Ո՞ւմ վրա է հղում անում Լարիսկան

Երկու օր առաջ հրավիրված հայտնի մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Լարիսկա կլիչկայով հայտնի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե Հանրային կոչվող հեռուստաըներությանՀայլուր լրատվականը ամենաբարձր ռեյտինգ ունեցող հաղորդումներից է, եւ անգամ հայտարարել է, թե այդ հաղորդումը 85 տոկոս ռեյտինգ ունի:

Սողոմոնյանը նաեւ ինչ-ինչ հայտնի ընկերության անուններ է տվել, որոնք էլ ռեյտինգավորում են իրականացնում Հայաստանում: Որպեսզի հանրահայտ Լարիսկան ինքն էլ չսկսի հավատալ իր ասածներին, ներկայացնենք այն տեղեկությունները, որ կա մեր ձեռքի տակ` կապված Հայաստանում ռեյտինգավորում իրականացնող ընկերությունների հետ: Նախ նշենք, որ Հայաստանում նման 2 ընկերություն կա միայն: Առաջինը կոչվում է GFK, որը պատկանում է Սերժի փեսա Միշիկին, եւ որի տնօրենն է “Jazzve” ընկերության նախկին մենեջեր Տիգրան Սաֆարյանը: Երկրորդ ընկերությունը կոչվում է “AGB NEILSN Armenia”, սա էլ գտնվում է հոկտեմբերի 27-ի գործով անցնող, հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի վերահսկողության տակ: Ահա սրանք են այն ընկերությունները, որոնց վրա հղում է անում Վիկտորը: Զարմանալին այն է միայն, որ անգամ Սերժիկի եւ Ռոբիկի անձնական օգտագործման այս ընկերությունները Սերժիկի եւ Ռոբիկի անձնական օգտագործման “Հայլուրի” համար հազիվ 85 տոկոս ռեյտինգ են կրակում, եւ ոչ թե 100:







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work