ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ընդհատակյա թերթ

www.Payqar.org

 08 մարտ 2008

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգտոնին և ԱՄՆ Դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսին:

Ի շարունակություն նախորդ օրը կայացած հանդիպման, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավոր ճանապարհները:

ՍԴ-ն հրապարակեց ղազագիրը

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով դիմումների առնչությամբ կայացրած իր որոշումը:

ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն տեր-Պետրոսյանը եւ ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դիմել էին ՍԴ եւ պահանջել անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: ՍԴ քննարկումները սկսվելուց եւ դատարանի անդամների պահվածքից ակնհայտ էր, որ այդ մարմինը վաղուց մոռացել է ՀՀ Սահմանադրության եւ արդարադատության մասին: Սակայն, մինչեւ ջեբկիրն իր գողությունը չի անում ոչ ոք չի կարող նրան ասել հանցագործ:


Ուստի, երբ ՍԴ-ն հնազանդ ստրուկի պես իր գործն արեց եւ մերժեց ՀՀ ԿԸՀ-ի Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ հռչակելու մասին որոշումը անվավեր ճանաչելու մասին դիմումները, ոչ մի նոր բան տեղի չունեցավ: Այսինքն, բոլորի համար վաղուց պարզ էր, որ ՍԴ-ն գործնականում ոչինչ չի որոշում եւ այս մարմնի անդամները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հնազանդ կամակատարներն են:
Ի դեպ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համարձակությունը բավարարել էր միայն նրա համար, որ որոշում-«ղազագիրը» ինքը չհրապարակեր: Այդ պատասխանատու գործը նա հանձնարարել էր Հրանտ Նազարյանին, որն էլ ընթերցեց ՍԴ-ի որոշումը: Այն փաստը, որ ՍԴ որոշման բովանդակությունը մեղմ ասած խայտառակություն էր, նույնպես կարծում ենք բնական է, քանի որ կեղծիքը եւ սուտը ոչ ոք չի կարող որպես արդարադատություն ներկայացնել:

Եթե չդիմեին բռնության

Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏO-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը, ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի նախկին ղեկավար Կարինե Աֆրիկյանը եւ Եվրոպայի վարչության նախկին խորհրդական Առաքել Սեմիրջյանը ուղերձով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ-ի նախագահին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենին, ԵԱՀԿ-ի դեսպաններին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին եւ Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան առաքելություններին:

Դիվանագետները ցավկցություն են  հայտնել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների ընտանիքներին: Միաժամանակ, նրանք վրդովմունք են հայտնել այդ արյունալի իրադարձությունների առիթով, պնդելով, որ «դրանցից կհաջողվեր խուսափել այն դեպքում, եթե իշխանությունները չդիմեին բռնության»:

Նրանք նաեւ շնորհակալություն են հայտնել ժողովրդավարական բոլոր հաստատություններին, որոնք արագ արձագանքել են երեւանյան իրադարձություններին:

«Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են արդարացում գտնել զինված ուժերի գործադրման եւ քաղաքական ձերբակալությունների համար եւ ընդդիմությանը մեղադրում են իշխանությունը զավթելու փորձի մեջ, այս զարգացումների իրական դրդապատճառ են հանդիսացել նախագահական ընտրությունների անցկացումն ու արդյունքները, որոնք, ըստ BBC-ի հաղորդագրության, «լիովին համապատասխանում էին խորհրդային հին ստանդարտներինª ձայները գնվել են, ընտրողներին ահաբեկել են, հեռուստատեսության լուսաբանումը հավասարակշռված չի եղել», - ասված է ուղերձում:

«Մենք համոզված ենք, որ միայն ժողովրդավարական եւ արդար ճանապարհով ընտրված նախագահը կարող է ներքին խաղաղություն եւ կայունություն ապահովել Հայաստանում եւ վերականգնել երկրի խաթարված հեղինակությունը», - գրում են դիվանագետները:

FIDH-ը կոչ է անում անմիջապես վերացնել արտակարգ դրությունը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, մարտի 3-ին տարածել է հայտարարություն, որտեղ մանրամասն նշելով նախընտրական եւ հետընտրական շրջանում տեղ գտած խախտումները, արձանագրում է.

«2008-ի մարտի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Երեւանում մինչեւ մարտի 20-ը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ արգելված են ամեն տեսակի հրապարակային հավաքները եւ մայրաքաղաքում տեղի ունեցող ամեն տեղաշարժը, պետության հսկողության տակ են առնված զանգվածային տեղեկատվության միջոցների բոլոր հրապարակումները, ժամանակավորապես կասեցվել է այն քաղաքական կուսակցությունների եւ հ/կ-ների գործունեությունը, որոնք խոչընդոտում են «արտակարդ դրության հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը»…:
Այս իրավիճակը ստեղծվեց ոստիկանության ուժերի եւ ընդդիմադիր նախագահական թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջեւ ընդհանուրմից հետո, որի արդյունքում 8 մարդ է զոհվել եւ առնվազն 130-ը վիրավորվել են:
Ըստ ԿԸՀ տվյալների, Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունները` ստանալով ընտրողների քվեների 53 %-ը, մինչդեռ Տեր-Պետրոսյանը ստացել է 21.5 %: Բողոքարարները պահանջում են արդյունքների վերանայում…:
ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի առաքելություններն անօրինականություններ էին նկատել քվեարկության ընթացքում, այդ թվում` ընտրողների ահաբեկում, ընտրակաշառքի բաժանման փորձեր, լցոնումներ, խախտումներ ձայների հաշվարկի ժամանակ, սակայն այնուհանդերձ եզարակցրել էին, որ ընտրությունները հիմնականում համապատասխանում էին ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին եւ չափանիշներին:
Այնուհանդերձ, FIDH-ը եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտըª Հայաստանում FIDH–ին անդամակցող կազմակերպությունը, ահազանգեր էին ստանում կեղծիքների և խախտումների մասինª ինչպես քվեարկությունից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում և դրանցից հետո: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մասնակցեց «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2008» թեժ գծի աշխատանքին, որի նպատակը քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդակցությամբ և պաշտպանությամբ ապահովելն էր: Այս անվճար