ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ընդհատակյա թերթ

www.Payqar.org

 10 մարտ 2008

թանկացումները սկսվել են

Վերջին մեկ շաբաթում Հայաստանի սպառողական շուկայում նկատվում է գրեթե բոլոր ապրանքատեսակների գների աճ:

Այս պահի դրությամբ առավել շատ բարձրացել է հացի գինը` 10-15 տոկոսով: Այսինքն, նախկին ասենք 130-140 դրամանոց հացը երեկվանից խանութներում սկսել են վաճառել 150-160 դրամով:

Չնայած, հացից բացի մնացած մթերքների արժեքները խանութներում էապես չեն փոխվել, սակայն, դրանց մեծածախ գներն այս օրերին դանդաղ բայց հաստատուն աճում են: Բանն այն է, որ ձեթերի, մակարոնեղենի, քաղցրավենիքների, մսամթերքների, սուրճերի եւ մնացած այլ մթերքների մեծածախ գները` մեկ միավորի կտրվածքով, վերջին մեկ շաբաթում բարձրացել են մինչեւ տաս դրամով: Այս հանգամանքի շնորհիվ խանութներն առայժմ պահպանում են հին գները: Բայց հասկանալի է, որ հետագայում եւս թանկացումները շարունակվելու դեպքում խանութները ստիպված են լինելու իրենց վաճառքի գները եւս բարձրացնել:

ՍԴ-ն` մարդասպանների հովանավոր

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ մարմինը հավանություն տվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած խայտառակությանը, ինչը պաշտոնապես որակվում է, որպես Հայաստանի նախագահի ընտրություններ, հայ հանրության շրջանում էական արձագանք չստացավ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ՍԴ-ից ավելին չէին էլ ակնկալում:

Ի վերջո անհեթեթություն է մինչեւ ուղնուծուծը ստրկացած մարդկանցից ակնկալել, որ նրանք կարող են հանուն ազատության ինչ-որ քայլեր անել` գիտակցելով, որ դրա համար կարող են զրկանքներ կրել:

Այն հանգամանքը, որ ՍԴ-ում ամեն ինչ կանխորոշված էր, ակնհայտ էր հենց մարտի 4-ին, երբ այդ մարմինը սկսեց քննել փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները: Այն փաստը, որ ՍԴ նիստին չէր մասնակցում դատարանի անդամներից մեկը` Վալերի Պողոսյանը, արդեն իսկ վկայում էր, որ ամեն ինչ ի սկզբանե որոշված է: Վ. Պողոսյանը նախկին ԽՍՀՄ տարիներին դիսիդենտ է եղել եւ նրա ազատական հայացքները բոլորին են հայտնի: Ավելին, որոշ լուրերի համաձայն Պողոսյանը իր գործընկերների վարքի մասին իմանալուց հետո միանգամից վատացել է եւ հրաժարվել է ՍԴ քննարկումներին մասնակցել` չբացառելով, որ դատարանի դահլիճում կարող է սրտի կաթված ստանալ:

ՍԴ մնացած անդամները դատաքննությանը սկսվելուց առաջ եւ դրա ընթացքում մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանին անձամբ հավաստիացրել են, որ իրենք հնազանդ են եւ իրենց «խելոք» կպահեն: Ավելին, որոշ լուրերի համաձայն ՍԴ որոշումը հրապարակելուց առաջ այդ դատարանի բոլոր անդամները առանձին-առանձին հրավիրվել են Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ կրկին անգամ հավաստել, որ իրենք հնազանդ են: Նույնիսկ ՍԴ անդամ Կիմ Բալայանը, որը ինչպես հայտնի է մազերով է զգում, թե իրենից ինչ են ակնկալում իշխանությունները, նա եւս ստիպված է եղել եւս մեկ անգամ «պախանին» հավաստել, որ հնազանդ է:

Ավելին, ՍԴ նիստերի օրերին դատարանի անդամները սեփական ստրկական վիճակը նկարագրելու համար լուրեր էին շրջանառության մեջ դնում այն մասին, որ դատարանի շենքը գտնվում է Ազգային անվտանգության աշխատակիցների կատարյալ հսկողության տակ: Ըստ այդ լուրերի, ԱԱԾ աշխատակիցները արձանագրել են անգամ ՍԴ անդամների հոգոցները: Արդյունքում, ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ՍԴ-ն գործնականում ղեկավարել է ոչ թե այդ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այլ Կիմ Բալայանը:
Իհարկե, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը յուրովի բոյկոտել էր դատաքննությունը` դատարանի որոշման ընթերցումը հանձնարարելով Հրանտ Նազարյանին: Սակայն, նման ստից «բոյկոտներով» միեւնույն է իրական մեղքերդ չես կարող թաքցնել, առավել եւս, որ ՍԴ անդամները իրենց ձեռքով վերջնականապես քարուքանդ արեցին ՀՀ արդարադատության համակարգը:

Այսօր արդեն ակնհայտ է, որ ապագայում ՍԴ անդամների հիմնական փաստարկը լինելու է այն, որ իբր իրենք մեղավոր չեն եւ այդ Ռոբերտ Քոչարյանն է իրենց պարտադրել խայտառակությունը դարձնել, որպես նախագահական ընտրություն: Իրականում, ՍԴ-ի հետ կապված միակ փաստը, որը անհրաժեշտ է արձանագրել եւ ՀՀ ապագան կերտելիս չմոռանալ, այն է, որ սահմանադրական արդարադատություն իրացնելուն կոչված այդ մարմնի բոլոր 9 անդամները, այդ թվում նաեւ նիստերին մասնակցելուց հրաժարված Վալերի Պողոսյանը, փաստացի Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ստանձնել են մարտի 1-ին խաղաղ ցուցարարներին սպանելու պատասխանատվությունը:

Միքայել Դանիելյան,-«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ իրականում սպանվել է 8-ից ավելի մարդ»

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Կավկազսկիյ ուզել» պարբերականի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ձերբակալությունները միանշանակ քաղաքական բնույթ են կրում:

Նա նաեւ տեղեկացրել է, որ իր ունեցած տեղեկություններով, ձերբակալվել են 85 մարդ: Իրավապաշտպանի խոսքերով, դրա մեջ մտնում են նաեւ այն մարդիկ, ովքեր ձերբակալվել են փետրվարի 20-ից 29-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցի ժամանակ: Դանիելյանի հրապարակած թվերը տարբերվում են պաշտոնական տվյալներից, ըստ որի` Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբալավել է 59 մարդ:
Միաժամանակ, Միքայել Դանիելյանը նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները շարունակվում են: Ըստ նրա, մարտի 9-ին ձերբակալվել են եւս 9 հոգի. 7-ը` Եղվարդում, 2-ը` Կապանում: Նրա խոսքերով, ձերբակալվածների մեջ կան նաեւ մարդիկ, որոնք մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի