Բաց նամակ

Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին

ՀՀ-ում բոլոր երկրների դեսպանատների պատասխանատուներին 

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում Ջավախքում սանձազերծված հերթական սադրանքի առիթով:

Վրացական իշխանությունները Ջավախքի իրենց խամաճիկային □հայ□ սպասավորների հետ պարբերաբար դավեր են նյութում ջավախքահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին՝ հայաթափեն Ջավախքը:

Հայկական Ջավախքն այսօր կանգնած է հայաթափված Նախիջեւանի ճակատագրին արժանանալու ճանապարհին: Ժամանակին աշխարհի աչքի առաջ կատարվածն այսօր դառն իրողություն է:  Հալածանքներ եւ հետապնդումներ են իրականացվում հատկապես Ջավախքի հայրենասիրական ուժերի նկատմամբ: Որոշ դեպքերում այս սադրանքներին նպաստեցին նաեւ ՀՀ իշխանությունները՝ մի շարք դեպքերում պատրաստակամորեն կատարելով Վրաստանի իշխանությունների խնդրանք-պատվերը:

 (Հիշենք՝ □Միասնական Ջավախք□ ժողովրդավարական դաշինքի ղեկավարներից Վահագն Չախալյանի հայաստանյան դատավարությունն ու նրա վտարումը ՀՀ-ից, նաեւ՝ Գուրգեն Շիրինյանի դանակահարումը Երեւանում՝ հայաստանաբնակ ջավախքահայերի օգտագործմամբ, որի հետեւում, ըստ զլմ-ների, կանգնած էր Ախալքալակի ոստիկանապետը: Հիշենք նաեւ՝ Արթուր Պողոսյանի նկատմամբ սադրանքը Ջավախքում, նրա կալանավորումն ու դատապարտումը՝ Ախալքալաքի դատախազի մասնակցությամբ):

 Չբավարարվելով հայորդիների ահաբեկմամբ ու դատավարություններով՝ հայ հորջորջվող կամակատարները լծվել են հայրենասեր ջավախքցիների ֆիզիկական ոչնչացման գործին, որն անմիջականորեն ղեկավարվում է վրացական հատուկ ջոկատայինների կողմից:

Հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ իրականացված անիմաստ պայթյունը (ինչի հետեւանքով ոչ տունն է տուժել, ոչ էլ որեւէ մեկը) պատճառ է դարձել, որպեսզի անօրեն կերպով ոստիկանատուն տարվեն Գուրգեն Շիրինյանի □Միասնական Ջավախք□ ԺԴ-ի բազմաթիվ անդամներ, խուզարկվել եւ ավերվել է կազմակերպության գրասենյակը, որից հետո ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական հագուստով անձանց հետ հարձակվել են Գուրգեն Շիրինյանի տան վրա, որի ժամանակ անհայտ պայմաններում մի ոստիկան է զոհվել:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը իր վճռական բողոքն է հայտնում եւ պահանջում է՝

1. Վրաստանի իշխանություններից՝ դադարեցնել ջավախքահայ հայրենասեր ուժերի նպատակայինհետապնդումները, ինչպես նաեւ՝ հայտնաբերել եւ պատժել սադրանքի իրական մեղավորներին, ովքեր պարբերաբար չարաշահում են իրենց պաշտոնական դիրքն ու իրավունքները:

2. Հայաստանի իշխանություններից՝ անհապաղ միջամտել Ջավախքի հայ բնակչության իրավունքները դիվանագիտական ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար:

3. Ջավախքահայերից՝ տեր կանգնել սեփական երկրամասին ու Ջավախքի ճակատագրով մտահոգ ջավախքահայերին, որոնց նկատմամբ կիրառվող սադրանքները կարող են գործածվել յուրաքանչյուր ջավախքահայի նկատմամբ:

4. Համայն հայությունից ու միջազգային հանրությունից՝ լուրջ ազդեցությամբ կասեցնել դեպքերի հետագա սրումը Ջավախքում:

 Մենք թույլ չենք տա, որ Վրաստանի իշխանությունները փորձեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի աղմկահարույց իրադարձությունների միջազգային քողի տակ □լուծել□ Ջավախքի հարցը: 

Հայ Արիական ՄիաբանությանԳերագույն Խորհուրդ

21.07.2008թ.






This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work