ բան է փոխվել: Ստեփանավանում իշխանությունները բազմաթիվ ճնշումներ էին բանեցրել, փակել հիմնարկներ, բայց հակառակ նրանց, նույնիսկ այդ պայմաններում հրապարակում 4-5 հազար մարդ կարՙ: Տեր-Պետրոսյանը այսօր Ազատության հրապարակում հավաքվածների պատմեց, թե ընդդիմադիրների ելույթների, մասնավորապես Արամ Սարգսյանի, մարդիկ 5 տարվա մեջ առաջին անգամ էին տեսնում, որ կարելի է հարթակ բարձրանալ եւ իշխանություններին քննադատել: Հանդիպման ավարտին հավաքվածների սկսել են ողջունել Տեր-Պետրոսյանին եւ նրան աջակցողներին:

՚Այդ օրինակը տիպական է: Իշխանությունները այս տարիների ընթացքում մարդկանց կարողացել էին համոզել, որ իրենց դեմ խաղ չկա, որ իրենք են միակ տղամարդը: Այդ համոզումը դեռեւս պահպանվում է նրանց անմիջական շրջապատում: Այսօրվա իշխանիկները, նախարարները, թաղապետները, դեռեւս մոլորության մեջ են: Նրանց մի մասը դեռեւս կարծում է, որ այս իշխանությունները անհաղթահարելի են: Դա կամ բթամտության նշան է, կամ միատարության զգացողությունը կորցնելու նշան: Մի ուրիշ մասը ստիպված է կառչել խորտակվող նավի թիմից, քանի որ նրանք նույնքան հանցագործ են, նույնքան թաղված կոռուպցիայի մեջ, նույնքան անօրինականություններ են գործել, որքան Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանըՙ:

Տեր-Պետրոսյանը մոլորվածներին կողմնորոշելու համար ասաց.՚Բայց նրանք պետք է հասկանան, որ այդ նավն արդեն խորտակված է: Եթե անգամ իրենց սովորության համաձայն խաղադրույք են կատարում կազինոներում, ապա սխալ խաղադրույք է`նրանք պարտված կողմի վրա են խաղադրույք կատարում: Իսկ եթե դա գիտակցելով հանդերձ` շարունակում են կանգնած մնալ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողքին, ապա նրանք դավաճանություն են գործում այս ժողովրդի հանդեպՙ:

Շարունակելով իր միտքը` առաջին նախագահն ասաց.՚Մարզային այցելությունների ժամանակ, մարզից-մարզ, օր-օրի մենք տեսնում էինք ժողովրդի վճռականության եւ գիտակցության աճը:Եթե համեմատենք Արթիկը, որը մեր ընտրարշավի սկիզբն էր եւ էջմիածինը, որը մարզային շրջագայությունների ավարտն էր, ապա նրանք սար ու ձորի տարբերություն ունեին: Ցանկացած նոր մարզում մարդկանց թիվը ավելանում էր, հզորանում էր, ժողովրդական ալիքը բարձրանում էրՙ: Տեր-Պետրոսյանը գնահատելով այսօր հասարակությունում տիրող քաղաքացիական գիտակցությունը` ասաց. ՚ՀՀ ողջ տարածքում ներկա վարչախումբը պարտված էՙ:

 ՚Այսօր արդեն ժողովրդին ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ինձ սատարող թիմի հետ` 23 կուսակցություններ եւ բազմաթիվ հ/կ-ներ, անխտիր բոլոր ազատամարտիկները` անկախ նրանից, թե ինչ կուսակցության են սատարում, միահամուռ կանգնած են ժողովրդի կողքին: Ինձ համար դա մեծագույն պատիվ է, քանի որ նրանք ինձ են ընտրել` ներկայացնելու իրենց ձայնը
ՙ:

Խոսելով ընտրապայքարի ոճի մասին` Տեր-Պետրոսյանն այսօր հայատարարեց, որ ընտրված ոճն իր սրտովը չէր. ՚Մենք հարկադրված էին իշխանություններին կոշտ գնահատականներ տալ, մենք հարկադրված էինք կծու խոսքեր ասել, բայց դա մեր կամքով չէր: Մեզ դրել էին այդպիսի պայմանների մեջ: Եթե 10 տարի մեր մամուլը ազատ լիներ, ընդդիմությունը հնարավորություն ունենար հանդես գալու մամուլով, հեռուստատեսությամբ, ազատ արտահայտվելու իշխանությունների մասին, վերլուծելու քաղաքական իրավիճակը, քննադատելու տնտեսական քաղաքականությունը եւ այլն, եւ այսպիսի կոշտ խոսքերի կարիք չէր զգացվի: Բայց, քանի որ այդ ամեն ինչը փակ էր, ժողովուրդը ահաբեկված էր, վախեցած էր, մենք ստիպված էինք մեր օրինակով ժողովրդին ցույց տալ, որ կարելի է չվախենալ այս իշխանություններից, նրանց մասին կոշտ խոսքեր ասել: Գոնե ինձ համար դա ավարտվեցՙ: Տեր-Պետրոսյանը հավաքվածներին վստահեցրեց.՚Այսուհետեւ իմ շուրթերից այս իշխանությունների հասցեին որեւէ կոշտ խոսք, որեւէ անհարգալից արտահայտություն չեք լսելուՙ:

Նա ընդգծեց, որ իր այս որոշումն ունի երկու պատճառ.՚Մեզ հաջողվեց խոսել մեր ողջ ժողովրդի հետ` մենք այլեւս չունենք դրա կարիքը; Մենք այլեւս չունենք ժողովրդի միջից վախը հանելու, որովհետեւ վախեցածն այսօր ոչ թե ժողովուրդն է, այլ` իրենք: Մեզ հաջողվեց ժողովրդին թմբիրից հանելու, դարձնելու այս երկրի իսկական, ազատ քաղաքացի: Այսուհետ, մենք պետք է խոսենք հաղթողի հպարտությամբ եւ զսպվածությամբՙ:

Տեր-Պետրոսյանն ամենայն պատասխանատվությամբ այսօր հայտարարեց. ՚Այս պայքարը սկսել են Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը` 1998թ-ին: Առաջիկա ընտրությունները լինելու են 3 ընտրությունների ամփոփումը` 1998թ. ի ձեզանից կորզված ձեր հաղթանակի, 2003թ. ձեզանից կորզված հաղթանակի: Փետրվարի 19-ի ընտրությունը իրականում 3 ընտրություն է, որը սկսվել է 1998թ-ին եւ անկասկած, տարակույսի որեւէ նշույլի բացառությամբ, տեղի է ունենալու փետրվարի 19-ին եւ ավարտվելու է լիակատար հաղթանակովՙ:










This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work