Մեր Մասին
Ժիրայր Սէֆիլյանի
և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն ստեղծվել է նրանց ձերբակալությանը
հաջորդող օրերին՝ 2006թ դեկտեմբերին: Նրանում գործուն մասնակցություն ունեն "Ազատագրված
տարածքների պաշտպանության", "Հայ կամավորականների համախմբման", "Արաքս-Կուր"
հիմնադրամի, "Մտավորականների
ֆորումի",
երիտասարդական և մի շարք այլ կազմակերպությունների ու նախաձեռնությունների անդամներ,
համախոհներ, մարտական ընկերներ և քաղաքական պայքարի զինակիցներ:
Զորակցության կոմիտեն կազմակերպել է մի շարք բողոքի
գործողություններ, երթեր, ստորագրահավաք, քարոզչական աշխատանք ԶԼՄ-ների հետ և այլն:
Բազմաթիվ անհատներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ սեփական նախաձեռնությամբ
իրենց օժանդակությունն են բերել այս աշխատանքներին: Դրանց թվում եղել են
այնպիսինները, որոնք ոչ ամբողջությամբ կիսելով Ժիրայր Սէֆիլյանի
և նրա զինակից Վարդան Մալխասյանի գաղափարները, իրենց պարտքն են համարել սատարել
նրանց որպես քաղբանտարկյալների, իսկ ավելի հաճախ գնահատելով անցած փառավոր մարտական
ուղին:
Վստահ ենք, որ
բոլորիս ջանքերով Ժիրայրն ու Վարդանը շուտով ազատ կլինեն և Զորակցության կոմիտեն
կկորցնի իր իմաստը: Իր իմաստը սակայն չի կորցնի այս կայքէջը, որը կշարունակի
ներկայացնել Ժիրայր Սէֆիլյանի,
նրա ընկերների և համախոհների ազգային-քաղաքական գործունեությունը, որոնք արդեն
հայտարարել են այդ գործունեության սկիզբը և համոզված են, որ վերջապես ձևավորվելու է
այդ ուժը:
Կայքէջում նաև կարող եք կարդալ "Ազատագրում"
պարբերականի առաջին 4 համարները, որոնք տպագրվել են 2005-06թթ. ընթցաքում: "Ազատագրումը"
մեր գաղափարական մոտեցումները ներկայացնող ազգային-քաղաքական պարբերական է և
նրանում տպագրված հոդվածների մեծ մասը ծրագրային բնույթ ունեն և ժամանակավրեպ չեն:
"Ազատագրումը" հրատարակումը ժամանակավորապես դադարել է Ժիրայր Սէֆիլյանի
և "Հայ կամավորականների համախմբման" քաղաքական հետապնդումների պատճառով:
Ի դեպ, մեր
կայքէջը կրում է "Ազատագրում" անունը հենց այն պատճառով, որ շարունակելու է
համանուն պարբերականի գաղափարական ուղղությունը, և ոչ թե այն պատճառով, որ
ներկայումս ստիպված է զբաղվել նաև Ժիրայր Սէֆիլյանի
և իր ընկերների բանտարկությունից ազատելու խնդրով:
Իսկ թե մենք
ինչ նկատի ունենք "ազատագրում" ասելով, ավելի հանգամանորեն կարող եք իմանալ
կարդալով
"Ազատագրում"
պարբերականի անդրանիկ համարի խմբագրականը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|