Հաղորդագրություն 

Հուլիսի 24-ին, Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի նախաձեռնությամբ կայացավ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը համակիր շրջնակի հետ:

Ելույթ ունենալով հանդիպման սկզբում Ժիրայր Սէֆիլյանը առաջարկեց քննարկել քաղաքական իրադրությունը Հայաստանում, հիշելով, որ մեր համակիրների շրջանում, վերջին ժամանակներս, տարբեր կարծիքներ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը աջակցել-չաջակցելու հարցում, և ինքը ակնկալում է, որ դրանք ազատորեն հնչեն և քննարկվեն: Միաժամանակ որպես օրվա գլխավոր հարց առանձնացրեց որպես գաղափարական ազգային ուժ կազմակերպվելու խնդիրը: Ինքը այդ կազմակերպությունը պատկերացնում է համահայկական տարողությամբ և հոգևոր բարոյական հատկանիշներով:

Ժիրայր Սէֆիլյանին ուղղված հարցերը վերաբերում էին թե ապագա կազմակերպությանը, թե համաժողովրդական շարժման գործունեությանը և ստեղծվելիք ազգային կոնգրեսին:

Դրանից հետո ելույթ ունեցան հավաքի բազմաթիվ մասնակիցներ, որոնց մի մասը իսկապես արտահայտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը մասնակցելու տեսակետին դեմ: Այդ ելույթներում նոր կազմակերպությունը պատկերացվում էր ոչ միայն Ազգային կոնգրեսից դուրս այլև հավասարապես ընդդիմադիր, թե նրան, թե իշխանություններին:

Այդ ելույթներին հակառակ, ուրիշները կարևորեցին այսօր Համաժողովրդական շարժմանը ավելի համախմբված և ակտիվ մասնակցելու հարցը և հատկապես Մարտի 1-ի համար իշխանություններին պատասխանատվության ենթարկելու խնդիրը:

Իր ամփոփիչ խոսքում Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ նման քննարկումները շարունակվելու են: Սա առաջին ծանոթացումն էր տեսակետների հետ: Հետո քննարկումները ավելի գործնական տեսք են ստանալու:

Հավաքը ընդունեց երկու հայտարարություն, որոնք ներկայացնում ենք ստորև

Հայաստանցի – ղարաբաղցի պառակտման մասին 

Քաղբանտարկյալներին ազատելու պահանջ

 

 

 

 


This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work