|
Համատեղ
ուժերով
ընդդեմ
53 տոկոսանոց
բռնապետների
Ռուսական
“Նեզավիսիմայա
գազետա”
պարբերականը
երեկ
հրապարակել է
մի
հոդված,
որում,
մասնավորապես,
նշվում է,
որ Հայաստանի
խորհրդարանը
փոփոխություններ
է
կատարել
“Ժողովներ,
հանրահավաքներ,
երթեր եւ
ցույցեր անցկացնելու
մասին” օրենքի
մեջ,
որը
փաստացի սահմանափակում
է
քաղաքացիների`
հանրահավաքներ եւ
ցույցեր անցկացնելու
իրավունքը:
Ըստ հոդվածագրի, նոր օրենքը պրակտիկորեն արգելում
է իշխանությունների դեմ որեւէ բողոքի ակցիայի անցկացումը:, քանզի դրանց անցկացման
հնարավորությունը նախապես պետք է որոշեն հենց իշխանությունները:Ի դեպ, պարբերականը
նշում է, որ 6 պատգամավորներ, որոնցից 5-ը ներկայացնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի
կողմն անցած ընդդիմադիր “Ժառանգություն” կուսակցությունը, նոր օրենքը անվանել են “դրակոնյան”:
“Նեզավիսիմայա գազետա”-ն գրում է, որ նոր օրենքի էությունը կայանում է նրանում, որ
եթե նախկինում բողոքի ակցիայի անցկացման պայմանները կրում էին իրազեկիչ բնույթ, ապա
այժմ իրավասու մարմինները դիմողից ինչ-որ ակցիայի իրականացնելու մասին իրազեկում
ստանալու դեպքում կարող են մերժել, ընդ որում, նույնիսկ պատճառների ցուցակը, որոնց
հիման վրա կարող է հիմնավորվել մերժումը, այնքան մեծ է, որ ինչ որ բանից “կախվել”
իշխանությունների համար դժվարություն չի ներկայացնի:
Միաժամանակ, “Նեզավիսիմայա գազետա”-ն գրում է, որ երեքշաբթի օրվանից Վաշինգտոնում
տեղի հայերը` ի նշան իրենց պատմական հայրենիքում նախագահական ընտրություններից հետո
ստեղծված վիճակի, ցույց են կազմակերպել:Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ-ում գտնվող
վրացի գրող Իրակլի Կակաբաձեն “Նեզավիսիմայա գազետա”-ին տեղեկացրել է, որ հայերին
միանալու են նաեւ վրացական համայնքի ներկայացուցիչները: Այդ կապակցությամբ
Կակաբաձեն “Նեզավիսիմայա գազետա”-ին ասել է հետեւյալը.”Հայաստանում եւ Վրաստանում
կառավարում են 53 տոկոսանոց բռնապետները (պաշտոնական տվյալներով ընտրություններում
մոտավորապես հենց այդքան ձայն են ստացել Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին):
Համատեղ ուժերով պետք է պայքարենք Հարավային Կովկասում հաստատված բռնապետության դեմ”:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|