Հայտարարություն

Շուրջ հինգ օր է, ինչ Վրաստանի նախագահ Միխաաել Սաակաշվիլիի ռեժիմը խախտելով միջազգային բոլոր օրենքները, ագրեսիա է իրականացնում Հարավային Օսեթիայի ազգաբնակչության նկատմամբ:

Վրաստանի  զինված ուժերի կողմից ռազմական գործողությունները օս խաղաղ ազգաբնակչության նկատմամբ սկսվեց հրթիռա-հրետանային և օդային ռմբակոծումներով, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհերի թիվը անցնում է 1600-ը:

Մինչև ատամները զինված, ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցված վրացի օկուպանտները վարձկանների օժանդակությամբ մտնելով բնակավայրեր, ոչնչացնում են օս խաղաղ ազգաբնակչությանը:

Եվ այսքանից հետո Վրաստանի իշխանությունները դեռ փորձում են համոզել օսերին և ոչ միայն, որ նրանք կարող են խաղաղ ապրել Վրաստանում:

Հայտնելով մեր բարոյական աջակցությունը օս ժողովրդին իրենց ազատության համար մղվող պայքարում, կոչ ենք անում Վրաստանում բնակվող հայ ազգաբնակչությանը, Վրաստանի զինված ուժերում մասնակից չլինել օս ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը:

Միթե հնարավոր է այսքանից հետո Վրաստանի տարածքում գտնվող որևէ ինքնավար մարզ կամ հանրապետություն, բնիկ ժողովուրդ ցանկանան մնալ Թբիլիսիի գերիշխանության ներքո:

Եթե Վրաստանի բնիկ ժողովուրդները ապագայում չեն ստեղծելու  անկախ պետություններ, ապա Վրաստանը պետք է լինի որպես կոնֆեդերատիվ պետություն, որի սուբյեկտներից մեկը Ջավախքն է (Սամցխե Ջավախք)` հայ ազգաբնակչությամբ:

Եթե այսօր ամբողջական և ճիշտ գնահատական չտանք Հարավային Օսեթիայում տեղի ունեցող դեպքերին, ապա չի բացառվում, որ նույնը կարող է սպառնալ ջավախքահայությանը, ուստի Սաակաշվիլիի ռեժիմի տապալումը օրհասական խնդիր է և փրկություն Վրաստանում բնակվող բոլոր բնիկ ժողովուրդների և վրացի ժողովրդի համար: 

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

13-ը օգոստոսի 2008թ.              

                                                                                                ք. Երևան


 

 

 

 


This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work