|
|
|
Հասարակական 23 կազմակերպություններ պահանջներ են ներկայացրել Հայաստանի
իշխանություններին
Հասարակական 23 կազմակերպություններ այսօր Երեւանում ընդունել են հայտարարություն,
որով պահանջում են իշխանություններից դադարեցնել "վհուկների որսը", ապահովել
քաղաքացիների իրավունքները եւ մամուլի ազատությունը:
"Պահանջում ենք անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել "վհուկների
որսը"` ԱԱԾ-ի եւ ոստիկանության համատարած հետապնդումներն ու ահաբեկումները ՀՀ
բնակչության հանդեպ, վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված`
բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները եւ դադարեցնել ստահոդ,
սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները
լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից դրանց անօրինական եւ
ամբողջական վերահսկողության", - ասված է հայտարարությունում:
Հասարակական կազմակերպությունները նաեւ դիմել են միջազgային հանրությանը,
հորդորելով "անցկացնել անկախ միջազgային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի
դեպքերի իրական պատասխանատուներին, եւ միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում
մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումները, նպաստել
իրական ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հանրակարgերի կայացմանը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|
|
|
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work
|
|