|
Փաստացի
արգելված
կուսակցություն
“Հանրապետություն”
կուսակցության
քաղխորհրդի
անդամ Արտակ
Զեյնալյանը այսօր
“Ազատություն”
ռադիոկայանին
տված
հարցազրույցում
նշել
է,
որ
կուսակցությունը “փաստացի
արգելված
է”:
“Որեւիցե մեկը թող իլյուզիաներ չունենա, թե
Հայաստանում այս ռեժիմի օրոք կուսակցություններ չեն արգելվել”,-նշել է Զեյնալյանը`
փաստարկելով.-”Եթե փաստացի քաղխորհրդի անդամների մի զգալի մասը ազատազրկված է` եւ
քաղաքական հոդվածներով է ազատազրկված, հետեւաբար այդ կուսակցությունը փաստացի
արգելված է: Դա արվում է նրա համար, որ կուսակցությունը չգործի”: Կալանավորված են
“Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի 3 անդամներ` Սմբատ Այվազյանը, Սուրեն
Սուրենյանցը եւ Գեղամ Հարությունյանը: Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը,
ինչպես նաեւ քաղխորհրդի մյուս անդամներից Սուրեն Աբրահամյանը եւ Ռաֆիկ Մկրտչյանը
թաքնվում են: Զեյնալյանի խոսքերով, ազատազրկման մեջ են նաեւ կուսակցության
տարածքային կազմակերպությունների ղեկավարներ, ակտիվ անդամներ. - “Կան մարդիկ, ում
տեղը չգիտենք, կամ կապը կորած է, որոնք գտնվում են ընդհատակում, որպեսզի չհայտնվեն
ազատազրկման մեջ: Նրանց շարքում է նաեւ Արամ Սարգսյանը”: “Որեւիցե մեկս երաշխիք
չունենք, որ այս իշխանությունների պարագայում չի հայտնվի ճաղավանդակների այն
կողմում: Համոզված ենք, որ եթե Արամ Սարգսյանը ընդհատակում չլինի, անպայման
կազատազրկեն”, - եզրափակեց Արտակ Զեյնալյանը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|