|
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org
17.03.08 թողարկում
Անհավատալի
կեղծարարություն
կամ
իրականում
ինչքան
մարդ
է
քվեարկել
հօգուտ
Սերժ
Սարգսյանի:
17.03.2008,
Երեւան - Լոս-Անջելես
ԱՄՆ-ի
Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է
Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով
մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին հավաքել է ոչ թե 862
հազար ձայն, այլ դրա կեսից էլ պակաս: Իսկ հաշվարկը հետեւյալն է: Հեղինակը նշում է,
որ ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում բնակվում է 3
միլիոն 228 հազար 300 մարդ: Միաժամանակ, հեղինակը նշում է, որ այդ թիվը ուռճացված
է` ընդգծելով, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 2006 թվականի
տեղեկատվական բյուլետենում նշվում է, որ ՀՀ-ի բնակչությունը 2006-ին կազմել է 2
միլիոն 976 հազար 372 մարդ: Պրոֆեսորը գրում է, որ էմպիրիկ հաշվարկների համաձայն,
որոնք հիմնվում են բնակչության նվազագույն թվաքանակի վրա, որն անհրաժեշտ է
Հայաստանի զինված ուժերը համալրելու համար, երկրի բնակչությունը նվազագույնը
կկազմեր 2 միլիոն 700 հազար մարդ: Բայց պրոֆեսորը որպես ելքային տվյալ ընդունում է,
որ 2008 թվականի փետրվարին Հայաստանի բնակչության հավանական թիվը չէր կարող
գերազանցել 3 միլիոն 100 հազարը: Հղում անելով բազմաթիվ աղբյուրների, այդ թվում
նաեւ «CIA World Factbook» -ին, հեղինակը պնդում է, որ ներկայումս Հայաստանի
սահմաններից դուրս գտնվում է մոտ 750 հազար մարդ: Դրանք այն մարդիկ են, որոնք
պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, աշխատանք գտնելու կամ ուսման նպատակով գտնվում են
Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում: Նշված թվերի վրա հիմնվելով` հեղինակը
եզրակացնում է, որ փետրվարի 19-ին Հայաստանի տարածքում գտնվում էր տարիքային բոլոր
կատեգորիաների պատկանող 2 միլիոն 350 հազար մարդ (3 միլիոն 100 000-ից հանած
750.000, ստացվում է 2 350 000): Հեղինակը նաեւ նշում է, որ մինչեւ 18 տարեկան
անձանց թվի վերաբերյալ Հայաստանում պաշտոնական տվյալներ չկան: Կան տվյալներ միայն
մինչեւ 15 տարեկան անձանց վերաբերյալ` 600 հազար 300: Մինչեւ 18 տարեկանների թիվը
պարզելու համար պրոֆեսորը իրար է գումարել 1991-1992 թվականներին Հայաստանում ծնված
երեխաների` ներկայիս 16-17 տարեկանների ընդհանուր թիվը. 1991թ.` 75 հազար, 1992-ին`
70 հազար: Այսպիսով, մինչեւ 15 տարեկանների առկա թվերն ու 1991-1992 թվականներին
ծնվածների թվերը իրար գումարելով ստացվում է, որ ՀՀ-ում կա մոտ 745 հազար 300
քաղաքացի, որոնց 18 տարին դեռեւս չի լրացել եւ հետեւաբար` նրանք ընտրելու իրավունք
չունեն: Այսնքն, նշված 2 միլիոն 350 հազար մարդուց մոտ 745 հազար մարդ չէր կարող
մասնակցել ընտրություններին, ուստի ընտրությունների օրը իրական ընտրազանգվածը
կազմում էր 1 միլիոն 605 հազար:
Բացի
այդ, նկատի առնելով, որ պաշտոնական տվյալներով ընտրություններին մասնակցել է
ընտրողների ընդհանուր թվի 69 տոկոսը, ապա ստացվում է, որ ընտրատեղամասեր է գնացել
նշված 1 միլիոն 605 հազարից միայն 1 միլիոն 123 հազար 500 ընտրող: Սակայն, ԿԸՀ-ի
կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 671
հազար 27 մարդ: Հեղինակը նշում է, որ ԿԸՀ-ի հրապարակած 1 միլիոն 671 հազար 27-ից
հանելով իրական` 1 միլիոն 123 հազար 500 թիվը, ստացվում է 547 հազար 527: Հենց
նշված թվերի տարբերությունը` 547 հազար 527-ը, ըստ պրոֆեսորի, Սերժ Սարգսյանի օգտին
«գցված» քվեների թիվն է: Այնուհետեւ Բալաքիրյանը Սերժ Սարգսյանին պաշտոնապես տրված
862 հազար 369 քվեից հանում է «գցված» ձայների թիվը` 547 հազար 527 եւ եզրակացնում,
որ հօգուտ Սերժ Սարգսյանի նշված քվեաթերթիկների թիվը կազմում է 314 հազար 842:
Բալաքիրյանը նաեւ ընդգծում է, որ եթե նկատի առնվեն նաեւ այլ թեկնածուներից գողացված
ձայները, ապա 314 հազար 842-ից կարելի է հանել եւս մի քանի տասնյակ հազար քվե`թեպետ
դրանց ճշգրիտ թիվը գիտական մեթոդներով հնարավոր չէ որոշել:
Սակայն,
բոլոր դեպքերում, փաստում է հեղինակը, առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթանակի
մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանից (պաշտոնական
տվյալներով 351 հազար 222) գողացված ձայներով հանդերձ նա հազիվ է ձգում երկրորդ
փուլ անցնելուն:
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐՏՈՒԹՅԱՆ
ԵՏԵՎԻՑ
17.03.2008,
Երեւան
Հայ
դիվանագիտությունը հերթական պարտությունն արձանագրեց, այս անգամ Միավորված Ազգերի
Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում: «Դրությունը Ադրբեջանի
օկուպացված տարածքներում» անունը կրող բանաձևին «կողմ» քվեարկեցին 39 երկրներ, «դեմ»`
ընդամենը 7-ը: Հայաստանը հայտարարվեց օկուպանտ, նրանից պահանջվեց անհապաղ Ղարաբաղից
դուրս բերել իր զորքերը:
Այսօրինակ
հանգուցալուծումից հետո մեկ ուրիշը հավանաբար լրջորեն կխորհեր, թե ինչպես ելք գտնել
ստեղծված աննպաստ կացությունից: Բայց Հայաստանի իշխանություններին նման
խորհրդածություններ պետք չեն: Սա ոչ առաջին ու ոչ էլ վերջին անհաջողությունն է`
գրանցված արտաքին հարաբերություններում: Դրա փոխարեն շատ ավելի հեշտ է հերթական
ձեռնածությամբ ներկայանալ սեփական ժողովրդին և թոզ փչել մարդկանց աչքերին, թե իբր
կատարվածը ոչ միայն ձախողում չէր, այլև ավելին, խոշոր հաղթանակ միջազգային
ասպարեզում:
Իհարկե,
հասկանալի է, որ պիտի մեծ ջանքեր պահանջվեն ինքնախաբեության այն աստիճանին հասնելու
համար, որպեսզի ներշնչվես մի հավատով, թե իբր ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից ընդամենը
7-ի դեմ քվեարկելը կարևորագույն ձեռբերում է: Էլ չենք ասում, որ 7-ից մեկը
Հայաստանն էր և ուրեմն եղածն ընդամենը 6-ն էր: Սակայն երազախաբության խրոնիկ
դրսևորումներով տառապող իշխանությունները դա էլ կհաղթահարեն: ԱԳ նախարար Օսկանյանն,
օրինակ, արդեն հասցրել է հայտարարել, որ իր համար ՄԱԿ-ի բանաձևերն ու որոշումները
ոչինչ չարժեն և դրանց նշանակություն տալն անլրջություն է:
Յուրաքանչյուր
անգամ, երբ արտերկրում որևէ մեկը փորձում է Հայաստանի իշխանությունների պորտը տեղը
դնել կամ իրերը կոչել իրենց անուններով, պաշտոնական Երևանը շտապում է որքան
հնարավոր է արագ արժեզրկել այս կամ այն կազմակերպության, այս կամ այն քաղաքական
գործչի տեսակետի ու որոշման կշիռը: Բայց եթե այդ նույն կազմակերպությունը
պատրաստակամություն հայտնի աջակցել Հայաստանին կամ ֆինանսական օժանդակություն
ցուցաբերել, ապա նույն վայրկյանին նա ավելին է, քան Տեր Աստվածը, նրա խոսքն ավելի
ծանրակշիռ է, քան աստվածաշնչյան պատվիրանները: Հիշենք, թե սրանք ինչպես էին
աշխարհով մեկ եղել, երբ Սերժ Սարգսյանին շնորհավորել էր Բահրեյնի թագավորը կամ
Թունիսից Զեյն ալ- Աբիդին բեն Ալին, որը երևի իսկի քարտեզի վրա Հայաստանի տեղը
չգիտեր: Իսկ երբ տասնյակ ու տասնյակ հեղինակավոր հաստատություններ, ազդեցիկ
դիվանագետներ, միջազգային կառույցներ օր ու գիշեր «քլնգում» էին այդ նույն Սերժի
կառավարությանը իր անմարդկային բռնարարքների ու ոտնահարումների համար, դրանք արդեն
կասկածելի նպատակներով առաջնորդվողներ էին, որոնք համարձակվել էին միջամտել մեր
ներքին գործերին: Եվ ՄԱԿ-ն էլ` նրանց թվում:
Իսկ
ադրբեջանցիների չարաբաստիկ բանաձն օր օրի նորանոր հմայքներ է ձեռք բերում:
Մասնավորապես Երևանում մեծ խնդության առիթ դարձավ 100 երկրների ձեռնպահ քվեարկելը,
ինչն ընդունվեց որպես բարեկամական դրսևորում: Ցանկալին իրականության տեղ ընդունելու
հիվանդագին հակումն այնքան է խեղել տրամաբանությունը, որ նույնիսկ ժամանակի վատնում
պիտի համարվի պարզագույն մի հարցադրումը` եթե այդ երկրները պաշտպանում էին
Հայաստանին, ինչու՞ ուղղակի դեմ չքվեարկեցին բանաձևին: Չէ՞ որ ձեռնպահ մնալն այս
պարագայում ավելի շուտ տեղավորվում է այն պատկերացման շրջանակում, ըստ որի
լռությունը համաձայնության կամ անտարբերության նշան է. «Գնացեք դուք ձեր Ղարաբաղի
հետ, ձեր եղունգով ձեր գլուխը քորեք…»:
Բայց`
չէ: Չես համոզի: Ինչպես որ չես պակասեցնի ուրախությունն առ այն, թե ինչ հրաշքով դեմ
քվեարկեցին կորած-մոլորած Ալժիրն ու Վանուատուն: Չես բացատրի, որ Մինսկի խմբում
համանախագահող երկրները ոչ այնքան Հայաստանի սիրույն, որքան սեփական
հեղինակությունը փրկելու համար միացան նրան, այլապես գրոշի արժեք չէր ունենալու այդ
խմբի տասնամյա աշխատանքը: Իսկ եթե նրանց աչքերն իսկապես սառչում էին մեզ համար, այդ
դեպքում հնարամիտ Օսկանյանն ինչպե՞ս կբարեհաճի բացատրել, թե, ասենք, նույն
Ռուսաստանն այդ ինչ պատճառներով Ղարաբաղին չհրավիրեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ
տարածքի հակամարտություններին նվիրված խորհրդարանական քննարկումներին: Էլ ու՞ր մնաց
դարավոր բարեկամ ու ռուսների ֆորպոստ Հայաստանը: Կամ չլինի՞ մենք արդեն ԱՊՀ-ից
դուրս ենք ու վրաներս խաբար չկա…
Ահա
և քեզ արտաքին քաղաքականության հաջողություն:
Ցավալի
է տեսնել սեփական երկրի սայթաքումներն ու վայրէջքները: Ցավալի է հատկապես այն
դեպքում, երբ գիտես, որ մեղավորը ոչ թե օտարն է, այլ երկրիդ ապաշնորհ
իշխանությունները, որոնք առյուծ են կտրում միայն սեփական պատերի ներսում, իսկ հենց
«բակ են դուրս գալիս», դառնում են անճարակ ու ստրկամիտ: Եվ եթե պահն է խոսելու
Հայաստանի վարկի մասին, ապա տեղին կլինի հիշեցնել, որ կարիք չկա ոտնատակ ընկած
սեփական վարկը շփոթել երկրի հեղինակության հետ ու փաթաթել մեր վզին:
Նրանք
գիտեին, թե իրենց մասին ինչ էին մտածում հայաստանցիները: Հիմա իմացան նաև, թե ինչ
արժեն արտասահմանցիների համար: Գոնե վերջին 2 շաբաթում ամեն բան լիուլի ասվեց: Մնաց,
որ այս իշխանություններին համաշխարհային որէ բնապահպանական կազմակերպություն
դիտողություն անի առ այն, թե իրենց ներկայությունը որքան վտանգավոր է ընդհանուր
մթնոլորտի համար:
Չկասկածեք,
դրա ականատեսն էլ կլինենք:
«ՀԱՅԼՈՒՐ»-
ԱԿԱՆ
17.03.2008,
Երեւան
Բացի
եթերն աղտոտելու անխափան ռիթմից, «Հայլուրի» խմբագրատանն այս օրերին մեկ այլ կարևոր
զբաղմունք էլ կա: Բոլորն ակտիվորեն ներգրավված են երեք հիմնական ու շրջանառու
թեմաների քննարկմանը:
Առաջին,
անշուշտ այն հեռանկարն է, որ անկախ նրանից, թե ո՞վ կգա իշխանության` Լևոն Տեր-
Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը, Ալիկ Հարությունյանի երգը երգված է: Միայն այն
տարբերությամբ, որ երգերն են տարբեր լինելու: Այդ մենակատարին լսելուն զուգահեռ
հարկ կլինի զբաղվել նաև երգչախմբով, որոնցից յուրաքանչյուրն արդեն լրջորեն
մտահոգված է, թե ուրիշ որտե՞ղ իր պես «փառավոր» անցյալ ունեցողին աշխատանքի
կվերցնեն:
Երկրորդ
կարևորության թեման վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին նվիրված հրաժեշտի ֆիլմին, որի
ստեղծման աշխատանքներում ներգրավված են ամենաթունդ «Հայլուր»-ականները: Այն
համոզմունքը կա, թե այդ ֆիլմն իր պաթոսով չի զիջելու «Ալեքսանդր» և «Հուլիոս Կեսար»
ֆիլմերին: Բացի այն, որ նրան պիտի վերագրվի Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն ու
Հայաստանի վերածնունդը, հեղինակները մտմտում են հնարավոր տարբերակներ Հայաստանի
անկախության հռչակումն ու առաջին նախագահ լինելու փաստերը նույնպես մի կերպ
սաղացնել Քոչարյանի վրա:
Երրորդ
թեման փոքր-ինչ կենցաղային է, սակայն ոմանք այն համոզմանն են, որ դրանում կարել է
նաև քաղաքական ենթատեքստ գտնել: Բանն այն է, որ օրերս գողերը թափանցել են «Հայլուրի»
հաղորդավար Տաթևիկ Բաղդասարյանի բնակարանը: Թեև տանը եղել է մեծ քանակությամբ փող և
արժեքավոր այլ իրեր, գողերը տարել են միայն Տաթևիկի ոսկյա զարդերը: Հենց այս
տարօրինակ հանգամանքն էլ առիթ է տվել կարծելու, թե նրանց նպատակը նախ և առաջ
հաղորդավարուհուն մեծ վիշտ պատճառելն է եղել:
Մի՛
ստիր,
Լարիսկա
17.03.2008,
Երեւան
Ռոբերտ
Քոչարյանի մամլո խոսնակ, տխրահռչակ Վիկտոր Սողոմոնյանը, (ով հայտնի է նաեւ Լարիսկա
կլիչկայով) այսօր ասուլիս է հրավիրել, որի ընթացքում հաստատել է այն փաստը, որ
իշխանությունները արգելել են մի քանի թերթերի լույս տեսնել: Խոսքը մասնավորապես «Հայկական
Ժամանակ», «Չորրորդ Իշխանություն», «Առավոտ», «Հայք» եւ «Ժամանակ Երեւան» թերթերի
մասին է: Հիշեցնենք, նշված թերթերի շուռտիպները, (Քոչարյանի կողմից արտակարգ
դրության պայմաններում ԶԼՄ-ների սահմանափակումների մեղմացումից հետո), հասցվել են
տպարան, որտեղ թերթի շուռտիպներին սպասող ԱԱԾ աշխատակիցները առանց որեւէ
պատճառաբանության հայտարարել են, թե թերթերը լույս տեսնել չեն կարող: Սա, ինչպես
կռահեցիք, իրադարձությունների իրական պատկերն է: Հիմա, Վիկտոր Սողոմոնյանի
տարբերակը: Վերջինս հայտարարել է, թե «տպարանից առգրավվել են այդ պարբերականների
մակետները, քանի որ դրանցում զետեղված են եղել «ակնհայտ սուտ, իրավիճակը
ապակայունացնող, ինչպես նաեւ սադրիչ տեղեկություններ պարունակող հրապարակումներ»`
զոհերի թվի, իշխանությունների գործողությունների եւ այլնի վերաբերյալ»: Սողոմոնյանի
խոսքերով, ԱԱԾ աշխատակիցները հրատարակչությունում թերթերի խմբագիրներին մատնանշել
են «սուտ» տեղեկությունները եւ առաջարկել են հանել դրանք, սակայն խմբագիրները
հրաժարվել են: Եւ այսպես, տխրահռչակ Վիկտորի ասածները, բացի այն, որ կատարյալ
անհեթեթություն են, պարունակում են նաեւ, իր իսկ սիրելի բառերով ասած «ակնհայտ սուտ»:
Իսկ այդ «ակնհայտ սուտը» կայանում է նրանում, որ մասնավորապես, «Գինդ» տպարանում, (որտեղ
լույս են տեսնում վերը նշված բոլոր թերթերը, բացառությամբ` «Առավոտի») որեւէ ԱԱԾ
աշխատակից որեւէ թերթի խմբագրի որեւէ պատճառաբանություն չի տվել այն մասին, թե ինչո՞ւ
թերթերը չեն կարող լույս տեսնել: Եւ բացի այդ, բոլոր նորմալ երկրներում ակնհայտ եւ
ոչ ակնհայտ ստերը որոշում են դատարանները, եւ ոչ թե Վիկտոր Սողոմոնյանները: Ու
թերեւս միայն Սերժ Սարգսյանի երազած երկրներում է, որ տարբեր տրամաչափի Վիկտորները
իրենց վրա են վերցնում սուտը ճշտից տարբերելու գործը:
Ի
դեպ, նույն տխրահռչակ Վիկտորը այսօր հայտարարել է նաեւ, թե իր շեֆի հրամանագրով` «իրենք
միայն ասում են, որ մի քանի օր չի կարելի սուտ խոսել», ապա խորհուրդ է տվել «սուտ
տեղեկություններ հրապարակել մարտի 20-ից հետո»: Նորմալ երկրներում նման
հայտարարությունների համար սույն ջահելն այս ժամին արդեն երիտասարդ գործազուրկների
շարքերում կլիներ: Չենք կասկածում, որ համաժողվորդական շարժման հաղթանակից հետո
ջահել Սողոմոնյանը այդ շարքերում կգտնի իր արժանի տեղը: Իսկ մինչ այդ փոքրիկ
խորհուրդ Վիկտոր Սողոմոնյանին. մի ստիր, Վիկտոր: Ստելը, ինչպես գիտես, մեղք է,
հատկապես` պահքի շրջանում:
Վիտաուտաս
Լանդսբերգիսը աջակցում
է
Տեր-Պետրոսյանին
17.03.2008,
Երեւան
ՀՀ
առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել լիտվական «Սայուդիս»
կազմակերպության հիմնադիր, Լիտվայի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական
Խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան պատվիրակության փոխնախագահ Վիտաուտաս
Լանդսբերգիսի հետ: Պարոն Լանդսբերգիսն իր աջակցությունն ու համերաշխությունն է
հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա գլխավորած ժողովրդական շարժմանը: Պարոն
Լանդսբերգիսի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված
ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Երկուստեք կարևորվել
է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անկախ հետաքննության անցկացման
անհրաժեշտությունը:
Վճռական
են
17.03.2008,
Երեւան
Մարտի
15-ին կայացել է համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների քաղխորհրդի
նիստը: Նիստում քննարկվել են շարժման ռազմավարության ու հետագա անելիքների հետ
կապված հարցեր: Խորհրդակցության մասնակիցները վերահաստատել են ավազակապետական
համակարգի դեմ պայքարի հարցում իրենց հաստատակամությունը` նշելով, որ այն արդեն
վերաճել է ազատության և արժանապատվության համար համազգային պայքարի: Բոլոր
կուսակցությունների ղեկավարները նշել են, որ հասարակությունը վճռական է տրամադրված
օրինական, ժողովրդավարական միջոցներով ներկա իշխանություններից ազատվելու հարցում:
Մեթյու
Բրայզա.
«Տեղի
ունեցածը
ողբերգություն
է»
17.03.2008,
Երեւան
Ուրբաթ
օրը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայն»
ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած
իրադարձությունները բնութագրել է որպես «ողբերգություն»` եւս մեկ անգամ Հայաստանի
կառավարությանը կոչ անելով վերացնել արտակարգ իրադրությունը եւ վերականգնել մամուլի
ազատությունը: Թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանում տեղի է ունեցել «գունավոր
հեղափոխության» փորձ, ինչպես որոշ վերլուծաբաններ են պնդում եւ ինչպես ինքը` Սերժ
Սարգսյանն է հայտարարել վերջերս, բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան պատասխանել է.
-«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ողբերգություն է, քանի որ զոհվել են մարդիկ:
Դա լուրջ հարված էր ժողովրդավարությանը: Դա կարելի է դիտարկել որպես հեղափոխություն
կամ որպես լուրջ հասարակական ընդհարում»: Ամերիկացի դիվանագետի խոսքերով,
ընտրությունները դուրս են եկել բնականոն գործընթացի սահմաններից, եւ կարեւոր չէ, թե
ինչպես են դրանք անվանվում: Մեծ հաշվով` նշանակություն չունի, թե ինչպես մենք
կանվանենք այն: Գլխավորը այն է, որ Հայաստանն ու Ամերիկան պետք է աշխատեն համատեղ,
որպեսզի վերականգնեն ժողովրդավարության զարգացումը: Կարծում եմ, դա իրատեսական է»:
Մեկնաբանելով «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի այն ենթադրությունը, որ Հայաստանի նոր
նախագահը շարունակելու է ռուսամետ քաղաքականություն վարել` Մեթյու Բրայզան նշել է,
որ Հայաստանը միշտ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Սակայն, ըստ
ամերիկացի դիվանագետի, դա այնքան էլ կարեւոր չէ ԱՄՆ-ի համար, կարեւորը Հայաստանի եւ
ԱՄՆ-ի հավատարմությունն է ընդհանուր ռազմավարական շահերին եւ արժեքներին, որոնցից
կարեւորագույնը ժողովրդավարությունն է: «Հայաստանը բավական հաջողակ էր
ժողովրդավարության առաջխաղացման բնագավառում, այդ պատճառով էլ իրավունք է ստացել
մասնակցելու «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ծրագրին: Սակայն վերջին
իրադարձությունները ստվեր են նետել հայկական ժողովրդավարության ամրության վրա: Մենք
կոչ ենք անում կառավարությանը` վերականգնել մամուլի ազատությունը, վերացնել
արտակարգ իրադրությունը եւ սկսել լայնածավալ երկխոսություն հասարակության հետ», -
հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը,
որը նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահն է, ասել է, թե մեծ տարբերություն կա
Լեռնային Ղարաբաղի կարգավորման Մինսկի խմբի ներկայիս ծրագրի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի
ժամանակ ներկայացված ծրագրի միջեւ: Ըստ նրա, որեւէ հիմք չկա համեմատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի,
Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի ժամանակներում ներկայացված ծրագրերը:
«Մենք
շատ հեռուն ենք գնացել այդ պահից սկսած: Օրակարգում դրված է սկզբունքային
առաջարկների մի համալիր, որ կարելի է քննարկել: Այդ առաջարկները կբերեն տարածքների
վերադարձ ադրբեջանցիներին, փախստականների վերադարձ: Դա ներառում է Հայաստանը եւ
Ղարաբաղը միացնող միջանցք եւ միջազգային խաղապահների ներկայություն: Այսինքն, այդ
առաջարկները հիմք կհանդիսանան խաղաղ պայմանագրի համար, որը կնպաստի տարածաշրջանի
բարգավաճմանը: Այնպես որ, օրակարգում դրված են բացառիկ եւ հիմնարար սկզբունքներ,
որոնք անհրաժեշտ է կենսագործել»,-եզրափակել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական,
Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:
Հայտարարություն
17.03.2008,
Երեւան
Հայաստանյան
մի շարք հասարակական կազմակերպություններ շաբաթ օրը իրենց անհանգստությունն են
հայտնել լրատվական դաշտում ստեղծված իրավիճակի առթիվ: Նրանց տարածած համատեղ
հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Մենք`
ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, հասկանալով իրավիճակի
լարվածությունը, հարգելով օրենքի տառը` թույլ չտվեցինք Երեւան քաղաքում արտակարգ
դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի Հրամանագրի որեւէ
դրույթի խախտում եւ մինչեւ Հրամանագրի մեջ փոփոխություններ մտցնելը ձեռնպահ էինք
մնում որեւէ հրապարակային գնահատականից:
Սակայն
այդ նույն ժամանակաշրջանում (2008 թվականի մարտի 1-ից 13-ը) տեղեկատվական ոլորտում
եղան օրինականության եւ արտակարգ դրության ռեժիմի բազմաթիվ խախտումներ, որոնց համար
պատասխանատվությունն ընկնում է մի շարք պետական կառույցների վրա: Այդ խախտումները
ոչ միայն չէին ծառայում Հրամանագրի բուն նպատակի իրականացմանը, այն է` արտակարգ
դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացմանը, այլեւ
հասարակության հետագա բեւեռացման, անհանդուրժողականության եւ ատելության խորացման
վտանգ էին պարունակում:Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ, խախտելով Հրամանագրի
4-րդ կետի, 4-րդ ենթակետի` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ
ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես
պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններումե պահանջը, հրապարակում/հեռարձակում
էին ոչ միայն պաշտոնական տեղեկատվություն, այլեւ` քաղաքական քարոզչություն, որի մեծ
մասը միակողմանի էր, ընդդիմությանը վարկաբեկող ու վիրավորող: Բացի Հրամանագրի
խախտումից, սա, փաստորեն, հակասում էր նաեւ համաձայնության եւ համերաշխության
հասնելու իշխանությունների կոչերին: Նման անընդունելի լուսաբանման ամենացցուն
օրինակը տալիս էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքը (Հ1), որը ոչ
միայն անտեսում էր Հրամանագրի դրույթը, այլեւ հերթական անգամ կոպտորեն խախտում էր «Հեռուստատեսության
եւ ռադիոյի մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջը, այն է` «Հանրային
հեռուստառադիոընկերությունում` (...) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական
դիրքորոշման գերակշռությունը (...) արգելվում էե: Հեռուստատեսության եւ ռադիոյի
ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որն ըստ օրենքի անկախ կարգավորող մարմին է եւ կոչված
է «վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունըե
(«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե ՀՀ օրենք, հոդված 37, մաս 1-ին), չկատարեց
իր հիմնական գործառույթներից մեկը եւ չկանխեց ոչ միայն Հ1-ի, այլեւ մասնավոր
հեռարձակողների մեծ մասի կողմից Հրամանագրով սահմանված դրույթների խախտումները:
Հրամանագրի
համապատասխան դրույթի խախտումներ են արձանագրվել նաեւ մի շարք տպագիր ԶԼՄ-ներում,
սակայն դրանց չհետեւեց ՀՀ արդարադատության նախարարության արձագանքը:
Նախարարությունը պարտավոր էր, իր լիազորությունների շրջանակներում, խախտումները
վերացնելու միջոցներ ձեռնարկել:
Չնայած
Հրամանագրով մտցված սահմանափակումները գրաքննություն չէին նախատեսում, ինչը նաեւ
արգելված է «Զանգվածային լրատվության մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, այդ օրերին
ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ երկրում փաստացի կիրառվում էր նախնական
գրաքննություն: Դրա հետեւանքով որոշ համերկրային թերթերի տպագրությունն արգելվել էր
բովանդակության պատճառով: Մի շարք հրատարակություններ, բախվելով անօրինական
խոչընդոտների, հրաժարվեցին աշխատելուց, որովհետեւ հնարավորություն չունեին
ներկայացնելու ընդդիմադիր եւ քննադատական տեսակետներ, այն դեպքում, երբ
ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, հաճախ` ագրեսիվ արտահայտությունների
հրապարակումը այլ թերթերում որեւէ կերպ չէր սահմանափակվում: Ըստ ԶԼՄ-ներից ստացված
տեղեկությունների, նախնական գրաքննությունն իրականացնում էին անձինք, ովքեր
ներկայանում էին իբրեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ:
Հրամանագրին անմիջապես հաջորդեց մի շարք ինտերնետային լրատվական կայքերի (որոնք դեռ
չէին հասցրել անգամ որեւէ անդրադարձ կատարել իրավիճակին) արգելափակումը: Նման
գործողությունն ընդհանրապես ապօրինի է, իսկ առանց որեւէ հիմքի արգելամիջոցների
կիրառումն այս պարագայում` մենք գնահատում ենք անմեղության կանխավարկածի սկզբունքի
խախտում: Այստեղ եւս դրսեւորվել էր քաղաքական խտրականություն, քանի որ արգելափակվել
էին այն կայքերը, որոնք նախկինում իրենց թույլ էին տալիս իշխանությունների հասցեին
քննադատական հրապարակումներ տարածել:Քաջատեղյակ լինելով, թե վերջին ժամանակներս
ինչպիսի ճնշումների են ենթարկվում ԶԼՄ-ները, մենք ընդգծում ենք, որ այդ խախտումների
համար պատասխանատվությունն ընկնում է ոչ այնքան լրագրողների, խմբագրությունների,
որքան իրավասու կառույցների վրա: Վերջիններիս գործողությունները (կամ
անգործությունը) հանգեցրել են այն բանին, որ Հրամանագրի «զանգվածային լրատվության
միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները
կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության
սահմաններումե դրույթը ծառայեցվել է ոչ թե հասարակությանը հանդարտեցնելու նպատակին,
այլ` վերածվել է խոսքի, լրատվամիջոցների ազատության հիմքերն էլ ավելի խարխլելու,
տոտալիտար համակարգերին բնորոշ միակողմանի քարոզչության ավանդույթները
վերականգնելու միջոցի:
Թերթերի
մի մասի լույս չտեսնելը` ստեղծված պայմաններում աշխատելուց հրաժարվելու կամ
տպագրությունն արգելելու պատճառով, հանգեցրել է նաեւ տնտեսական հետեւանքների,
անհավասար մրցակցության: Եվ դա տեղի է ունեցել քաղաքական հողի վրա: Թերթերի
տպագրության ընդհատումն արդեն անդրադարձել է, իսկ հետագայում` էլ ավելի խիստ
կանդրադառնա նրանց լսարանի վրա:ԶԼՄ-ների մանիպուլյատիվ օգտագործման պայմաններում
խեղաթյուրված էին ներկայացվում նաեւ միջազգային կառույցների եւ պաշտոնյաների
հայտարարությունները, ինչը ապակողմնորոշում էր հասարակությանը եւ Հայաստանի
միջազգային հեղինակության վրա բացասաբար ազդող լրացուցիչ գործոն էր դառնում:Քանի որ
արտակարգ դրության պայմաններում տեղեկատվական ոլորտում անօրինական դրսեւորումներն
անմիջականորեն առնչվում էին ընտրություններին, ուստի դրանց համար պատասխանատվության
ենթարկելը նույնքան կարեւոր է, որքան ընտրական գործընթացում խախտումներ իրականացրած
անձանց պատժելը:Սպասվում էր, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասինե
հրամանագրի` ԶԼՄ-ներին վերաբերող դրույթի փոփոխությունը ուղղված կլիներ ընթացիկ
իրադարձությունները լուսաբանելու ավելի շատ ազատություններ ընձեռելուն: Սակայն
մարտի 14-ից ուժի մեջ մտնելուց հետո էլ վերոհիշյալ խնդիրներից ոչ մեկը չլուծվեց:
Ավելին, փոփոխությունն ունի կամայական մեկնաբանությունների տեղիք տվող
ձեւակերպումներ. մասնավորապես` «արգելվում է (...) պետական եւ ներքաղաքական հարցերի
առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն (...)
հրապարակելը կամ տարածելըե: Ընտրովի իրավակիրառման եւ հակաօրինական
գործողությունների (որոնց տեղեկատվական ոլորտը բախվեց վերջին շրջանում)
պայմաններում այն ԶԼՄ-ներին բավականին խոցելի է դարձնում:
Ելնելով
վերոշարադրյալից` մենք պահանջում ենք`
-
պատասխանատվության
ենթարկել ՀՌԱՀ-ին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` հեռարձակվող ԶԼՄ-ներում
անընդունելի իրավիճակի համար,
-
հետաքննել ապօրինի
գրաքննություն կիրառելու, ինտերնետային կայքերը արգելափակելու հանգամանքները եւ
պատասխանատվության ենթարկել այդ հակաօրինական գործողություններն իրականացնողներին
ու նման հրահանգ տվողներին,
-
անհապաղ վերանայել
«Արտակարգ դրություն հայտարարելու մասինե ՀՀ նախագահի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ
ենթակետը:
Միեւնույն
ժամանակ, գիտակցելով, որ ստեղծված իրավիճակի եւ օրինականության կոպիտ խախտումների
համար պատասխանատու` այս հայտարարության մեջ հիշատակված մարմինները գործում էին
իշխանությունների վարած ընդհանուր քաղաքականության համատեքստում, մենք շեշտը դնում
ենք ոչ թե պատժի խստության, այլ խախտումների եւ պատասխանատուների իրավական
արձանագրման վրա: Օրենքի գերակայությունը եւ իրավական նախադեպը հատկապես կարեւոր են
ապագայում խոսքի ազատության ոտնահարման որեւէ դրսեւորում բացառելու համար»:
Երեւանի
մամուլի ակումբ
Խոսքի
ազատության պաշտպանության
կոմիտե
Բազմակողմանի
տեղեկատվության ինստիտուտ -Հայաստան
ԶԼՄ-ների
աջակցության «Ինտերնյուս«
ՀԿ
Ժուռնալիստների
«Ասպարեզ«
ակումբ
Վանաձորի
մամուլի
ակումբ
Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ
Թրանսփարենսի
ինթերնեշնլ հակակոռուպցիոն
կենտրոն
Ձերբակալությունները
շարունակվում
են
17.03.2008,
Երեւան
Հայաստանի
առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակից Արմեն Խաչատրյանը «Ազատություն»
ռադիոկայանին երեկ փոխանցել է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների
ձերբակալությունները շարունակվում են: Խաչատրյանի խոսքերով, «Երեկ ձերբակալվել է
Լեւոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախընտրական շտաբի ակտիվիստ, ՀՀՇ անդամ Յուրա
Պողոսյանը, նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Փորձում ենք ճշտել, թե որտեղ է
գտնվում: Առավոտյան տեղեկատվություն ստացվեց նաեւ, որ ձերբակալվել են Բուժականի
ակտիվիստներից երկուսը. ըստ մեր ունեցած, սակայն, չճշտված տեղեկությունների, նրանք
գտնվում են ԱԱԾ մեկուսարանում: Ասում են, նախորդ գիշեր եւ այսօր առավոտյան եղել են
ձերբակալություններ եւ խուզարկություններ: Տպավորությունն այնպիսին է, կարծես թե
սպասվում են նոր, անօրինական ինտենսիվ ձերբակալություններ»:
Ըստ
նրա, կիրակի առավոտյան առանց որեւէ ծանուցագրի ԱԱԾ են կանչել Նոր Հաճընի ենթաշտաբի
պետ Մարիետա Պետրոսյանի որդուն, հարցաքննել են` առանց արձանագրություն կազմելու:
Իսկ վաղ առավոտյան կանչել են նաեւ Մարիետա Պետրոսյանին, դարձյալ առանց ծանուցագրի:
«Մենք
խնդրել ենք, որպեսզի ծանուցագիր ուղարկեն, հանգամանքները պարզեն, թե որպես ինչ են
հրավիրում, ամենակարեւորը, որն իրավապահները չեն ուզում անել, փոխարենը` դա որակում
են որպես զրույց: Մենք արդեն խիստ հրահանգել ենք մեր ակտիվիստներին, որ բոլոր
զրույցներն անցկացնեն սրճարաններում: Եթե կանչում են ԱԱԾ կամ դատախազություն, ապա
անպայման թող պահանջեն ծանուցագիրը եւ հստակեցնեն, թե ինչ կարգավիճակով են կանչում
զրույցների»: Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, մարտի 1-ից մինչ օրս ձերբակալվել են
Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից 200-ը, որոնցից 85-ն ազատ են արձակվել:
Ժառանգություն
կուսակցության հայտարարությունը
17.03.2008,
Երեւան
Ժառանգություն
կուսակցությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում
է. «Այժմ, երբ առավել քան երբեւէ խորանում է հայ ժողովրդի եւ նրա իշխանության միջեւ
առկա անջրպետը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել
ազգային վերափոխման իմաստալից ու մշտատեւ մի գործընթացի, որը պետք է կյանքի կոչվի
ոչ թե ընդդեմ, այլ հանուն վերջին ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը
լրջորեն ցնցած բոլոր իրադարձությունների լիարժեք եւ խիզախ իմաստավորման: Փետրվարի
19-ը` ընտրությունների օրը, նշանավորվեց քաղաքացիական կամքի բացահայտ ու համատարած
անտեսմամբ: Դրա անքակտելի մասը դարձան նախորդած քարոզարշավն ու հաջորդած դեպքերը,
մասնավորաբար` մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարումները: Քարոզարշավը
զգալիորեն անհավասար էր լրատվամիջոցներ ազատ մուտքի հնարավորության եւ անաչառ
լուսաբանման առումով: Մի շարք դեպքերում աշխատում էր ընտրակաշառքը, այլ դեպքերում`
հարկադրական ընտրական գործողությունները` վարչական լծակների չարաշահումը,
մեծիմասամբ հատվածապաշտական նկրտումներով պետական միջոցների օգտագործումը: Այսպիսով,
նախքան ընտրությունների անցկացումը դրանց հետ կապված գործընթացներն արդեն իսկ
առանձնանում էին նախապաշարված բնույթով:
Քվեարկության
օրը էական ու համակարգային խախտումներ գրանցվեցին ողջ հանրապետությունում, որոնք էլ
լրջագույն հետեւանքներ ունեցան ընտրակարգի որակական պատշաճության եւ բուն
ընտրությունների իրական քանակական արդյունքի արտացոլման վրա: Այսպիսի բան
ժողովրդավարական կառավարությունների առկայության պայմաններում չի լինում:
Ժողովրդավար
իշխանություններն ուժ չեն կիրառում սեփական քաղաքացիներին հալածելու համար:
Հայաստանի հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվել էին Ազատության
հրապարակում` վիճարկելու ընտրությունների անցկացման կարգն ու պաշտոնական
արդյունքները: Այն փաստը, որ ցույցի մասնակիցների թիվն աճեց եւ դա, անկասկած,
իշխանություններին խիստ անհանգստություն պատճառեց, բնավ չի արդարացնում
վիճարկողներին ճնշելու նրանց գործողությունները: Մարտի 1-ին ՀՀ գործող նախագահը`
բավարար օրինական հիմք չունենալով, հայտարարեց արտակարգ դրություն: Սա ծնեց, ի
խախտումն քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների ազգային ու միջազգային բոլոր
նորմերի, ինչպես նաեւ համընդհանուր ժողովրդավարական էթիկայի, խոսքի ու լրատվության
ազատության, ազատ հավաքվելու եւ պետության կողմից չարտոնված քաղաքական թռուցիկներ
տարածելու իրավունքների խստիվ սահմանափակում: Հայաստանի մասին հաղորդում պատրաստած
միջազգային հեռարձակողներն ընդհատվեցին սեւ էկրաններով եւ/կամ արհեստականորեն
տեղադրված գովազդներով: Կայքէջեր մուտքն արգելվեց, եւ ռադիոկայանների հաղորդումները
չհեռարձակվեցին, ինչն արվում էր հայրենի կառավարության եւ միջազգային հանրության
գործողություններից մեր ժողովրդին անտեղյակ պահելու նպատակով: Այս ամենը, ցավոք
սրտի, հիշեցնում է խորհրդային դարաշրջանը:
Ըստ
էության, մարտի 1-ի առավոտից մինչեւ նույն օրվա ուշ գիշեր իշխանությունները սկսեցին
համակարգված հարձակում գործել իրենց իսկ համաքաղաքացիների վրա, իսկ «պրոֆեսիոնալ»
սադրիչները բորբոքեցին հավաքվածների կրքերը` իրավապահներին եւ այլոց տալով
բռնություններ կատարելու պատրվակ: Ազատությունը ոտնահարվեց, եւ ըստ պաշտոնական
տեղեկատվության, յոթ քաղաքացիական անձ եւ մեկ ոստիկան սպանվեցին, հարյուրավոր
մարդիկ վիրավորվեցին, եւ բոլորը զրկվեցին մարդու` իրենց հիմնարար իրավունքներից:
Այնինչ եթե Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին վաղ առավոտյան բռնի կերպով
չցրեին, ապա այդ գիշերվա ազգային ողբերգությունը տեղի չէր ունենա:
Ցուցարարները`
մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնարարքի արդյունքում զրկվելով իրենց ձայնից,
սկսեցին չհետեւել իրենց ղեկավարներին: Անվտանգության «սպասավորները», այդ թվում
նաեւ տարբեր համազգեստ հագած, դիմակավոր մարդիկ ամեն օր ձերբակալում-տանում էին եւ
ցայսօր էլ տանում են ընդդիմության ներկայացուցիչներին ու շարքային մասնակիցներին,
անգամ տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիների, որոնց նկատմամբ քրեական գործեր
են հարուցվում տարաբնույթ շինծու մեղադրանքներից մինչեւ պետական հեղաշրջման
կազմակերպման փորձի համար: Ազգային ժողովի 4 պատգամավորների հանդեպ, ովքեր
համարձակվեցին աջակցել ընդդիմության թեկնածուին, նույնպես մեղադրանք ներկայացվեց,
եւ նրանք զրկվեցին անձեռնմխելիությունից: Իրականացված հատուկ գործողության եւ դրան
հաջորդած արտակարգ իրավիճակի նպատակը հետեւյալն էր` փորձել հայ ժողովրդին վախեցնել
եւ Սահմանադրական դատարանին զգուշացնել, որպեսզի վերջինս անկողմնակալ դատավճիռ
կայացնելու տեսական մտադրություն անգամ չունենա: Գործի դրվեց բիրտ մարտավարություն,
եւ իշխանության գոնե գերակա շրջանակը եւս մեկ անգամ վավեր համարեց փետրվարյան
ընտրությունների իր համար ցանկալի արդյունքները:
Արտակարգ
դրությունը տակավին ուժի մեջ է, եւ քաղաքացիները դեռ բանտում են` հաճախ ունենալով
իրենց փաստաբաններին տեսակցելու սահմանափակ հնարավորություն: Իսկ լրատվամիջոցները,
որոնց դերը կառավարական վարքի եւ կոռուպցիայի նկատմամբ տեղեկատվական
վերահսկողություն իրականացնելն է, մղվել են կամ դեպի լուսանցք, կամ էլ`
մեղսակցություն: Քաղաքական ձերբակալությունների ու կալանքների թիվն աճում է, ընդ
որում` Գլխավոր դատախազության գործունեության սահմաններն ընդարձակվել են` ներառելով
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորների հարցաքննության
հանգամանքը, ովքեր իրավակարգի պահապանների թեթեւ ձեռքով ու բաց հայտարարությամբ
նաեւ հակաօրինաբար զրկվել են ձերբակալված քաղաքացիներին այցելելու իրավունքից եւ
անբարո կերպով ենթարկվում են «պաշտոնական» զրպարտանքների:
Փետրվարի
19-ին ցուցաբերված անխղճությունը եւ դրա արդյունքների պաշտպանությանն ուղղված մարտի
1-ի դաժանությունը իրենց մեջ դեռեւս չլուծված հարցեր են պարունակում: Նախահարձակ եւ
միակողմանի «հանրային իրազեկման» ուղղահայացով ուղեկցվող ոչ մի արտակարգ դրություն,
որը հարթելու փոխարեն ավելի է խորացնում հանրության երկպառակտումը, չի կարող
հանգեցնել պետության եւ ժողովրդի հավաքական հիշողության կորստին: Արտակարգ
դրությունը պետք է անմիջապես վերացվի:
Այն,
ինչի կարիքն ունի երկիրը եւ ինչը հույժ անհրաժեշտ է ժողովրդին, եւ նրա
կառավարությունն այլեւս չի կարող հետաձգել` համարձակ ու նորովի ազգային
բազմախոսությունն է: Համապետական այս առաքելության համար «Ժառանգություն»
կուսակցությունը կշարունակի ըստամենայնի ծառայել Հայաստանի քաղաքացիական պահանջին
եւ կօգտագործի իր ողջ ներուժը, իր վերջին ճիգը` հասնելու համար հասարակության ու
նրա կառավարության, ինչպես նաեւ կառավարության ու իր իսկ անցյալի միջեւ հաշտեցմանը:
Այդ նպատակով «Ժառանգությունը» կոչ է անում ազգային արժանապատիվ համերաշխության,
բազմահատված հանրային ծրագրի կենսագործման, ակնհայտորեն քաղաքական բովանդակությամբ
բանտարկյալների ազատ արձակման, մարտմեկյան ջարդի եւ դրա պատճառների ու հետեւանքների
անհապաղ ու լիազոր հետաքննության, որի արդար եւ ամբողջական բացահայտումները
կնպաստեն մեզանում ժողովրդավարության վերականգնմանը, ինչպեսեւ իրական մեղավորների
պատժմանը եւ մամուլի ազատության հաստատմանը:
Հայոց
արդի պատմության ամենավճռորոշ այս պահին միայն այսկերպ մենք կկարողանանք կենսակոչել
ազգային փոխակերպումը, որը վաղուց պետք է կատարվեր, սակայն հիմա ուղղակի դարձել է
անհետաձգելի հրամայական` հանուն Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի»:
ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԻՍԿ Ի՞ՆՉ
ԷՐ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
17.03.2008,
Երեւան
Այն, ինչի
ականատեսը եղա մարտի 1-ի երեկոյան երբեք չեմ մոռանա:
Բայց ամեն ինչ
հերթով:
Ես ծնվել եմ 1984
թվականին, Ստեփանակերտում: Մանկական առաջին հուշերս կապված են Ստեփանակերտի
“Վերածննդի»
հրապարակի հետ: Ծնողներս ամեն օր ինձ իրենց հետ տանում էին հրապարակ. մինչեւ հիմա
աչքիս առաջ են ծնողներիս վեր պարզած բռունցքները: Այդ օրերից ես միայն կադրեր եմ
հիշում, համր կադրեր: 1988-ի իմ հիշողությունները սահմանափակվում են դրանով: Հետո
հիշում են 1990 թիվը: Հիշում եմ` սովորականի պես տատիկս ինձ տարավ դպրոց, որտեղ մեզ
դիմավորեց իմ ուսուցչուհին եւ ասաց, որ միառժամանակ դասի չենք գնալու: Ես այդ
ժամանակ այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ չպիտի դասի գնանք: Չհասկացա նաեւ, թե ինչո՞ւ
այդ օրվանից Ստեփանակերտում պայթյունների ձայներ էին լսվում. մեզ` երեխաներիս, մի
որոշ ժամանակ անց միայն ասացին, որ պատերազմ է սկսվել: Ես առայսօր հիշում եմ մեր
դիմացի շենքի նկուղը, որտեղ մենք տարիներ անցկացրինք, մինչեւ պատերազմի ավարտը,
հիշում եմ` ինչպես էր ռմբակոծվում Ստեփանակերտը: Հիշում եմ` ինչպես էինք վազում
դեպի նկուղը, երբ լսում էինք պայթած առաջին ռումբի ձայնը, կամ երբ երկնքում
ինքնաթիռներ էին երեւում: Հիշում եմ` ինչպես էինք ես ու եղբայրներս վազելու
ընթացքում շշնջում «Հայր
Մերը»:
Մութ երկնքի ֆոնին երեւացող ռումբերի հետքերն առայսօր իմ աչքի առաջ են. ես հիշում
եմ պատերազմը, հիշում եմ` ամեն մի մանրուք: Անգամ տարիներ անց, այդ պատկերները
տեսնում եմ նույնիսկ երազներիս մեջ, սարսափ երազներիս մեջ: Տեսնում եմ այդ
սարսափելի տեսարանները, զարթնում եմ գիշերվա կեսին եւ մի կերպ ուշքի գալով` կրկնում
եմ, որ դա ընդամենը երազ է, որ պատերազմն այլեւս չի կրկնվի, որ մեզ վրա այլեւս չեն
կրակի:
Մարտի 1-ի
երեկոյան ես իրականության մեջ տեսա իմ սարսափները, մութ երկնքի ֆոնին տեսա
գնդակների հետքերը: Երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ այն մտքից, որ այստեղ`
իմ հայրենիքում կրակում են, բայց կրակում են ոչ թե թշնամիները, այլ մեր եղբայները,
մեր եղբայրները կրակում են մեզ վրա: Կրակում են միայն այն բանի համար, որ հարյուր
հազարավոր մարդիկ, նրանց մեջ եւ ես, դուրս էին եկել փողոց պաշտպանելու իրենց
ազատությունը, իրենց արժանապատվությունն ու գաղափարները:
Մարտի 1-ի ցերեկը,
մի բարձրաստիճան ոստիկան մոտեցավ ինձ եւ շշուկով ասաց.
«Ինչո՞ւ
ես կանգնել այստեղ, գնա մի անվտանգ տեղ, ի՞նչ գործ ունես այստեղ»:
Ես չգիտեմ` որտե՞ղ էր այդ ոստիկանը, երբ ես պատերազմի ժամանակ վազում էի դիմացի
շենքի նկուղը թշնամու գնդակից փրկվելու համար: Անկեղծ ասած` ինձ դա հիմա չի էլ
հետաքրքրում, բայց ես, չգիտես ինչու, այդ ոստիկանին ասացի, թե մանկությունս դրա
համար չեմ նկուղում անցկացրել, որ հիմա ինքը ինձ ասի, թե ես ուր գնամ: Ասացի, ու,
չգիտես ինչու, լաց եղա: Հիշում եմ` ոստիկանը շփոթվեց իմ ասածներից ու սկսեց
բացատրել, թե ինքն ուրիշ բան ի նկատի ուներ: Չիմացա` նա շփոթվեց նրանից, որ ես
պատերա՞զմ եմ տեսել, թե՞ նրանից, որ լաց եղա: Գուցե նրանից, որ ցուցարարների մեջ
ղարաբաղցի էր տեսել…
Այն, ինչ տեսա
մարտի 1-ի երեկոյան,
«այն»
պատերազմը չէր, բայց շատ նման էր: Ու ես,
«այն»
տարիների նման, այդ երեկո եւս սկսեցի աղոթել: Բայց, չգիտեի` ինչի համար:
«Այն»
ժամանակ, մինչեւ հիմա հիշում եմ, աղոթում էի ողջ մնալու համար, ասում էի` Տեր
աստված, այնպես արա, որ մենք հասցնենք մինչեւ պայթյունը վազել դեպի նկուղը: Իսկ
մարտի 1-ին աղոթում էի հենց այնպես, որովհետեւ շփոթված էի, որովհետեւ երբեք չէի
պատկերացնի, որ կգա մի օր, երբ իմ հայրենիքում իմ հայրենակիցը կկրակի իմ
հայրենակիցների վրա: Հիշում եմ, հետո եկա տուն, միացրի հեռուստացույցը եւ տեսա, թե
ինչպես է Ռոբերտ Քոչարյանը խոսում.արտակարգ դրություն էր հայտարարել, ու նաեւ ինչեր
ասես, որ չէր ասում հրապարակում հավաքված մարդկանց մասին` փորձելով արդարացնել
հատուկ ջոկատայինների ու զինվորականների վայրագությունները: Ո՞ւմ էր բան ապացուցում,
չէ՞ որ Երեւանի բնակչության մեծ մասը այնտեղ էր եւ տեսել էր ողջ իրականությունը:
Չհասկացա:
Հ.Գ. Ռոբերտ
Քոչարյանի
«Արտակարգ
դրության մասին¦ հրամանագրով արգելվել է նաեւ պաշտոնական տեղեկատվությունից դուրս
լուրեր հաղորդել: Օրերս Քոչարյանը այդ կետը իբր թե մեղմել է, եւ հայտարարել է, թե
հիմա էլ «չի
կարելի ակնհայտ սուտ կամ սադրիչ տեղեկություններ հաղորդել»:
Հուսամ, որ գոնե Արցախյան պատերազմի մասին իմ հիշողությունները ենթակա չեն
գրաքննության, իսկ Վիկտոր Սողոմոնյանն էլ իմ տարբեր տարիների հուշերը իրար հետ
համեմատելը «ակնհայտ
սադրիչ գործողություններ չի համարի»:
ՔՐԻՍՏԻՆԵ
ԽԱՆՈՒՄՅԱՆ (ՂԱՐԱԲԱՂԻՑ)
«Չորրորդ
իշխանություն»
թերթի չտպագրված հոդվածները
Թշնամական
ձայներ
«Ազատություն»
ռադիոկայանի մարտի 16-ի եթերը, մեղմ ասած, բավականին զվարճացրեց ռադիոլսողներին:
Ամեն անգամ, երբ որեւէ սուր թեմայի մասին էր խոսվում, եթերը պարզապես ընդհատվում էր
եւ «վերականգնվում»
միայն այն ժամանակ, երբ թեման արդեն փոխվել էր:
Չի բացառվում, որ
«Ազատություն»
ռադիոկայանի առաջիկա եթերաժամերից մեկը կհնչի մոտավորապես այսպես.
«ԱՄՆ
Պետդեպարտամենտը խստորեն դատապարտել է... խշշշշշշշշ.... խշշշշշշշշշշշ... Իր հերթին
նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նման բարձր գնահատանքի համար եւ
խոստացել առաջիկայում եւս աշխատել այդ ուղղությամբ: Այլ լուրեր: Այսօր
ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են վարչապետ Սերժ
Սարգսյանի հետ.... խշշշշշ.... թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում: Քննարկմանը
մասնակցել են նաեւ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը..... խշշշշ... եւ այլ
արեւադարձային կրծողներ: Կենդանաբանական այգու տնօրենը վստահեցնում է, որ
կենդանիների համար հրաշալի պայմաններ են ստեղծված... »:
Ակամայից
խոստովանեց
«Հանրահավաքի
մասնակիցներին ցրելու համար հրազեն չի գործադրվել: Ես այն մարդկանց, ովքեր թալանում
էին խանութները, մասսայական անկարգություններ էին անում, տարբերակում եմ
հանրահավաքի մասնակիցներից»,
հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սա սենսացիոն հայտարարություն է:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ խանութների թալանն ու մասսայական
անկարգությունները հանրահավաքի մասնակիցները չեն արել: Այսինքն` ուրիշ մարդիկ են
արել: Ավելին. վստահ ենք, որ ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը կարող է դիմել իր
մտերիմ թաղապետերին կամ օլիգարխներին եւ ստանալ այդ
«ուրիշ
մարդկանց»
ամբողջական ցուցակը:
Մնում է միայն հարցնել` այդ
դեպքում ինչո՞ւ են ձերբակալվում կամ հետախուզվում հանրահավաքների կազմակերպիչները:
Նեղ կրուգում են ամուսնանալու
Սրանք արդեն
բացահայտ են գործում
Այսօր Հայաստանի ժողովրդին միայն
մի հարց է հետաքրքրում. «Լավ,
ինչքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը¦: Ընդ որում, այս հարցը տվողներն ամենեւին
էլ արտակարգ դրությունը նկատի չունեն: Ի վերջո, զորքը վաղ թե ուշ դուրս կբերվի
Երեւանից: Խոսքն այն մասին է, որ մարտի 1-ից հետո Հայաստանն այլ պետություն է
դարձել, եւ այդ այլ պետությունը երկար գոյատեւել չի կարող:
Այս առումով մարտի 1-ի եւ 2-ի
իրադարձություններն իսկապես շրջադարձային էին եւ մի կարեւորագույն նշանակություն
ունեցան. ժողովուրդը հասկացավ, թե մարդկային ինչ տեսակի հետ գործ ունի` ի դեմս
Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ
Սարգսյանն անմիջապես գլխի ընկան, որ ժողովուրդը բացահայտել է իրենց բուն էությունը,
եւ միանգամից հանգեցին տրամաբանական եզրակացության`
«էլ
ձեւեր թափելու կարիք չկա, արդեն ծակվել ենք»:
Հիշո՞ւմ եք «Ադամանդե
ձեռքը¦ ֆիլմը. Պապանովի` մինչ այդ որպես ոստիկան ներկայացող հերոսը,
«у
вас ус отклеился»
խոսքերից հետո հասկանալով, որ բացահայտվել է, մի կողմ է դնում ձեւականությունները
եւ ձեռքը վերցնում մետաղյա ձողը: Ճիշտ այդպես էլ վարվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ
Սարգսյանը. ընտրություններից հետո, հասկանալով, որ
«ծակվել
են»
(լավ իմաստով), արտակարգ դրություն հայտարարեցին, զորքն ու
«սպեցնազը¦
հանեցին ժողովրդի դեմ, փակեցին լրատվական դաշտը եւ բացահայտ տեռոր սկսեցին
ընդդիմության դեմ:
Հիմա` կարեւորագույն հարցը.
ինչպե՞ս են Քոչարյանն ու Սերժը պատկերացնում Հայաստանի ապագան: Այս հարցին կարելի է
պատասխանել` ուշադիր նայելով, թե ինչ քայլեր են կատարել այս երկուսը մարտի 1-ից
հետո: Թվարկենք այդ քայլերից մի քանիսը (բնականաբար, ըստ
«պաշտոնական¦
քարոզչամիջոցների): 1. Ընդդիմության լիդերներն ու ակտիվիստները ձերբակալվում են:
Ընդ որում, իրավապահներն անպայման
«հայտնաբերում
են¦ ոչ միայն զենք եւ զինամթերք, այլեւ (սա պարտադիր է) ներարկիչներ: 2. Սերժ
Սարգսյանը «ջերմ
հանդիպումներ»
է ունենում ոստիկանության ուժերի հետ եւ ուշադիր զննում հանրահավաքներ ցրելու համար
նախատեսված նորագույն զենքերը: 3. Անընդհատ քարոզվում է, որ Հայաստանում ամեն ինչի
թանկացման պատճառը «միջազգային
շուկան է»,
բայց հարկերի եւ այլ վճարումների ուշացման դեպքում իշխանությունները շատ կոշտ
քայլերի են դիմելու: 4. Քոչարյանին մտահոգող թիվ մեկ խնդիրն այն է, թե ինչպես անեն,
որ Հայաստանը կարողանա սեփական ռեսուրսներով ապահովել ցորենի իր պահանջարկը: 5.
Հայաստանում ցույցերն ու միտինգները գործնականում արգելվում են:
Այս քայլերը շատ ճշգրիտ
պատկերացում են տալիս Քոչարյանի եւ Սերժի
«ապագա
ծրագրերի»
մասին: Նրանք երազում են ունենալ այնպիսի երկիր, որտեղ ցույցերն ու միտինգներն
արգելված կլինեն, անկախ մամուլ չի լինի, բողոքի ցանկացած փորձ կճնշվի
«ոստիկանության
նորագույն սարքավորումներով»,
ժողովրդի թալանը կիրականացվի ավելի
«կազմակերպված»
եւ այլն: Եվ քանի որ հասկանում են, որ միջազգային հանրությունը դա չի հանդուրժի եւ
խստագույն պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ, միաժամանակ պատրաստվում են
նաեւ տնտեսական լիակատար շրջափակման: Իսկ այն հարցը, թե
«այսքանից
հետո ո՞նց են դուրս գալու փողոց, ո՞նց են նայելու մարդկանց երեսին»,
նրանց, բնականաբար, չի հետաքրքրում: Այդ ե՞րբ են նրանք դուրս եկել փողոց կամ նայել
մարդկանց երեսին: Նույնիսկ նրանց զավակներն են միայն §նեղ կռուգում»
ամուսնանում: Իսկ ժողովուրդը, նրանց պատկերացմամբ, կհամակերպվի այս ամենին, ու վաղ
թե ուշ «ձենները
կկտրեն»,
ով էլ չհամակերպվի` կհեռանա երկրից: Իրենց դա չի հետաքրքրում, իրենց ոչ թե
ժողովուրդ է պետք, այլ համակերպված բնակչություն, դրա համար էլ հայտարարում են, թե
«Հայրենիք»,
«ընտանիք»
եւ «հաղթանակ»
բառերը սադրիչ են:
Եվ այնուամենայնիվ` ինչո՞վ է
ավարտվելու այս ամենը: Մի անհանգստացեք. ավարտվելու է այնպես, ինչպես
«Ադամանդե
ձեռքը»
ֆիլմում: Այսինքն` արդարությունը վերականգնվելու է հանրապետության տարածքը լքելու
փորձի ժամանակ:
Հեղինեին էլ
կերան
Այն օրը, երբ
«Օրինաց
երկիր»
կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը բարձրացավ Ազատության հրապարակի հարթակ,
հասարակության մի հատվածին դեռ թվում էր, թե ՕԵԿ-ը վերջնականապես չի վարկաբեկվել եւ
հնարավոր է այդ կուսակցությունում եւս կան մարդիկ, ովքեր պայքարելու իրենց
ընդունակությունը չեն կորցրել: Բայց երեկ մեր ստացած լուրը եւս մեկ անգամ
հիասթափեցրեց: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները մեզ պատմեցին, որ այդ օրը
Հեղինե Բիշարյանը հարթակ բարձրանալուց առաջ կարճատեւ հանդիպում էր ունեցել ԱԺ
պատգամավոր Սամվել Ալեքսանյանի`
«Լֆիկ
Սամոյի»
հետ: Նույն մարդիկ ասացին, որ երբ տեսել են ՕԵԿ փոխնախագահին
«Լֆիկ
Սամոյի»
տուն մտնելիս, հետաքրքրություն է առաջացել իրենց մեջ եւ նրանք սպասել են այնքան
ժամանակ մինչեւ Հեղինե Բիշարյանը դուրս է եկել մականունավոր պատգամավորի տնից:
Քաղաքացիների հավաստմամբ, Հեղինե Բիշարյանը Սամվել Ալեքսանյանի բնակարան մտել է
ձեռնունայն եւ դուրս եկել մի մեծ փաթեթ ձեռքին: Հաշվի առնելով այն, որ
«Օրինաց
երկիրը»
մաս կազմեց իշխող կոալիցիային կամ որ նույնն է` վաճառվեց Սերժ Սարգսյանի կլանին,
կարելի է հաստատ ասել, որ Հեղինե Բիշարյանին տրված միջին չափի փաթեթում փող է եղել:
Համայնքում պտտվող
խոսակցությունների համաձայն,
«Օրինաց երկրին»
Լֆիկ Սամոն ոչ միայն փող է տվել, այլ նաեւ անձամբ Հեղինե Բիշարյանին մի ավտոմեքենա
է նվիրել, որպեսզի վերջինս իր արձանագրած ընտրախախտումներին իրավական ընթացք չտա եւ
չբողոքի:
Քցել են
Մալաթիա-Սեբաստիա համայնքի
թաղապատերանին մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ օրերս թաղապետարանում
լուրջ կռիվ է տեղի ունեցել, որի շարժառիթը եւս եղել է քաղաքական: Պարզվում է, որ
թաղապետարանի առեւտրի բաժնի պետ Սամվելը, որին նախագահական ընտրություններում
«լավ
աշխատելու համար»
ավտոմեքենա են նվիրել, «ի
պաշտոնե»
պարտավոր էր բավարարել նաեւ այն մարդկանց կարիքները, ովքեր առաջին նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանի տան դեմ նստացույց էին անում, դուդուկ նվագում:
Նստացույցի մասնակիցները օրերս
գնացել են թաղապետարան` իրենց տրված խոստումների
«ետեւից»:
Պարզվում է, որ դուդուկ նվագողներից որոշներին խոստացել են տալ ավտոմեքենա, մյուսին`
բնակարան եւ այսպես շարունակ, բայց իրականում բոլորին էլ
«օպտըվի
քցել են»:
ԳԱԼԱ-ն SOS է
հնչեցնում
17.03.2008,
Երեւան
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ
պաշտպանության շտաբը այսօր հանդես է եկել կոչով, որն ուղղված է բոլոր ազատ
քաղաքացիներին, լրատվամիջոցներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությունը
ներկայացնող հաստատություններին, միջազգային կազմակերություններին, ազատ խոսքին,
ԶԼՄ-ներին ու քաղաքացիական հասարակությանն աջակցելու կոչված հաստատություններին,
դիվանագիտական առաքելություններին եւ բոլոր նրանց, ովքեր հարգում են Ազատությունը,
ՀՀ Սահմանադրությունը, հարակից օրենսդրությունը եւ ՀՀ բոլոր միջազգային
պարտավորությունները:
Դրանում, մասնավորապես, նշվում
է,”2007 թվականի հոկտեմբերի 14-ից Գյումրու ԳԱԼԱ Հեռուստաընկերության դեմ մեկնարկած
ՀՀ իշխանական գերատեսչությունների նախաձեռնած վարչական պատերազմը մոտենում է իր
հանգուցալուծմանը, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ազատ խոսքի
պաշտպանները անելիքներ ունեն: ՀՀ գործադիր իշխանության մի քանի ճյուղերը (ՀՀ
Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային եւ
Գյումրու քաղաքային բաժինների, ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական
ծառայության օպերատիվ հետախուզության վարչության եւ նույն ծառայության աշխատակազմի
Գյումրու հարկային տեսչության, ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովի պաշտոնյաները) աննախադեպ ճնշումներ սկսեցին բանեցնել ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ
անմիջապես այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը, Հայաստանում լինելով միակը`
2007 թվի հոկտեմբերի 14-ին եթեր հեռարձակեց ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի
տասնամյա լռությունից հետո 22 րոպե տեւած առաջին հրապարակային քաղաքական ելույթը`
արտասանած 2007 թվի սեպտեմբերի 21-ին` Մարիոտ-Արմենիա հյուրանոցում:
Հաշվի առնելով անցած 5-ամսյա
առճակատման ընթացքում դատավորների եւ պաշտոնյաների դրսեւորած վարքը, անկախ ԶԼՄ-ների
նկատմամբ Հայաստանում առկա հալածանքի ավանդույթները, երկրում նախագահական
ընտրություններին հաջորդած ռեակցիոն իրադարձություններով պայմանավորված վախի,
ահաբեկման, գրաքննության, անազատության եւ կաշկանդվածության մթնոլորտը, բոլոր
հ |