|
Վարդան
Մալխասյան.
«Որոշվում
է
մեր
լինելիության
հարցը»
Կարինե Հարությունյան
Ժամանակ
Երևան
-Դուք
առաջին
քաղբանտարկյալներից
եք:
Ինչպե՞ս
եք
գնահատում
փաստը,
որ
մեր
երկրում
քաղբանտարկյալներ
կան:
-
Նախ`
մեզ
անազատության
մեջ
պահելը
այսօրվա
քրեաօլիգարխիկ
եւ
հակահայ
վարչակարգի
ծայր
աստիճան
վախի
եւ
խուճապի
ապացույցներն
են:
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
աջակիցների
ձերբակալությունները,
նրանց
անհիմն
մեղադրանքներ
առաջադրելը,
հետապնդումները
ակնհայտ
քաղաքական
են:
Բացի
խանութ
թալանողներից,
որոնք,
պարզվեց,
Սերժի
աջակիցներն
էին,
մնացած
բոլոր
ձերբակալվածները
անխտիր
քաղբանտարկյալներ
են`
անկախ
նրանից,
թե
ինչ
շինծու
մեղադրանքներով
են
ազատազրկված:
Թրքավարի,
ենիչերիաբար
հարձակվել
են
քնած
ժողովրդի,
կանանց
ու
երեխաների
վրա:
Անխնա
ծեծել
են
ու
գանահարել:
Իսկ
ովքեր
փորձել
են
պաշտպանվել,
դիմադրություն
ցույց
տալ
ջարդարարներին`
ձերբակալվել
են:
Բայց
այս
ձերբակալությունները
սերժաքոչարյանական
վարչախմբին
էժան
չեն
նստելու:
Սա
բումերանգի
նման
խփելու
է
նրանց
ճակատին,
աղետալի
հետեւանքների
առաջ
է
կանգնեցնելու
նրանց:
-
Ինչու՞
դադարեցրիք
ձեր
անդամակցությունը
ՀՅԴ-ին:
Ութ
տարի
անց
ի՞նչ
արժեքներ
եք
վերագնահատել:
- 1999-ն
էր,
երբ
պարզեցի,
որ
դաշնակցությունը
բնավ
էլ
ջանքեր
չի
թափում
իրագործելու
իր
ծրագրային
խնդիրները:
Ծրագիրը
ուղղակի
միջոց
է
բուն
նպատակին`
ամեն
գնով
իշխանական
կերակրատաշտին
մերձենալու
համար:
Պարզեցի
նաեւ,
որ
իր
ստեղծման
օրից
ի
վեր
դաշնակցությունը
միշտ
էլ
ունեցել
է
իշխանությունների
հետ
համագործակցության
հակում`
սկսած
երիտթուրքերից,
վերջացրած
այն
բոլոր
երկրների
իշխանություններով,
որտեղ
կան
դաշնակցական
կառույցներ:
Պարզեցի
նաեւ,
որ
գոյություն
ունի
դաշնակցականի
երկու
տեսակ,
մեկը`
նվիրյալ,
մյուսը`
նոմենկլատուրային,
փառամոլ,
պաշտոնամոլ,
ծախու:
Օրինակ`
մինչեւ
մարզպետ
նշանակվելը
Հրայր
Կարապետյանին
ճանաչում
էի
որպես
չափավոր
կյանքով
ապրող,
համեստ
մտավորականի:
Սակայն
Արագածոտնի
մարզպետ
նշանակվելուց
հետո
կարճ
ժամանակում
Աշտարակում
սեփականաշնորհեց
տարածքներ,
մայրաքաղաքում
ձեռք
բերեց
շքեղ
բնակարան,
ավտոմեքենա
եւ
այլ
կարգի
ու
տրամաչափի
ինչքեր:
Նրա
ենթակայության
բոլոր
կառույցներում
կադրերի
նշանակումը
կատարվում
էր
միմիայն
կաշառքով:
Հրայրականները
մարզը
թալանելով,
առաջին
հերթին,
թալանում
էին
դաշնակցության
գաղափարախոսությունը,
որի
հետեւանքով
ՀՅԴ-ն
այսօր
փլուզման
եզրին
է:
...Թալանի
արձագանքները
տարածվեցին
երկրով
մեկ:
Այն
ժամանակվա
ֆինանսների
եւ
էկոնոմիկայի
նախարարության
վերահսկողական
ծառայության
ստուգումների
արդյունքում
Արագածոտնի
մարզպետարանում
հայտնաբերվեցին
միլիոնների
հասնող
յուրացումներ,
բայց
դատախազությունում
հարուցված
քրգործը
կոծկվեց:
2005թ.
ՀՀ
ԿՀԴՊ
6-րդ
վարչության
աշխատակիցները
կալանքի
վերցրին
մարզպետարանի
առողջապահության
վարչության
պետ,
դաշնակցական
Անահիտ
Վերանյանին`
առանձնապես
խոշոր
չափերի
հասնող
յուրացումների
համար:
Հարուցվեց
քրգործ,
բայց
սա
էլ
կոծկվեց:
Աշտարակի
Գր.Ղափանցյանի
անվան
միջնակարգ
դպրոցի
տնօրեն,
դաշնակցական
Ալիկ
Բաբայանի
նկատմամբ
հարուցվեց
քրգործ`
ուսուցիչների
աշխատավարձերը
գրպանելու,
շրջանավարտների
շուրջ
15 ատեստատները
վաճառելու
եւ
պաշտոնական
դիրքի
չարաշահման
համար,
սակայն
մարզային
դատախազությունում
այդ
գործը
նույնպես
կոծկվեց:
Այսպես
կարող
եմ
թվարկել
50-ից
ավելի
օրինակներ`
հաստատելու
համար,
որ
իշխանության
ծոցում
տաքուկ
տեղավորվածները
շատ
ծանր
հանցանքներ
կատարելով
մնացել
են
անպատիժ:
-
Դաշնակցությունը
ի
վիճակի՞
է
ընդդիմություն
դառնալու:
Ո՞ր
դեպքում:
-
Ոչ,
որովհետեւ
պատեհապաշտ
պալատական
դաշնակցականները
կաթիլ-կաթիլ
կերել,
մսխել,
փոշիացրել
են
Հայաստանում
ստեղծված
իրենց
քաղաքական
պաշարների
վերջին
փշրանքները:
Դրանք
անասելի
ջանքերի,
նվիրումի
ու
նաեւ
կյանքի
գնով
շուրջ
18 տարի
ստեղծել
ու
կուտակել
էին
այն
նվիրյալները,
ովքեր
այսօր
կամ
կենդանի
չեն
եւ
կամ
էլ
հեռացել
են
աղանդի
վերածված
կուսակցությունից:
Դաշնակցության
իրական
վարկանիշը
այսօր
մեկ
տոկոսից
էլ
ցածր
է:
Նկատի
ունենալով
սա`
նրանք
լավ
գիտեն,
որ
եթե
վերադառնան
ընդդիմության
դաշտ,
ժողովուրդը
դաժան
բացատրություններ
է
պահանջելու
ու
երբեք
չի
ներելու
իրենց:
Իսկ
ցանկացած
կուսակցություն
առանց
ժողովրդի
աջակցության
ոչինչ
անել
չի
կարող:
Դաշնակցությունը
առ
այսօր
Հայաստանի
քաղաքական
դաշտում
չի
կարողանում
գտնել
իր
տեղը
եւ
հավանաբար
չի
էլ
կարողանալու:
Պատկերացնու՞մ
եք,
թե
ինչ
պիտակներ
կկպցնեին
դաշնակցականները,
եթե
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
իշխանության
օրոք
տեղի
ունենային
այսօրվա
մակարդակի
հայ-թուրքական
հարաբերություններն
ու
սիրախաղերը:
Համաձայնվել
են
ստեղծել
Ցեղասպանության
հարցի
ուսումնասիրման
հանձնաժողով,
Շվեյցարիայում
արդեն
տեղի
են
ունենում
հայ-թուրքական
գաղտնի
բանակցություններ-երկխոսություններ,
իսկ
փախստական
դարձած
մոտ
100 հազար
ՀՀ
քաղաքացիներ,
Հայաստանը
համարելով
կատարյալ
մի
բանտ,
ապրում
ու
աշխատում
են
Թուրքիայում:
Զարմանալի
չէ,
որ
այս
բոլորի
հանդեպ
պալատական
դաշնակցականները
քար
անտարբերությամբ
աչք
են
փակում:
Լռում
են,
որովհետեւ
խոսելը,
ճշմարտությունն
ասելը
կամ
նույնիսկ
մտածելն
ու
քննարկելը
իրենց
համար
շատ
վտանգավոր
է:
Ոմանք`
նախարարական
պորտֆելները,
չալաղաջներն
ու
հասարակաց
տները
կորցնելու
վախից,
ոմանք
էլ`
դատվելու
վախից
գերադասում
են
լռել
ու
հնազանդվել,
որովհետեւ
իրենց
այդպես
է
կարգադրված:
-
Ս.Սարգսյանը
իր
լեգիտիմության
հարցը
փորձում
է
լուծել
բարեփոխումներով:
Արդեն
100
օրն
անցել
է:
Թեեւ
ազատազրկված
եք,
սակայն
համոզված
եմ`
հետեւում
եք
երկրի
անցուդարձին:
Ձեր
կարծիքով`
ի՞նչ
է
փոխվել:
-
Իշխանական
ողջ
բուրգը
այլասերված
ու
փչացած
է:
Մեծ
կաշառակերները
փորձում
են
պատժել
փոքր
կաշառակերներին,
մեծ
գողերը
փորձում
են
որսալ
փոքր
գողերին:
Անհրաժեշտ
է
փոխել
ողջ
քրեաօլիգարխիկ
եւ
հակահայ
համակարգը,
որն
ուղնուծուծով
կաշառքի
ու
հանցանքների
մեջ
է
թաղված:
Ինքնահռչակ
ռեժիմը
պահելու
եւ
վերարտադրելու
նպատակով
քոչարյանասերժական
կլանը
միշտ
էլ
որդեգրել
է
ժողովրդին
տարանջատելու,
խեղճացնելու
եւ
բարոյալքելու
ճանապարհը:
Հասարակությունը
փչացնելը
եղել
է-կա
այս
վարչախմբի
գերխնդիրը:
Արդյունքում
առաջ
է
եկել
քծնանքի,
ցինիզմի
ու
ստորության
բոլոր
նրբություններին
գերազանց
տիրապետող
նոր
դասակարգ`
սկսած
փառամոլ,
վախկոտ
ակադեմիկոսներից,
մինչեւ
ինչ-որ
պնակալեզ,
ծախու
մտավորականներ:
Քոչարյանի
բառապաշարով
ասած`
նախագահի
տակ
պառկող
կուսակցություններից
մինչեւ
50 դոլարանոց
անբարո
երգչուհիներ,
«բառադի»
մականունով
պատգամավորներ,
տխմար
մուլտիպլիկատորներ...
Ռեժիմը
լավ
հասկացել
է
եւ
գործում
է
մի
պարզ
տրամաբանությամբ.
եթե
սրանք
չլինեն,
հնարավոր
չի
լինի
կեղծել
ընտրությունները
եւ
ուրեմն
հնարավոր
չի
լինի
նաեւ
վերարտադրվել:
Սրանք
հանցավոր
վարչախմբի
քարոզիչ-ուսուցիչներն
են,
որոնք
հեռուստաէկրաններից
ամեն
օր
մեզ
«դաս
են
տալիս»,
ճգնում
են
համոզել,
թե
երկրում
ամեն
ինչ
կարգավորվում
է,
թե
քաղբանտարկյալներ
չկան,
Հայաստանի
միջազգային
հեղինակությունը
բարձրանում
է,
բարձրանում
է
նաեւ
մեր
ժողովրդի
կենսամակարդակը...
Այս
տխմար
ու
տհաս
«ուսուցիչներին»
դեռեւս
1500 տարի
առաջ
շատ
տիպիկ
բնութագրել
է
Խորենացին.
«Ուսուցիչները`
տխմար
ու
ինքնահավան,
կրոնավորները`
կեղծամոլ
ու
ցուցամոլ,
դատավորները`
կաշառակեր,
իրավունքը
չպաշտպանող,
իշխանները`
հափշտակող,
աշխարհ
ավերող
եւ
առհասարակ
սերն
ու
ամոթը
ամենքից
վերցրած...»:
Ես
դույզն
իսկ
չեմ
հավատում,
որ
իշխանության
ոտքից
գլուխ
փչացած
եւ
ժողովրդի
կողմից
ատելի
համակարգը
կկարողանա
ինքնամաքրվել
եւ
լուծել
մեր
երկրում
արդարության
խնդիրը:
Անհնար
է:
-
Առաջին
հանրահավաքներից
հանդես
եք
եկել
Լեւոն
Տեր-Պետրոսյանին
եւ
Շարժմանը
աջակցող
հայտարարություններով:
Արդյո՞ք
առաջին
նախագահի
կողմից
Շարժումը
առաջնորդելու
հանգամանքը
այդքան
ընդունելի
էր
ձեր
կողմից`
նկատի
ունենալով,
որ
նախկին
դաշնակցական
եք:
- 2000-ից
սկսած,
երբ
ես
սկսեցի
մանրամասն
վերլուծել
ու
վերարժեւորել
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
ողջ
գործունեությունը,
ինքս
ինձ
համար
պարզեցի,
որ
նա
էությամբ
մեր
պատմությանն
ու
մշակույթին
գիտակ,
հայրենասեր,
ազգային
եւ
ճշմարտությունը
հետապնդող
քաղաքական
գործիչ
է:
Այսօր
նա
ձգտում
է
վերականգնել
մեր
պետականությունը,
Հայաստանը
դարձնել
ժողովրդավար,
ազատ
եւ
անկախ,
համայն
հայության
համար
արժանապատիվ
ապրելու
երկիր:
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
համառ
ջանքերի
շնորհիվ
կարողացան
միավորվել
տասնյակ
քաղաքական
ուժեր
ու
խմբավորումներ:
Միավորվեց
հայ
ժողովուրդը,
եւ
պայքարը
վերածվեց
Համաժողովրդական
հզոր
Շարժման:
Իհարկե,
ժամանակին
նա
ունեցել
է
նաեւ
սխալներ:
Բայց
համոզված
եմ,
որ
նախագահ
վերընտրվելուց
հետո,
որն
անխուսափելի
է,
նա
ուղղելու
է
այդ
սխալները,
մեզ
հետ
միասին
մաքրելու
է
ավգյան
ախոռները
եւ
մենք
Հայաստանը
զգալու
ենք
որպես
իսկական
հայկական
պետություն:
Որոշ
կեղծ
ազգայնականներ
անընդհատ
թմբկահարում
են,
թե
Լեւոնն
ասել
է`
ազգային
գաղափարախոսությունը
կեղծ
կատեգորիա
է:
Նրանք
չեն
հասկացել,
որ
Լեւոնի
ասածը
վերաբերել
է
կեղծ
ազգայնականներին,
կեղծ
հայրենապաշտներին
ու
կիսատներին.
կես
ընդդիմություն
ու
կես
իշխանություն
խաղացողներին:
Եվ
այդ
կեղծերն
ու
կիսատները
ավելի
վտանգավոր
են,
քան
ակնհայտ
թշնամիները:
Իմ
կարծիքով`
Լեւոնը
մի
քիչ
մեղմ
է
ասել:
Պետք
էր
ասել`
այս
տեսքով
ազգայնականները
(ՀՅԴ,
ՀՀԿ
եւ
այլն)
ոչ
թե
կեղծ,
այլ
կործանարար
կատեգորիա
են:
-
Ինչպե՞ս
եք
գնահատում
Շարժման
այսօրվա
վիճակը:
-
Ինձ
շատ
է |