Երկուշաբթի
սեպտեմբեր 1-ից կայքէջը նոր տեսքով, քննարկումներ, հարցազրույցներ որտեղ կարող
էք տեղադրել ձեր մեկնաբանությունները արծարծված թեմային և ուղղել ձեր հարցերը:
Հակառակ Բոլոր
Տեսակի Նենգամիտ Ջանքերին Որ Ի Գործ Դրեց Հակահայ, Անբարո և Հանցագործ Ռեժիմը,
Արտաքսելու Հայրենանվեր Հերոսին, Որ Շինծու Մեղադրանքով Ազատազրկված Էր 1.5 Տարիէ Ի
Վեր, Ժիրայր Սեֆիլյանը Ազատության Մեջ,Առանց Ոչ Մի Թիզ Զիչելու Իր Սկզբունքներից:
“Ժիրայրի
կերպա՞րը... Ժիրայրի կերպարը մենք չենք կարողանում տեսնել: Երեւի
տասնամյակներ հետո կկարողանան տեսնել` նրան ամբողջ հզորությամբ: Հսկա է:
Իսկապես: Գեղարվեստականի տեսանկյունից, թե մարդկայնորեն կամ հոգեբանորեն...:
Ինչ գնահատականով էլ մոտենաս` հսկայի կերպար է: Եվ, իհարկե, ասենք, որ
էդպիսին դառնալուն նրան օգնեց նաեւ ժողովրդական համերաշխությունը: Առանց
վերջինիս նա մեկուսացված կմնար: Նույնը կլիներ, բայց` մեկուսացված: Դուրս
եկավ մեջտեղ եւ էդպես հսկա մոնումենտի պես կանգնած է...”:
հայտնիարվեստագետԵրվանդՄանարյան
14
Օգոստոս2008
Հայտարարություն
ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Շուրջ հինգ օր
է, ինչ Վրաստանի նախագահ Միխաաել Սաակաշվիլիի ռեժիմը խախտելով միջազգային բոլոր
օրենքները, ագրեսիա է իրականացնում Հարավային Օսեթիայի ազգաբնակչության
նկատմամբ:
Վրաստանի
զինված ուժերի կողմից ռազմական գործողությունները օս խաղաղ ազգաբնակչության
նկատմամբ սկսվեց հրթիռա-հրետանային և օդային ռմբակոծումներով, որի հետևանքով,
ըստ տարբեր տվյալների, զոհերի թիվը անցնում է 1600-ը: կարդալ ամբողջությամբ
Ժիրայր
Սեֆիլյան.
Վրացական
իշխանության
դավադիր
հայաթափման
ծրագրին
մասնակցումեննաևԵրևանի
իշխանությունները
bagin.info
-Ինչպես կգնահատեք
իրավիճակը, որն այսօր տիրում է Ջավախքում:
Այսօրվա
վիճակը, ես կասեի, շարունակություն է նախորդ տարիներից սկսված գործընթացներին:
Արդեն քանի տարի է` Մ.Սահակաշվիլու իշխանության գալուց հետո, վրացական պետությունը
պլանավորած հայաթափման ծրագիր է իրականացնում: Այդ փաստը մեզ համար զարմանալի չէ:
Վրացիները միշտ էլ ցանկացել են, որ այդպես լինի, բայց մեզ անհանգստացնողը մեր
հայերի պառակտվածությունն է և անկազմակերպվածությունը: Այս իմաստով, ցավալիորեն,
մենք` փոխանակ օր օրի միակամվելու, պառակտվում ենք,
պառակտումն էլ ավելի է խորանում մեզանում: Եվ այսօր արդեն հասել է գագաթնակետին,
երբ հայերը կրակում են իրար վրա: Երևույթն այն է, որ ասում են` ահա միլպետը հայ է,
սպանվող ոստիկանը հայ է, կրակողը` հայ: Վերջիվերջո հայերը իրար են կրակել: Իսկ
վրացիներն էլ ասում են, որ ստիպված ենք գնալ` վերականգնելու մեր երկրի անդորրը: Այս
իրավիճակը գնահատում եմ շատ ծանր: Եվ եթե եկող ժամանակահատվածում մենք` հայերս
խելքի չգանք և չփորձենք լուրջ քայլեր անել` հակազդելու իրականացվող ծրագրին, ցավալի
կլինի Ջավախքի վիճակը, քանի որ սրընթաց հայաթափման վտանգը մեծ է: կարդալ ամբողջությամբ
08
Օգոստոս2008
Ժիրայր Սեֆիլյան.
“Քաղբանտարկյալները կազատվեն միայն ժողովրդի ճնշման ներքո”
tert.am
Ես կարծում եմ,
որ տրամաբանության սահմաններում ռեժիմի պարագլուխների քայլերին գնահատական տալը
դժվար է։ Իրենց մոտ տակավին անորոշություն է, անորոշության սահմաններում ինչ-որ
քայլեր կատարվում են, և իմ համոզմունքն այն է, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է
դուրս գան բանտերից։ Այս մարդիկ էլ, ովքեր դուրս են եկել բանտերից, դուրս են եկել
ժողովրդի պայքարի արդյունքում։
’Քաղբանտարկյալները կազատվեն միայն ժողովրդի ճնշման ներքո’,- այսօր գլխավոր
դատախազության առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում
ասել է Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար, “Ազատագրված տարածքների
պաշտպանություն” հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։
ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանին հունիսի 20-ին առաջարկել եմ 1-1,5 տարվա ընթացքում արտահերթ
նախագահի ընտրություններ անցկացնել եւ ժամկետն այսօր հայտնելՙ,-
ասում է Քաղաքական վերլուծությունների ՚Ակունքՙ
կենտրոնի տնօրեն, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս, նախկին ՀՅԴ-ական
Ռուբեն Հակոբյանը: Վերջինիս
առաջարկին Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են.
՚Ընդունում
ենք ի գիտությունՙ,
ինչը միանշանակ մերժում է նշանակում: Հակոբյանը
արտահերթ ընտրությունները ՀՀ-ում
համարում է անխուսափելի.
՚Իշխանությունները
չեն ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել,
որովհետեւ ռեսուրս չունեն:
Ես
Սերժ Սարգսյանի շուրջ չեմ տեսնում հավատարիմ մարդկանց,
ովքեր պատրաստ են պայքարել մինչեւ վերջ:
Ի
տարբերություն Սերժ Սարգսյանի`
Տեր-Պետրոսյանը
ավելի ապահոված է իր կողմնակիցների հավատարմությամբ:
Եթե
իշխանությունները չկազմակերպեն արտահերթ ընտրություններ,
ապա
ընտրությունները պարտադրված կլինեն,
եւ
կպարտադրի ժողովուրդըՙ:
կարդալ ամբողջությամբ
հայտնի ֆիլմի DVD-ները
Հայկական Ժամանակ
Ինչպես
տեղեկացնում են մեր աղբյուրները, մարտի 1-ից առաջ իշխանությունները փակ դիտումներ
են կազմակերպել այն բոլոր զորամասերում, որտեղից պետք է զորք բերեին Երեւան: Մեր
տեղեկություններով, իշխանությունները բանակի սպայական կազմին են բաժանել իրենց իսկ
ձեռքով Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին նկարահանած հայտնի ֆիլմի DVD-ները, որոնք
էլ սպաները ցուցադրել են շարքային զինվորին: Սրանով իշխանությունները նպատակ են
ունեցել առաջին նախագահի դեմ լարել զինվորականներին, ինչպես նաեւ այնպես անել, որ
վերջիններս խղճի խայթ չզգան այն բանի համար, որ ստիպված են լինելու «դուրս գալ»
խաղաղ ցուցարարների դեմ:
25
հուլիս
2008
Հաղորդագրություն
Հուլիսի 24-ին,
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի նախաձեռնությամբ
կայացավ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը համակիր շրջնակի հետ:
Ելույթ ունենալով
հանդիպման սկզբում Ժիրայր Սէֆիլյանը առաջարկեց քննարկել քաղաքական իրադրությունը
Հայաստանում, հիշելով, որ մեր համակիրների շրջանում, վերջին ժամանակներս, տարբեր
կարծիքներ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը աջակցել-չաջակցելու
հարցում,
և
ինքը ակնկալում է, որ դրանք ազատորեն հնչեն և քննարկվեն:
կարդալ ամբողջությամբ
Հայտարարություն
Հայաստանցի –
ղարաբաղցի պառակտման մասին
Նախագահական
ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների ամենացավալի կողմերից մեկը
հայ ժողովրդի արհեստական բաժանումն էր հայաստանցիների և ղարաբաղցիների: Դրանում
մեղքի առյուծի բաժինը իհարկե պատկանում է իշխող վարչախմբին և նախագահի իշխանական
թեկնածուիթիմին: Սակայն ընդդիմադիր
ճամբարում նույնպես տեղի ունեցան անվայել դրսևորումներ, որոնք մի կողմից նպաստեցին
պառակտման խորացմանը, մյուս կողմից, հակառակ կողմին, ընդդիմությանը մեղադրելու առիթ
տվեցին:
կարդալ ամբողջությամբ
Քաղբանտարկյալներին ազատելու պահանջ
Մարտի 1-ի
հակաժողովրդական գործողության շարունակվող հետևանքներից է մեծ թվով
քաղբանտարկյալների առկայությունը: Այդ ձևով փորձ է արվում խաղաղ ցուցարարների դեմ
ուժի (այդ թվում հրազենի) կիրառման պատասխանատվությունը գոնե մասամբ բարդել
ընդդիմադիր գործիչների կամ առանձին ակտիվ ցուցարարների վրա: Իրականում, բացառապես
քաղաքական դրդապատճառներով, իրավական որևէ հիմքի բացակայության պայմաններում,
մարդկանց անազատության մեջ պահելը հավելյալ հաստատում և էլ ավելի է խորացնում իշխող
վարչախմբի պատասխանատվությունը մարտի 1-ին կատարվածի համար:
կարդալ ամբողջությամբ
23
հուլիս
2008
Բաց
նամակ
Հայաստանի եւ Վրաստանի
իշխանություններին
ՀՀ-ում բոլոր երկրների
դեսպանատների պատասխանատուներին
Հայ
Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում
Ջավախքում սանձազերծված հերթական սադրանքի առիթով:Վրացական իշխանությունները
Ջավախքի իրենց խամաճիկային "հայ" սպասավորների հետ պարբերաբար դավեր են
նյութում ջավախքահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին՝
հայաթափեն Ջավախքը: կարդալ ամբողջությամբ
Հանրապետությունում տեղի են ունենում ձերբակալություններ, խուզարկություններ,
բռնության դեպքեր, սպառնալիքներ։ Նման դեպքերում անմիջապես զանգահարել
080-080-804 հեռախոսահամարով։